23:26 29.10.2024
Իսրայելը, Իրանի կողմից նոր հարձակման դեպքում, պատասխան հարված կհասցնի այն թիրախներին, որոնց դեռ չի հարվածել՝ օգտագործելով հնարավորությունները, որոնք նախկինում չի օգտագործել: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին՝ Ռամոնի ռազմաօդային բազա կատարած այցի ժամանակ։
«Եթե Իրանը սխալվի և նորից հրթիռային հարձակում իրականացնի Իսրայելի վրա, մենք կրկին կիմանանք, թե ինչպես հասնել Իրան և, օգտագործելով այն հնարավորությունները, որոնց նախկինում չէինք դիմել, շատ ուժեղ հարված կհասցնենք ինչպես նրանց հնարավորություններին, այնպես էլ այն թիրախներին, որոնց հարված հասցնելը մենք առայժմ հետաձգել ենք»,- ասել է նա։
Հալևին նշել է, որ իսրայելական զինուժը հետաձգել է Իրանի մի շարք թիրախներին հարվածելը «շատ պարզ պատճառով», որը, ըստ նրա, այն ըմբռնումն է, որ «հնարավոր է, որ իրենք ստիպված լինեն դա անել պատասխանելով նոր հարձակմանը»։
«Այս միջոցառումը դեռ ավարտված չէ, մենք դեռ դրա արանքում ենք»,- հավելել է նա։
Գլխավոր շտաբի պետը, դիմելով ավիաբազայում գտնվող զինվորականներին, ընդգծել է, որ իսրայելական բանակը «բոլոր ճակատներում գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում»։
Հոկտեմբերի 26-ին Իսրայելի բանակը հայտարարեց, որ հարվածներ է հասցնում Իրանում ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:52 16.06.2025
Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնՀունիսի 21-22-ը Գավառը կդառնա ժողովրդական արվեստների կենտրոն։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այստեղ կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրով փառատոնը մեկ վայրում կհամախմբի Հայաստանի և արտերկրի լավագույն վարպետներին։ Տեղեկացնում ենք, որ փառատոնի […] ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...