Հայկական մշակույթը ներկայացվում է Թուրքմենստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+36.09 oC

Հայկական մշակույթը ներկայացվում է Թուրքմենստանում

15:37 29.10.2024

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում անցկացվում է «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագիրը: Հայաստանի մշակութային պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Հոկտեմբերի 28-ին մշակույթի օրերի մերկնարկն ազդարարվել է «Ալթունյան» պետական անսամբլի համերգով և Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսով: Մշակույթի օրերի բացումը տեղի է ունեցել Թուրքմենստանի պետական մշակութային կենտրոնի «Մուղամլար» համերգասրահում: Վերոնշյալ կենտրոնի ճեմասրահում արվեստասեր հանրությանն է ներկայացվել նաև լուսանկարչական ցուցահանդեսը:

Մշակույթի օրերի բացման հանդիսավոր համերգին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Թուրքմենստանի մշակույթի նախարարի տեղակալ Նուրսախեթ Շիրիմովը:

Անդրադառնալով հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացմանը՝ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի մշակույթի նախարարությանը ջերմ ընդունելության և Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերը հյուրընկալելու համար: Նրա նշմամբ՝ այս հիշարժան առիթը կարող է դիտվել նաև որպես մեր մշակութային փոխգործակցության վերագնահատմանը միտված ջանք՝ ազգերի միջև ամուր կապեր հաստատելու և ազգային մշակույթն առավել լայն շրջանակներին ներկայացնելու:

Մշակույթի օրերի շրջանակում «Աշխաբադ» և «Վաթան» կինոթատրոններում կկայանան հայկական կինոյի օրեր, որի ընթացքում կցուցադրվեն «Կտոր մը երկինք», «Հայրիկ» և «Բաղդասարը բաժանվում է կնոջից» խաղարկային լիամետրաժ ֆիլմերը, ինչպես նաև «Շունն ու կատուն», «Կապույտ ծովում սպիտակ փրփուրի մեջ», «Մի կաթիլ մեղրը», «Եվ ամեն երեկո», «Կախարդական ծիածանը» մուլտֆիլմերը:

Թուրքմենստան այցի ընթացքում Դանիել Դանիելյանը կհանդիպի նաև Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ:

Նշենք նաև, որ Հայաստանի մշակութային պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորությամբ, այցելել է մշակութային վայրեր, այդ թվում՝ «Մախտումկուլի Փրագի» համալիր, «Հին Նիսա» ամրոց, Թուրքմենստանի պետական և Գորգերի ազգային թանգարաններ, ինչպես նաև Թորքմենստանի կերպարվեստի թանգարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման հուլիսի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը

14:43 29.07.2025

ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման հուլիսի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը

Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2025 թվականի հուլիս ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը: ...

Հնդկաստանում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրային

14:31 29.07.2025

Հնդկաստանում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրային

Հնդկաստանի Բիհար նահանգում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրային՝ այն շփոթելով խաղալիքի հետ, հաղորդում է Hindustan Times-ը՝ հղում անելով բժիշկներին։ Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Չամպարանում անցյալ շաբաթվա վերջին, երբ Գովինդա անունով մի փոքրիկ խաղում էր իր տանը: Տեղացիների խոսքով՝ կոբրան մոտեցել է երեխային, ինչը, հնարավոր է, գրավել է երեխայի ուշադրությունը: […] ...

Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով

14:20 29.07.2025

Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով

«Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել MLS-ում, գրում է Sky Sport-ը։ Գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են «Վանկուվերը», «Ցինցինատին» ու «Լոս Անջելեսը»։ Գործարքին առավել մոտ է «Վանկուվերը»։ 35-ամյա Մյուլերն այս ամռանն է ազատ գոտծակալի կարգավիճակում լքել մյունխենյան ակումբը։ ...

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆ

14:09 29.07.2025

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆ

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: ...

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

14:00 29.07.2025

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված […] ...

Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում

13:47 29.07.2025

Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում

«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. […] ...

BACK_TO_TOP