18:29 29.10.2024
Կատարի Պետության Սոցիալական զարգացման և ընտանեկան հարցերով նախարար Մարիամ բինթ Ալի բին Նասսեր Ալ-Միսնադի հրավերով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով մեկնել է Դոհա՝ «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» համաժողովին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակում նախարարը հանդիպումներ կունենա մի շարք միջազգային գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ․ առաջիկայում Կատարի Պետության կողմից ստորագրման կներկայացվի նաև ոլորտային համագործակցության զարգացման հուշագիրը։
Նախարար Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Մարիամ բինթ Ալի բին Նասսեր Ալ-Միսնադի հետ, որի ընթացքում քննարկվել են հավասար հնարավորությունների ապահովման, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է նաև Կատարի Պետությունում ՀՀ գործող դեսպան Արմեն Սարգսյանը։
Ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ՀՀ կողմից սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքները` նախարար Մկրտչյանը, մասնավորապես՝ ընդգծել է Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդնման ու e-disability.am հարթակի գործարկման կարևորությունը։
Ոլորտային մի շարք կարևոր թեմաներից զատ՝ քննարկվել է նաև Հայաստանում ու Կատարում աջակցող միջոցների արտադրությամբ և զարգացմամբ զբաղվող ընկերությունների վերապատրաստման ու փորձի փոխանակման հնարավորությունը, ինչը երկուստեք թույլ կտա նպաստել աջակցող միջոցների որակի բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև խնամատարության ինստիտուտի ուղղությամբ համագործակցության տարբերակները։ Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ինստիտուտի զարգացմանն ուղղված ՀՀ քաղաքականությունը և նշել, որ վերջինիս կայացումը շարունակում է լինել ոլորտային առաջնահերթություններից։
Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են նաև քննարկված թեմաների շուրջ ՀՀ-ում ու Կատարում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաժողովներ և միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունը։
Ընդգծվել է նաև ընտանիքի ինստիտուտի հզորացմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովումը․այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է Կառավարության կողմից նոր ընդունված ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը՝ նշելով, որ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծումը փաստաթղթով սահմանված չորս հիմնական ուղղություններից մեկն է։
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...