16:00 31.10.2024
ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ համալրվել է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը:
Որոշմամբ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 51 տարրից, համալրվել է ևս 17-ով: Այդ թվում են ՀՀ համայնքներից ներկայացված՝ «Շիրակի երգիծական բանահյուսությունը», «Գյումրիի ոսկերչության և արծաթագործության ավանդույթը», «Դիլիջանի փայտի փորագրության ավանդույթը և կիրառումը», «Սիսիանի և Գորիսի խեցեգործության ավանդույթը և կիրառությունը», «Մեղվապահության ավանդույթը Ճամբարակ համայնքում», «Անա նանան քյե ղուրբան» երգը ՀՀ Գողարքունիքի Սևան համայնքից, «Քաղցր շարոցի պատրաստման ավանդույթը Աշտարակում», «Տոմաստի պատրաստման և կիրառման ավանդույթը Վարդենիս համայնքում» և այլ արժեքներ:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարի խոսքով՝ որոշումը բխում է Մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարությունից, որը նախորդ տարի ընդունվել է ՀՀ կառավարության կողմից: Այն ուղղված է ապահովելու ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկը՝ համայնքներում մշակութային կյանքի աշխուժացումը, որը, նախարարի դիտարկմամբ, տարածքային համաչափ զարգացման կարևոր ցուցիչ է:
«Կարևոր է ուսումնասիրել համայնքների զարգացման համար կարևոր պատմամշակութային ժառանգությունը, որը դառնում է բնակավայրի զարգացման, տնտեսության և նաև զբոսաշրջության խթանման լավ հիմք: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն հուշարձանների, այլև ոչ նյութական մշակութային ժառանգության մասին է, որը մեծ ներուժ ունի թե՛ զբոսաշրջային իմաստով՝ դառնալով տվյալ բնակավայրում ժամանցի, տարաբնույթ ծառայությունների կազմակերպման նոր հեռանկար, թե՛ տնտեսական այլ գործունեության ծավալման իմաստով»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունը շարունակական աշխատանք է տանում ՀՀ-ում ոչ նյութական ժառանգության գույքագրման և համապատասխան շտեմարանների պարբերաբար լրացման ուղղությամբ: Մասնավորապես՝ կազմվել է ազգային ուտեստների շտեմարանը , որտեղ արդեն իսկ հավաքագրված են ավելի քան 250 ճաշատեսակներ: Նախարարի համոզմամբ՝ թվային այդ շտեմարանի առկայությունը հնարավոր է դարձրել խրախուսելու սննդի ոլորտում աշխատող ընկերություններին այդ ուտեստներն իրենց ճաշացանկերում ներառել և դրանք դարձնել տարաբնույթ նյութ մեդիադաշտում՝ նպաստելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը:
Ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման գործընթացում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև համայնքների դերակատարությունը՝ նշելով, որ ցանկն ամբողջացվում է նաև համայնքներից ստացված առաջարկների հիման վրա. «Վերջին տարիներին բավական մեծ աշխուժացում է նկատվում, և մեր համայնքներն ավելի ու ավելի շատ առաջարկներ են ներկայացնում: Այդ առաջարկները քննարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդում: Դրանք մասնակցային և թափանցիկ քննարկումներ են, որոնք նպաստում են գործընթացի լուսաբանմանն ու իրազեկմանը: Գույքագրումն ու շտեմարանների ձևավորումը լավ օրինակ են համայնքների զարգացման և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնելու համար»:
Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ ցանկում նոր ներառված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները կարող են դառնալ տվյալ բնակավայրի զբոսաշրջային գրավչության և տնտեսական զարգացման ևս մեկ խթան՝ նպաստելով նաև տարբեր համայնքների ավելի բովանդակային և խորքային ճանաչողությանը:
«Այս աշխատանքն օգնում է մեզ հետագայում այս արժեքներից որոշները ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու գործընթացն իրականացնելու հարցում, ինչպես, օրինակ, նախորդ տարի գրանցվեց Գյումրու դարբնության ավանդույթը»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:
Շեշտելով հարցի կարևորությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացումը պետք է ընդգրկվի զբոսաշրջային փաթեթներում՝ դրանք դիտարկելով որպես ՀՀ արտաքին գրավչության բարձրացման կարևոր բաղադրիչ:
ԿԳՄՍ նախարարը նաև նշել է՝ ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման ցանկում յուրաքանչյուր արժեքի ներառմանը նախորդում է հետազոտական լուրջ աշխատանք․ մասնավորապես՝ իրականացվում են ազգագրական, հնագիտական հետազոտություններ:
«Ցանկում յուրաքանչյուր արժեք կարող է ընդգրկվել, եթե հստակեցված են վերջինիս աշխարհագրական սահմաններն ու կրողների խումբը: Այս իմաստով մեծ աշխատանքներ են իրականացվում հենց տեղերում: Ցանկի վավերագրումը պետք է չլինի մեր միակ նպատակը. պետք է կարողանանք նաև այդ արժեքների կենսունակությունն ապահովել և դրանք դարձնել տվյալ բնակավայրերի զարգացման հիմք: Նախորդ շրջանում ցանկում ընդգրկվել էին լավաշի պատրաստման տարբեր եղանակները, ինչի արդյունքում Շիրակի մարզի Արևիկ բնակավայրում, որը հայտնի է լավաշի թխման յուրահատկություններով, կազմակերպվեց լավաշի փառատոն: Սա բնակավայրում դառնում է թե՛ այդ ավանդույթների զարգացման ու պահպանման միջավայր, թե՛ զբոսաշրջության ու տնտեսական զարգացման ուղղություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով նաև կապը կրթական համակարգի հետ, մասնավորապես, ՄԿՈՒ ոլորտում:
14:43 29.07.2025
ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման հուլիսի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերըՄիասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2025 թվականի հուլիս ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը: ...
14:31 29.07.2025
Հնդկաստանում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրայինՀնդկաստանի Բիհար նահանգում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրային՝ այն շփոթելով խաղալիքի հետ, հաղորդում է Hindustan Times-ը՝ հղում անելով բժիշկներին։ Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Չամպարանում անցյալ շաբաթվա վերջին, երբ Գովինդա անունով մի փոքրիկ խաղում էր իր տանը: Տեղացիների խոսքով՝ կոբրան մոտեցել է երեխային, ինչը, հնարավոր է, գրավել է երեխայի ուշադրությունը: […] ...
14:20 29.07.2025
Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով«Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել MLS-ում, գրում է Sky Sport-ը։ Գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են «Վանկուվերը», «Ցինցինատին» ու «Լոս Անջելեսը»։ Գործարքին առավել մոտ է «Վանկուվերը»։ 35-ամյա Մյուլերն այս ամռանն է ազատ գոտծակալի կարգավիճակում լքել մյունխենյան ակումբը։ ...
14:09 29.07.2025
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆՍարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: ...
14:00 29.07.2025
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված […] ...
13:47 29.07.2025
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. […] ...