12:12 05.11.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվել են 2025 թվականի բյուջետային քննարկումները:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 5-ին քննարկվել են տարածքային կառավարման, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության ու ջրային տնտեսության ոլորտներում, համայնքներին տրվող դոտացիաների ու պատվիրակված լիազորությունների իրականացման հարցում գալիք տարվա ընթացքում նախատեսված հատկացումները:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է հիմնական ֆինանսական հատկացումները:
Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի ծախսերի համար 2024 թվականին նախատեսված է եղել 44 մլրդ 522 մլն դրամ, իսկ 2025 թվականին` 43 մլրդ 10 մլն դրամ` 1 մլրդ 512 մլն դրամով պակաս նախորդ տարվա հատկացումից: Նախարարի խոսքով հիմնական նվազեցումներն ընթացիկ ծախսերի գծով են, իսկ կապիտալ ծախսերի գծով կա ավելացում:
Շրջակա միջավայրի նախարարության հատկացումներում կա էական ավելացում: Նախորդ տարվա բյուջեով 9 մլրդ 792 մլն դրամ էր նախատեսված, իսկ 2025 թվականի բյուջեի նախագծով պլանավորվել է 13 մլրդ 471 մլն դրամ:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման ծախսերը ներկայացնելով` Վահե Հովհաննիսյանը նշել է, որ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը նախատեսված են 15 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 2 մլրդ 470 մլն դրամ: Նախարարը տեղեկացրել է, որ հիմնական գումարն ավիացիոն ծառայությունների մատուցման մասով է: Ներկայացվել են նաեւ վերոնշյալ նախարարության ջրային տնտեսության ծախսերը: 2025 թվականին նախատեսված է 195 մլրդ դրամ, որը 2024 թվականի համեմատ ավելի է 4 մլրդ 808 մլն դրամով: Գումարի հիմնական մասը տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող դոտացիաներն են: Դրանք 2024 թվականին կազմել են 85 մլրդ 314 մլն դրամ, 2025 թվականին այդ գումարն ավելացել է 12 մլրդ դրամով: «Սա բանաձեւով հաշվվող գումար է, մեր համախմբված բյուջեի 4 տոկոսն է կազմում եւ 2025 թվականին կազմելու է 98 մլրդ 205 մլն դրամ»,- պարզաբանել է նախարարը:
Հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձ է եղել գյուղատնտեսության ոլորտում հատկացումների նվազմանը, ջրային տնտեսության ոլորտում ֆինանսական միջոցների ծախսման ուղղություններին, ոռոգման ջրի կորստի խնդրին ու այս համատեքստում բավարար չափով ֆինանսավորման կարեւորությանը, անտառային տնտեսություններում առկա կարիքների պատշաճ սպասարկման համար հատկացումներին, ոռոգման համակարգի վերանորոգման առաջնահերթությանը եւ այլ խնդիրների:
17:51 18.06.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 8-ին, 10-ին, 13-ին և 14-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 9-ին և 14-ին։ […] ...
17:39 18.06.2025
Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովըՀունիսի 18-20-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվում է հայ-վրացական փորձագիտական երկրորդ համաժողովը, որը միտված է խորացնել երկու երկրների ռազմավարական համագործակցությունը։ Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում դիմավորել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովի մասնակիցներին։ Մարզպետի աշխատակազմում կայացած ճեպազրույցին մասնակցել են Տավուշի մարզպետի […] ...
17:24 18.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ըԲացահայտվել է 169 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️15-ական դեպք՝ խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️4-ական դեպք՝ […] ...
17:11 18.06.2025
Կայացել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը: Նախագիծը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Նախագծի շրջանակում մասնագետները շարունակական աշխատանքի միջոցով զարգացնում ու կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունները։ Այնուհետև մեկ հարթակում և մեկ գաղափարի շուրջ […] ...
17:00 18.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայրՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր: Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց, մաղթել հաջողություններ, նոր ձեռքբերումներ և առողջություն: ...
16:50 18.06.2025
Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան։ Էստակադայի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Նախագծով նախատեսված է ապամոնտաժել էստակադայի ծածկը և հիմնանորոգել-վերականգնել այն։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Դավթյանը նշում է, որ քանդվել է ուղեանցի երթևեկելի մի գոտու ծածկը, կատարվում են ծածկի բետոնացման աշխատանքներ, բետոնացվում են […] ...