15:51 22.10.2024
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի եւ Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները. պատգամավորները հարցը քննարկել են Ազգային ժողովի` հոկտեմբերի 22-ի նիստում:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է առաջադրված երեք թեկնածուների կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:
Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով թեկնածու Ատոմ Հայրապետյանը չի ներկայացել խորհրդարան:
Գուրգեն Մալխասյանը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացնում է արդարադատություն` որպես Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Թեկնածուն խոսել է Վճռաբեկ դատարանի առաքելությունից, ներկայացրել իր դիտարկումները դատական ակտերի հետագա բողոքարկման հնարավորությունների նվազեցման վերաբերյալ: Զեկուցողը կարեւորել է մասնագիտացված դատարանների ստեղծումը:
Վիգեն Քոչարյանը ներկայացրել է դատական համակարգի գործունեության արդյունավետության վերաբերյալ իր մոտեցումները:
«Վճռաբեկ դատարանն իր գործունեության ընթացքում պետք է իրականացնի երկու կարեւոր առաքելություն` ապահովի օրենքների միատեսակ կիրառումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը»,- ընդգծել է թեկնածուն:
Նրա խոսքով դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովումն ու դատական իշխանության հանդեպ հանրային վստահության հարցը դատական համակարգին բնորոշ հիմնական առանցքային խնդիրներից են:
Թեկնածուները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին: Դրանք վերաբերել են դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը, ողջամիտ ժամկետներում դատական գործերի քննությանը, վարչական արդարադատությանը եւ այլն:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Վլադիմիր Վարդանյանը: Նա անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների կողմից դատական իշխանության հասցեին հնչեցված քննադատություններին` նշելով` «Կա մի ընդհանուր կանոն, որը բոլորիս համար պետք է դառնա գործունեության հիմք` ուժի մեջ գտնվող դատական ակտը որեւիցե մեկի կողմից չի կարող վիճարկվել»: Խոսելով ներկայիս արդարադատության խնդիրների մասին` պատգամավորը փաստել է, որ դրանք իշխող մեծամասնության կողմից մշտապես բարձրաձայնվում են թե’ ԱԺ նիստերում, թե’ բոլոր հնարավոր քննարկումներում` փորձելով գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան ՀՀ քաղաքացուն ստանալ արդյունավետ, մատչելի եւ ոչ ժամանակատար արդարադատություն:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...