«Հայաստանը տարածաշրջանում համարվում է ներառականության դրական փորձ ունեցող երկրներից մեկը»․ Արաքսիա Սվաջյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+32.09 oC

«Հայաստանը տարածաշրջանում համարվում է ներառականության դրական փորձ ունեցող երկրներից մեկը»․ Արաքսիա Սվաջյան

13:20 30.10.2024

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է «Փոփոխվող կրթություն. համընդհանուր ներառականության մարտահրավերները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը։

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա անդրադարձել է ոլորտի առաջնահերթություններին, իրականացվող քաղաքականությանն ու անելիքներին:

«Հայաստանը տարածաշրջանում համարվում է համընդհանուր ներառականության դրական փորձ ունեցող երկրներից մեկը, որտեղ շուրջ 20 տարի է՝ ներդրված է ներառական կրթության համակարգը: Այսօր ունենք մոտ 8800 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոնց մեծ մասը սովորում է ներառական կրթություն իրականացնող դպրոցներում, իսկ 500 երեխա՝ հատուկ դպրոցներում»,-ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում ներկայում գործում է 7 հատուկ դպրոց։

Նրա խոսքով՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն է տեղի ունեցել, ըստ որի՝ հատուկ դպրոցների վերակազմավորման գործընթաց է իրականացվելու․ հատուկ դպրոցների մեծ մասը վերափոխվելու է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների: Գլխավոր խնդիրներից մեկը տարանցիկ միջավայրի ապահովումն է, որը կօգնի նախապատրաստելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային հաճախել իր բնակավայրում գործող դպրոց:

Նախարարի տեղակալն իրազեկել է, որ արդեն 2 տարի է՝ Յունիսեֆի աջակցությամբ Լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրը ռեսուրս կենտրոնի վերափոխելու պիլոտային ծրագիր է իրականացվում, և կան լավ արդյունքներ:

«Եվս մեկ պիլոտային ծրագիր ենք սկսել՝ հիմք ընդունելով միջազգային փորձը: Ծրագիրն իրականացվում է 3 դպրոցում՝ ռեսուրս սենյակների ձևաչափով: Դպրոցներում առանձնացված են տարածքներ, որոնցում ամենածանր խանգարումներ ունեցող երեխաները օրվա մի մասն անցկացնելու հնարավորություն են ունենում՝ ստանալով ծառայություններ: Այս սենյակները նախատեսված են միայն այն երեխաների համար, որոնք իրականում չեն կարողանում մի քանի ժամ մնալ դասարանում: Նրանց անհատական ուսումնական պլաններում պետք է հստակ ամրագրված լինի, թե որ դասերին են մասնակցում ընդհանուրի հետ և որոնց՝ առանձին: Ռիսկերը շատ են. պետք է ուշադիր լինել, որ երեխան չառանձնացվի և չմեկուսացվի այդ տարածքում: Եվ չնայած ռիսկերին՝ սա փորձ է՝ լավացնելու ներառական կրթության որակը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախադպրոցական ոլորտին, որտեղ, ըստ նրա, 3 տարի է՝ ներառական կրթություն է իրականացվում: «Այսօր նախադպրոցական տարիքի 1500 երեխա ընդգրկված է ներառական կրթության համակարգում, և ակնհայտ է, որ դա ամբողջական պատկերը չէ: Շատ անելիքներ կան երեխաներին հայտնաբերելու, ճիշտ ուղղորդելու, ծնողների հետ աշխատելու, դպրոցական ուսուցմանը նախապատրաստելու ուղղությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ևս ներդրվել է ներառական կրթություն, բայց Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ այստեղ ընթացակարգերն այլ են. «Պետք է մտածենք միկրոորակավորումների տրամադրման, ծառայությունների մատուցման ձևաչափերի, ինչպես նաև անհատական ուսուցման պլանների լրացման և այլ ընթացակարգերի մշակման մասին՝ հաշվի առնելով մասնագիտական կրթության առանձնահատկությունները: Հատկապես շատ ենք կարևորում մասնագիտական դաշտից ստացվող ուղերձները, որոնք կուղղորդեն նշյալ հարցերին ճիշտ պատասխաններ գտնել»:

Արաքսիա Սվաջյանը հաջողություն է մաղթել գիտաժողովի մասնակիցներին և նշել, որ արձանագրված փաստահեն տվյալները կնպաստեն ոլորտի քաղաքականության մշակման լավարկմանը:

Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են ներառական կրթության և բազմազանության, հավասարության, տարբերության գաղափարների, լավագույն փորձի և հետազոտական արդյունքների փոխանակման վերջին զարգացումների և նորարարությունների վերաբերյալ տեսական և գործնական տարաբնույթ հարցեր՝ տարբեր երկրների գիտնականների, ուսանողների, առաջնորդների, հատուկ կրթության ոլորտի մասնագետների համախմբման միջոցով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտերը» խոշոր առաջարկ է արել «Ատալանտային»

23:07 30.07.2025

«Ինտերը» խոշոր առաջարկ է արել «Ատալանտային»

«Ինտերը» քայլեր է ձեռնարկում` «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանին ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ «Ինտերը» նիգերիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար Բերգամոն ներկայացնող ակումբին առաջարկել է 42 միլիոն եվրո։ «Ատալանտան» ևս 3 միլիոն եվրո կարող է պարգևավճար ստանալ։ Ակումբների բանակցությունները շարունակվում են։ 27-ամյա ֆուտոբլիստն «Ատալանտայում» հանդես է գալիս 2022 թ. օգոստոսից, 118 […] ...

ՌԴ իրավապահներն արշավ են սկսել ադրբեջանցի խոշոր գործարարների դեմ․ մի քանիսին Ալիևն ապաստան է տվել

22:57 30.07.2025

ՌԴ իրավապահներն արշավ են սկսել ադրբեջանցի խոշոր գործարարների դեմ․ մի քանիսին Ալիևն ապաստան է տվել

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը շարունակում է աճել: Ռուսաստանի իրավապահները արշավ են սկսել Իլհամ Ալիևին մտերիմ ադրբեջանցի խոշոր գործարարների դեմ: Ալիևի դստեր նախկին սկեսրայր՝ միլիարդատեր Արաս Ագալարովը, ըստ որոշ տեղեկությունների փախուստի է դիմել Մոսկվայից ու թաքնվել է Բաքվում: Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները, և արդյո՞ք Ալիևին հերթական անգամ հաջողվել է փախցնել իրեն հավատարիմ օլիգարխներին ռուս իրավապահներից: Թեմային […] ...

Ջրվեժի կամրջի մոտ բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը․ վերջինս մի քանի մետր թռնելով՝ հայտնվել է կամրջի տակ և բախվել «Chevrolet»-ին․ կա վիրավոր

22:47 30.07.2025

Ջրվեժի կամրջի մոտ բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը․ վերջինս մի քանի մետր թռնելով՝ հայտնվել է կամրջի տակ և բախվել «Chevrolet»-ին․ կա վիրավոր

Հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ձորաղբյուր–Երևան ավտոճանապարհի Ջրվեժի կամրջի մոտ, Արտաշատի խճուղում, բախվել են «Mercedes» և «Opel» ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի անկյունային հատվածի հողերին, ապա մի քանի մետր թռնելով՝ հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհին՝ բախվելով «Chevrolet Niva»-ին։ Վթարի […] ...

«Մանչեսթեր Սիթին» 31 միլիոն եվրոյով վերադարձրել է իր սանին

22:35 30.07.2025

«Մանչեսթեր Սիթին» 31 միլիոն եվրոյով վերադարձրել է իր սանին

«Մանչեսթեր Սիթին» գնել է դարպասապահ Ջեյմս Թրաֆորդի տրանսֆերային իրավունքը «Բարնլիից», հայտնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Մանչեսթեր Սիթին» անգլիացի դարպասապահի տեղափոխության համար վճարել է 31,2 միլիոն եվրո։ 22-ամյա Թրաֆորդը «Բարնլիում» էր 2023թ. հուլիսից, 74 խաղից 33-ում նա դարպասն անառիկ է պահել։ 2015-2023թթ. նա […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նռնաձոր համայնք

22:26 30.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նռնաձոր համայնք

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելել է Նռնաձոր համայնք, զրուցել բնակիչների հետ, տեղեկացել համայնքի հիմնախնդիրներին։ Այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Եթե այս ընդդիմությունը պիտի մնա, Փաշինյանի համար հաղթելը լինելու է մի բաժակ ջուր․ Գագիկ Սաֆարյան

22:20 30.07.2025

Եթե այս ընդդիմությունը պիտի մնա, Փաշինյանի համար հաղթելը լինելու է մի բաժակ ջուր․ Գագիկ Սաֆարյան

Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Անդրադարձ է եղել Զանգեզուրի թեմային, ներքաղաքական զարգացումներին, 2026 թվականի ընտրություններին, Սամվել Կարապետյանի թիմի՝ նոր քաղաքական ուժ ձևավորելու հայտարարություններին։ «Եթե այս նոր քաղաքական ուժը ու խորհրդարանական ընդդիմադիր խմբավորումները պետք է լինեն քաղաքական դաշտում, ապա գործող կառավարության և հատկապես ՔՊ-ի ու նրա ղեկավար Նիկոլ […] ...

BACK_TO_TOP