18:38 21.10.2024
Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը նոր պայմանագիր է ստորագրել Բրատիսլավայի «Սլովանի» հետ:
Սլովակիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը:
«Երջանիկ եմ «Սլովանում»։ Ինձ լավ եմ զգում ակումբում և Բրատիսլավայում։ Ընտանիքս էլ սիրում է այս քաղաքը։ Շատ ուրախ եմ, որ մենք համաձայնության ենք եկել նոր պայմանագրի շուրջ։ Հիմա անհամբեր սպասում եմ հաջորդ մարտահրավերներին»,- ասել է Բարսեղյանը նոր պայմանագիր ստորագրելուց հետո:
«Չափազանց ուրախ եմ, որ Տիգրանը կշարունակի ելույթները մեր ակումբում։ Նա իր ելույթներով հաստատեց այն որակը, որը մենք ակնկալում էինք տեսնել։ Սկզբում նրան խանգարում էին վնասվածքները, բայց հիմա տեսնում ենք բոլորիս ուզած Տիգրանին։ Բարսեղյանին «Սլովանում» պահելը մեր առաջնահերթություններից էր, և ես շատ ուրախ եմ, որ մենք նոր պայմանագիր ենք ստորագրել։ Հավատում եմ, որ նա կշարունակի մնալ մեր որակյալ հարձակման հենասյուներից մեկը և բոլորիս կուրախացնի իր գոլերով ու տպավորիչ ելույթներով»,- ասել է ակումբի գլխավոր տնօրենը։
Հայ ֆուտբոլիստը 2022 թվականի հունվարից է հանդես գալիս «Սլովանում»: Մինչև այժմ Բրատիսլավայի թիմի կազմում նա մասնակցել է 120 հանդիպման, դարձել 35 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ:
Բարսեղյանը «Սլովանի» հետ երեք անգամ դարձել է Սլովակիայի չեմպիոն: Այս մրցաշրջանում առաջին անգամ թիմը հանդես է գալիս ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում:
12:25 18.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային նկրտումներից21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում12:25 18.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային նկրտումներիցՄիացյալ Նահանգները ցանկանում է, որ Թեհրանը հրաժարվի իր միջուկային նկրտումներից և մտադիր է դրան հասնել խաղաղ ճանապարհով։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը պահանջում է, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից ցանկացած մակարդակով, այդ թվում՝ խաղաղ նպատակներով։ «Եթե դուք կարող եք հարստացնել ուրանը ցանկացած […] ...
12:00 18.05.2025
Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ ՋեյԵվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյը՝ «Wasted Love» երգով։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել շաբաթ օրը շվեյցարական Բազել քաղաքում։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում, մրցույթի եզրափակչում Ավստրիայի ներկայացուցիչը վաստակել է 436 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը (357): Հայաստանի պատվիրակ Պարգը քվեարկության արդյունքում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ ...
11:23 18.05.2025
Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...
11:00 18.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
10:33 18.05.2025
Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասինՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...
10:00 18.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարըՄայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...