«Սելֆի-ժամից»՝ հրավառություն. ինչ միջոցառումներ են սպասվում սեպտեմբերի 21-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+37.09 oC

«Սելֆի-ժամից»՝ հրավառություն. ինչ միջոցառումներ են սպասվում սեպտեմբերի 21-ին

11:35 18.09.2018

Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 18-ին անցկացվեց ասուլիս` նվիրված Հայաստանի անկախության 27-ամյակի միջոցառումներին: Հարցին` ինչո՞ւ է ասուլիսի համար ընտրվել հրապարակի գորգը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ հաշվի են առել, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը լինելու է Հանրապետության հրապարակը:

«Այս միջոցառումն իր տրամաբանությամբ լինելու է տարբերվող ու աննախադեպ, իսկ սփռվածությամբ և ապակենտրոնացմամբ Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները տրամադրված են լինելու քաղաքացիներին, փակ են լինելու ավտոերթևեկության համար: Միջոցառումներն անցկացվելու են «Դու անկախ ես» կարգախոսի ներքո. սա հստակ ուղերձ է` հաշվի առնելով նաև թավշյա հեղափոխության մեր փորձը: Ուղերձը նվիրվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, մենք կարծում ենք, որ այս կարգախոսն ավելի քան համապատասխանում է օրվա խորհրդին, դրանով իսկ մենք ուզում ենք ընդգծել նաև այն պատասխանատվությունը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի` գիտակցելով, որ ինքն անկախ է` դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասաց նա:

Աղաջանյանը նշեց, որ բոլոր մարզերին տրամադրված է բյուջե, որպեսզի կազմակերպեն տոնական միջոցառումները: Հարցին` հաշվի առնելով, որ սեպտեմբերի 21-ը Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության վերջին օրն է, արդյո՞ք դա չի խանգարի տոնական միջոցառումներին, Աղաջանյանը պատասխանեց, որ Երևանի քաղաքապետի բոլոր թեկնածուներին պաշտոնական հրավեր կուղարկվի, որպեսզի քարոզարշավի մեկ ժամը համատեղվի տոնական միջոցառումների հետ: Տոնական այդ օրը վարչապետի կողմից պարգևատրումներ են լինելու: Կառավարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ նախատեսվում է նաև ընդունելություն` վարչապետի կողմից, նախկինում կազմակերպվում էր Համալիրում, այս անգամ այն տեղի կունենա Բաղրամյան 26-ում, Աղաջանյանն ասաց, որ այնտեղ հաճելի անակնկալներ են սպասվում:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդգծեց` այս տարի յուրաքանչյուրս մեզ զգալու ենք անկախության կրողը և պատասխանատուն, տոնական բոլոր ծրագրերի մասնիկն ու մասնակիցն ենք լինելու: Տոնական միջոցառումներն, ըստ նախարարի, լինելու են ապակենտրոնացված, մշակութային բովանդակությունը ևս լինելու է տարբեր` ջազ, փոփ, ազգագրական երաժշտություն, էլեկտրոնային, միջոցառումներին հյուրեր են լինելու մարզերից և Արցախից, ելույթ են ունենալու մեծ թվով սիրված երաժիշտներ, լինելու են նաև թատերական ներկայացումներ, արվեստի տարբեր ոլորտներին վերաբերող հատվածներ ու տաղավարներ:

Մակունցը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին նախատեսված է նաև հատուկ ժամ, որը պայմանականորեն անվանել են «Սելֆի-ժամ». այդ օրը 14:00-ից Հանրապետության հրապարակում հնարավոր կլինի լուսանկարվել հայտնի ու սիրված գործիչների հետ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով` բացի նրանից, որ բեմերը կենտրոնացված են փոքր կենտրոնում, Երևանի վարչական շրջանների տարբեր պուրակներում ու հարթակներում ևս օրվա տարբեր ժամերին մեկնարկելու են տոնական միջոցառումներ:

Նա ներկայացրեց տոնական օրվա միջոցառումները՝ ըստ ժամերի: Տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակում` 12:00-ին, կավճանկարչությամբ,  կմասնակցեն շուրջ 2000 աշակերտներ, 13:00-ից կանցկացվի «Վերնիսաժ» խորագրով գեղանկարների ցուցահանդես, նույն ժամին սկսում են աշխատել նաև հրապարակում տեղադրված երկու բեմերը` մինչև 23:00, մանկական քաղաքը ևս լինելու է հրապարակում` շատրվանների դիմացի մայթին, «Սելֆի-ժամին» բնակիչները կարող են շփվել, հանդիպել ճանաչված մարդկանց, պաշտոնատար և այլ անձանց հետ, նախատեսվում է նաև փողային նվագախմբերի երթ, որը մեկնարկում է 13:00-ից` դարձյալ Հանրապետության հրապարակից, այստեղ նաև տոնական ավան է տեղակայված լինելու, որտեղ ցուցահանդես-վաճառք է լինելու, հայկական ուտեստների, գինիների և գարեջրի տեսականիների համտեսներ: Հրապարակում և քաղաքում տոնական բոլոր միջոցառումները կամփոփվեն 23:00-ի տոնական մեծ հրավառությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարությունը շարունակում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը

15:30 31.07.2025

Կառավարությունը շարունակում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցությունը՝ 300.000 դրամն առաջարկվում է տրամադրել մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ: Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեն 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ: ...

Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքները

15:20 31.07.2025

Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքները

Կառավարության հավանությանն է արժանացել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով։ Բացի այդ, նախագծերի փաթեթի […] ...

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

15:09 31.07.2025

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...

SHANTNEWS

15:00 31.07.2025

SHANTNEWS

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

14:53 31.07.2025

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

Գործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

14:43 31.07.2025

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...

BACK_TO_TOP