Ազգային ժողովում շարունակվում է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

Ազգային ժողովում շարունակվում է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումը

17:54 04.11.2024

Երեւան քաղաքի բյուջեի եկամուտների եւ ծախսերի ձեւավորման մասով վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած փոփոխություններին է անդրադարձել քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երեւան քաղաքը 2024 թվականին 2023 թվականի համեմատ ավելացրել է սեփական եկամուտները: 2023 թվականի` 39 մլրդ դրամի համեմատ 2024 թվականին մենք 61 մլրդ դրամից ավելի եկամուտներ ենք հավաքագրել»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ վերջին երկու տարիներին քաղաքապետարանը սկսել է իրականացնել ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց շարքում են կոյուղիների փոխարինումը:

Տիգրան Ավինյանն աննախադեպ է համարել Կառավարության աջակցությամբ եւ քաղաքապետարանի կողմից ներդրված գումարներով 52 կմ ճանապարհի միջին նորոգմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Նրա տեղեկացմամբ քաղաքապետարանն այս տարի գնել է 171 նոր ավտոբուս` ծախսելով 7,6 մլրդ դրամ, 15 տրոլեյբուս` ծախսելով 1,8 մլրդ դրամ: Նշվել է, որ կատարվել են նաեւ բակային տարածքների մաքրման մեծածավալ աշխատանքներ, կազմակերպվել են մշակութային բազմաթիվ միջոցառումներ:

Քաղաքապետը խոսել է նաեւ հանրային տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գալիք տարվա բյուջեով նախատեսված հատկացումների 81,4 տոկոսը կուղղվի աշխատանքի վարձատրության գծով ծախսերին, իսկ 18,6 տոկոսը` հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների, աշխատանքների ձեռքբերմանը: Այս մասին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը: Նրա խոսքով 2025 թվականին կառույցը կշարունակի կարգավորման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի, այդ թվում` էլեկտրաէներգետիկական մեծածախ եւ մանրածախ շուկայի առեւտրային կանոնների լրամշակման, ինչպես նաեւ սակագնային քաղաքականության կատարելագործման աշխատանքները:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի խոսքով հանձնաժողովը դառնալու է սպառողների պաշտպանության կենտրոնական մարմին` իրականացնելով սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված լայնածավալ գործառույթներ:

2025 թվականից սկսած Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնում է ԵՄ նորմերի եւ ստանդարտների տեխնիկական թարգմանություն, տեղայնացման աշխատանքներ: Կիրականացվեն նաեւ օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ կտան քաղաքաշինության ոլորտում կիրառել ԵՄ նորմերն ու ստանդարտները: Այս մասին բարձրաձայնել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ էլ 2025 թվականին կոմիտեն կիրականացնի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագիրը:

ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 4-ի համատեղ նիստում պատգամավորները ծանոթացել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով մի շարք ոլորտներում իրականացվելիք ծրագրերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհետ կորածների հարազատներն ԱԱԾ տնօրենի փոխվելու համար անհանգստանալու կարիք չունեն, բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են

18:23 18.06.2025

Անհետ կորածների հարազատներն ԱԱԾ տնօրենի փոխվելու համար անհանգստանալու կարիք չունեն, բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհետ կորած զինվորների հարազատներն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխության փաստի առնչությամբ անհանգստանալու կարիք չունեն, քանի որ անհետ կորածների և գերիների հետ կապված հարցերի շուրջ նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը նշել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի […] ...

28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել է

18:16 18.06.2025

28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել է

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով հունիսի 14-ին ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդին և 28-ամյա ուղևորին։ Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված պահեստատուփով ատրճանակի նմանվող առարկա։ Մեքենայի սրահից վարորդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որում եղել է կիսամոխրացված հետքերով կաթուցիչ։ Ուղևորը ձերբակալվել է։ […] ...

«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերը

18:10 18.06.2025

«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերը

Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Այաքս», հայտնում է Спорт-Экспресс-ը: Նիդերլանդական ակումբը տևական ժամանակ անց կրկին հավակնում է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելուն: Սպասվում է, որ ամռանը նիդերլանդցիները տրանսֆերը գնելու փորձ կկատարեն: 2023 թվականի ամռանն «Այաքսը» 9 միլիոն եվրո էր առաջարկել «Կրասնոդարին» Սպերցյանի տրանսֆերի համար, սակայն հետո ակումբի վերահսկիչ խորհրդի անդամնեը որոշել […] ...

SHANTNEWS

18:00 18.06.2025

SHANTNEWS

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը

17:51 18.06.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 8-ին, 10-ին, 13-ին և 14-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 9-ին և 14-ին։ […] ...

Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովը

17:39 18.06.2025

Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովը

Հունիսի 18-20-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվում է հայ-վրացական փորձագիտական երկրորդ համաժողովը, որը միտված է խորացնել երկու երկրների ռազմավարական համագործակցությունը։ Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում դիմավորել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովի մասնակիցներին։ Մարզպետի աշխատակազմում կայացած ճեպազրույցին մասնակցել են Տավուշի մարզպետի […] ...

BACK_TO_TOP