14:32 15.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է սպորտային օբյեկտների կահավորման միջազգային շուկայի առաջատար AVK GmbH ընկերության պատվիրակությանը՝ մարկետինգի և վաճառքի գծով փոխնախագահ Ալեքս Պիրոգովի գլխավորությամբ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Մոսկվայում Ավստրիայի դեսպանատան Տնտեսական պալատի ժամանակավոր տնօրեն Դինա Խվանը:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության` մարզական ենթակառուցվածքների հզորացման քաղաքականությունը և այդ նպատակով իրականացվող ծավալուն աշխատանքները, մասնավորապես՝ նոր մարզադպրոցների կառուցումը, տարբեր մարզերում սպորտային համալիրների հիմնումը:
«Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որի առանցքային թիրախներից մեկը Հայաստանի տարբեր բնակավայրերում ֆիզիկական ակտիվության ու սպորտով զբաղվելու հնարավորությունը քաղաքացիների համար հասանելի դարձնելը և առողջ ապրելակերպը խթանելն է»,- նշել է Կարեն Գիլոյանը:
Նախարարի տեղակալը շեշտել է, որ ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներում պետությունը կարևորում է նաև միջազգային ընկերությունների ներգրավման հնարավորությունը՝ մրցութային ընթացակարգով և օրենսդրական պահանջներին համապատասխան:
Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ բոլոր մարզերում նախատեսվում է կառուցել արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճներ: Դրանք կունենան բասկետբոլային պրոֆեսիոնալ բազմաշերտ մանրահատակ, որի վրա հնարավոր կլինի նաև ֆուտզալ, վոլեյբոլ ու հանդբոլ խաղալ: Նախատեսվում են նաև ունենալ փոքր տրիբունա՝ 300 հանդիսականի համար, էլեկտրոնային ցուցատախտակ, լուսավորության համակարգ և անհրաժեշտ այլ ատրիբուտներ:
Ներկայացնելով ոլորտի պետական քաղաքականությունը՝ Կարեն Գիլոյանը նշել է, որ ՀՀ-ում վերջին տարիներին կազմակերպվել են միջազգային խոշոր մրցաշարեր, որոնցից հերթականը՝ Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, կանցկացվի 2027 թվականին: Այս իրադարձությանն ընդառաջ այժմ կառուցվում է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անունը կրող սպորտային մարմնամարզության մարզահամալիրը, որը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, նոր ենթակառուցվածքներ, մարզումների համար նախատեսված բարձրորակ գույք և այլ միջոցներ: 2027 թվականին Հայաստանը հյուրընկալելու է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ մարզամշակութային խաղերը:
AVK GmbH ընկերության մարկետինգի և վաճառքի գծով փոխնախագահ Ալեքս Պիրոգովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ողջունել ՀՀ կառավարության ջանքերը սպորտի զարգացման ուղղությամբ՝ հաստատելով համագործակցությամբ հետաքրքրվածությունը:
Այս համատեքստում նա ներկայացրել է AVK GmbH ընկերության գործունեությունը և սպորտի ոլորտում գործընկերային համագործակցության շրջանակը՝ նշելով, որ ընկերությունը վերազինում է սպորտային օբյեկտներ բոլոր մակարդակներում՝ մարզադպրոցներից մինչև օլիմպիական մարզադաշտեր:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:59 17.05.2025
ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցելԿալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...
23:52 17.05.2025
Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվելՄայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...
23:44 17.05.2025
Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՏաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...
23:32 17.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...
23:16 17.05.2025
Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանըՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...
23:08 17.05.2025
Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակինԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...