Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել է ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+11.09 oC

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել է ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությանը

18:37 30.10.2024

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 30-ի արտահերթ նիստում քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով հեղինակներն առաջարկում են լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում:

Արմեն Խաչատրյանը նշել է, որ առաջարկվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարելու իրավունք սահմանել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ՀՀ զինված ուժերի մարտական խնդիրներ իրականացնող որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար: Առաջարկվում է սահմանել այդպիսի զորամասում այն պաշտոնների նշանակման պայմանները, որոնց դեպքում պահպանվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, ներառյալ՝ այդ իրավունքի դադարեցման դեպքերը: Կհստակեցվեն նաեւ զորահավաքային զինվորական ծառայությունից կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը, պայմաններն ու վերահաշվարկ կատարելու համար դիմելու ժամկետները:

Զեկուցողի խոսքով օրենսդրական նախաձեռնության ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չի հանգեցնում: Նա նաեւ տեղեկացրել է, որ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող եւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայություն անցած զինծառայողների չդադարեցվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափերի վերաբերյալ հաշվարկներ հնարավոր չէ կատարել, քանի որ բացակայում են համապատասխան զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն ունեցող պահեստազորայինների վերաբերյալ տվյալները: Արմեն Խաչատրյանը նաեւ նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթի ներկայացումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

Օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է Պետաիրավական նախարարական կոմիտեի եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանը նշել է, որ օրինագծերի փաթեթը քննարկվել է նաեւ Պաշտպանության նախարարությունում, Պետաիրավական նախարարական կոմիտեում եւ արժանացել գրեթե բոլորի հավանությանը:

Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանը քննարկվող օրենքների նախագծերը դրական է գնահատել՝ նշելով, որ ժամանակին համընթաց, անհրաժեշտություն է առաջանում վերանայելու, մասնավորապես, զինծառայողների եւ մարզիկների կենսաթոշակային տարիքը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում տեղեկացրել է, որ խմբակցությունն օրենքների նախագծերի փաթեթին կողմ է քվեարկելու, հավելելով, որ խմբակցությունը կողմ է ցանկացած նախաձեռնության, որը միտված է Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության բարձրացմանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանը մեկ անգամ եւս պարզաբանել է, որ այս փոփոխությունը վերաբերելի է միայն ՀՀ պաշտպանության նախարարի կողմից սահմանված հստակ զորամասեր ընդունվող, հստակ զորամասերում իրենց ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնող զինվորական կենսաթոշակառուներին: Զորամասերի ցանկը կհաստատի Պաշտպանության նախարարը եւ ըստ առաջնահերթությունների՝ կհաստատվեն նաեւ այն հաստիքները, որոնց համալրումը կլինի նպատակային եւ առաջնահերթ:

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: Օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի հոկտեմբերի 31-ին հրավիրվող ԱԺ արտահերթ նիստում:

Հանձնաժողովը հաստատել է նաեւ 2024 թվականի հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում տեղի ունեցած՝ ՀՀ-ում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերին, հիմնախնդիրներին եւ բարեփոխումների իրական արդյունքներին նվիրված խորհրդարանական լսումների արձանագրությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP