Ամբողջական պատկերացում՝ մատյանների ստեղծման պատմության մասին. Մատենադարանում բացվել է նոր լաբորատորիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+19.09 oC

Ամբողջական պատկերացում՝ մատյանների ստեղծման պատմության մասին. Մատենադարանում բացվել է նոր լաբորատորիա

16:13 01.11.2024

Մատենադարանում տեղի է ունեցել «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» ցուցասրահ-լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը:

Լաբորատորիան, միջնադարյան կյանքի և մասնագիտությունների հետ կապված տարբեր ձեռագրերի հավաքածուին ծանոթացնելուց բացի, հնարավորություն է տալիս նաև մասնակցելու ձեռագրերում առկա բաղադրատոմսերին և առաջարկություններին համապատասխան մի քանի ապրանքատեսակների ստեղծման գործնական ընթացքին:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ Մատենադարանում լաբորատորիաների բացումը դարձել է ավանդույթ, ինչն ուղղակիորեն նպաստում է կառույցի արագ զարգացմանն ու գործունեության ընդլայնմանը:

«Նման ծրագրերն ընդգծում են Հայաստանում գիտության կարևորությունը և խթանում են զբոսաշրջությունը՝ նպաստելով նաև ձեռնարկատիրության զարգացմանը։ Լավ ավանդույթ է դարձել ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը մշակույթի ոլորտում, ինչի վկայությունն է «Կատապուլտ» ծրագիրը: Լիահույս ենք, որ նման ծրագրերը կլինեն շարունակական, քանի որ անելիքները շատ են»,-ասել է Ալֆրեդ Քոչարյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին հաջող համագործակցության համար:

Վասիլիս Մարագոսը, ողջունելով ներկաներին, կարևորել է հայկական մշակութային ժառանգության պահպանումը՝ որպես համաշխարհային ժառանգության մաս: Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է ներգրավելու փորձագետների, որոնք կոգեշնչվեն հայկական մշակույթով և կաջակցեն, որպեսզի նորարար եղանակներով գալիք սերնդին փոխանցվի հարուստ ժառանգությունը։ ԵՄ-ն հետայսու ևս կստեղծի նոր հնարավորություններ, որոնք միտված կլինեն Հայաստանի տնտեսական զարգացմանն ու նրա քաղաքացիների բարօրությանը։

Ներկայացնելով լաբորատորիան՝ Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանն ընդգծել է, որ առաջին անգամ լիարժեք կերպով այցելուների համար բացահայտվելու է մի ամբողջ մշակութային շերտ, այն է՝ ձեռագրերի ստեղծման պատմությունը, մատյանների կազմությունը և «ձեռագրի անատոմիան»։ Այցելուները, ըստ Խզմալյանի, հնարավորություն կունենան առնչվելու ձեռագրագիտության և բժշկագիտության՝ դարերով կուտակած փորձին, աշխարհի յուրատեսակ մի ընկալման, որտեղ մարդկային ոգու և մարմնի առողջությունն անջատ չէ արվեստից և տիեզերական իրողություններից։ Նա նաև նշել է՝ շուտով Մատենադարանում իրականացվող կրթական ծրագրերի թիվը կհատի մեկ տասնյակը, և այդ շարքում իր առանձնահատուկ տեղն ունի հայ միջնադարյան հմտությունների, արհեստների և արվեստների լաբորատորիան:

Ծրագիրն իրականացվել և ֆինանսավորվել է Հայաստանում Եվրոպական միության կողմից ՀԲԸՄ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում՝ Artbox-ի աջակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը

10:31 18.06.2025

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը

Հունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...

Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը

10:25 18.06.2025

Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...

Լարսը բաց է

10:19 18.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկան

10:13 18.06.2025

Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկան

Հունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

10:08 18.06.2025

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Դրանում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես […] ...

BACK_TO_TOP