11:51 06.11.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը՝ վկայակոչելով երկրի նախագահի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահի համատեղ հայտարարությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ։
«Նախագահները լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը, որը թույլ կտա տարածաշրջանում արդար և կայուն խաղաղություն հաստատել՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- ասված է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ նախագահների համատեղ հայտարարության մեջ կողմերը նաև ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) զարգացման համար։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով 2024 թվականի նոյեմբերի 4-ից 5-ը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պետական այցով այցելել է Ֆրանսիա:
20:38 04.05.2025
Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն17:52 04.05.2025
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին20:49 04.05.2025
WP. Հանքային գործարքի իրականացումը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնածԼոգիստիկ և տնտեսական խոչընդոտները կդժվարացնեն օգտակար հանածոների վերաբերյալ ԱՄՆ-Կիև գործարքի իրականացումը։ Այս մասին շաբաթ օրը գրել է Washington Post-ը՝ հիմնվելով ամերիկացի փորձագետների հետ զրույցների վրա։ Ըստ հաղորդագրության՝ Աայս համաձայնագիրը դժվար թե արագ պտուղներ տա. տիտանի, գրաֆիտի և լիթիումի իրական մատակարարումները կսկսվեն հեռավոր ապագայում, իսկ նավթի և գազի արդյունաբերության հեռանկարները սահմանափակ են: «Կան բազմաթիվ գործոններ, որոնք […] ...
20:38 04.05.2025
Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրությունՄայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Պատարագիչն էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...
20:29 04.05.2025
Հնդկաստանն ասել է, որ Պակիստանը 10-րդ գիշերն անընդմեջ խախտել է հրադադարըՀնդկաստանը հաղորդել է Պակիստանի զինված ուժերի կողմից հրադադարի հերթական խախտման մասին հսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքում: Այս մասին PTI գործակալությանը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը հսկողության գծի երկայնքով կրակ են բացել Քուպվարայի, Բարամուլլայի, Պունչի, Ռաջուրիի, Մենդհարի, Նաուշերայի, Սունդերբանիի և Ախնուրի դիմաց գտնվող շրջաններում […] ...
20:09 04.05.2025
Մահացել է Հունաստանի նախկին արտգործնախարար Պետրոս Մոլիվիատիսը96 տարեկան հասակում շնչառական անբավարարությունից մահացել է Հունաստանի նախկին արտգործնախարար Պետրոս Մոլիվիատիսը։ Այս մասին հաղորդում է հունական ERT-news հեռուստաալիքը։ Մոլիվիատիսը ծնվել է 1928 թվականի հունիսի 12-ին Քիոս կղզում։ Ավարտել է Աթենքի համալսարանը, կրթությամբ իրավաբան էր։ Մոլիվիատիսը եղել է կարիերայի դիվանագետ, ՄԱԿ-ում և ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական պատվիրակությունների անդամ, ծառայել է Հունաստանի դեսպանատներում Մոսկվայում, Պրետորիայում և Անկարայում, […] ...
19:50 04.05.2025
Հնդկաստանի պաշտպանության նախարարը կարող է չմեկնել Մոսկվա՝ Պահալգամի ահաբեկչության պատճառովՀնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը կարող է այս տարի չմասնակցել Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին, ինչպես նախատեսված էր ավելի վաղ: Այս մասին հայտնում է PTI գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարի փոխարեն Հնդկաստանը, հավանաբար, կներկայացնի նրա տեղակալ Սանջայ Սեթը։ Որոշումը, ըստ աղբյուրների, կապված է Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության սրման հետ՝ Պահալգամում (Հնդկական միության […] ...
19:42 04.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանըՄայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ […] ...