Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին․ Քյարամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+28.09 oC

Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին․ Քյարամյան

11:41 18.11.2024

ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ուղերձ է հղել․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ,

Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին։ Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։

Շնորհակալություն եմ հայտնում նախ Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին, իմ սիրելի գործընկերներին՝ համատեղ անցած ընդհանուր ճանապարհի, աշխատանքի թե՛ բարդությունները և թե՛ շոշափելի արդյունքները միասին կիսելու, համախոհությամբ ու նվիրումով համակարգի կայացման՝ մեր ընդհանուր տեսլականի կյանքի կոչմանը հետամուտ լինելու համար։ Պատիվ ու հպարտություն էր ծառայել ՀՀ քննչական կոմիտեում, դառնալ վերջինիս մասնիկն ու փորձել համեստ ներդրում ունենալ այս կուռ ու միասնական կառույցի համակարգայնացման շարունակական ընթացքին։ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հեռանում եմ նույնպիսի ներքին հպարտությամբ ու ներդաշնակությամբ, ինչպես ստանձնել եմ այն ու աշխատել։

Շնորհակալություն եմ հայտնում նաև ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ Հայաստանի համար բարդ ու կարևոր պատմական շրջափուլում այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու, իմ կարողություններին հավատալու համար։ Ի պաշտոնե հնարավոր ամեն ինչ արվել է՝ մեր պետության ներքին կենսունակությունն ու օրինահենությունը, իրավական անվտանգությունն ապահովելու համար, որպես հայ մարդ ու ՀՀ քաղաքացի՝ դա համարել եմ հոգու պարտք ու առաքելություն։

Վստահ եմ, որ այդ ընթացքը լինելու է անկասելի և Հայաստանում շարունակվող դատաիրավական, իրավապահ մարմինների բարեփոխումները, ՀՀ քննչական կոմիտեի հետագա զարգացման ուղեցույցը լինելու է շարունակական և մենք ունենալու ենք մեր պատկերացրած նախաքննական մարմինը և մեր երազանքների կայուն, անվտանգ ու բարգավաճող հայրենիքը։

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը…

Եվ Ասված պահապան բոլորիս…»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երբ և որտեղ է կայանալու ԱԱ-2026-ի խմբային փուլի վիճակահանությունը

08:45 31.07.2025

Երբ և որտեղ է կայանալու ԱԱ-2026-ի խմբային փուլի վիճակահանությունը

Հայտնի է դարձել, թե երբ և որտեղ է կայանալու 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ Այն տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Լաս Վեգասում, թեև, այդ քաղաքը չի հյուրընկալի մրցաշարի որևէ հանդիպում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Աղբյուրի տվյալներով՝ միջոցառումը կանցկացվի «Սֆերա» դահլիճում՝ աշխարհի ամենամեծ գնդաձև կառույցում, որը կարող է տեղավորել մոտ 17,500 հանդիսատես։ Դահլիճի […] ...

Լուլա դա Սիլվան անընդունելի է համարել ԱՄՆ-ի միջամտությունը Բրազիլիայի դատական համակարգում

08:40 31.07.2025

Լուլա դա Սիլվան անընդունելի է համարել ԱՄՆ-ի միջամտությունը Բրազիլիայի դատական համակարգում

ԱՄՆ իշխանությունների կողմից Բրազիլիայի դատական համակարգին միջամտությունը անընդունելի է. երկիրը կպաշտպանի իր սեփական ինքնիշխանությունը և կփնտրի համագործակցության նոր գործընկերներ։ Այս մասին հայտարարել է Հարավամերիկյան Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան՝ Բրազիլիայի Գերագույն դաշնային դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորայիսի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումից հետո։ «Բրազիլիան ինքնիշխան և ժողովրդավարական երկիր է, որը հարգում է մարդու իրավունքները […] ...

Կանադան կճանաչի Պաղեստինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2025 թվականի սեպտեմբերին

08:32 31.07.2025

Կանադան կճանաչի Պաղեստինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2025 թվականի սեպտեմբերին

Կանադայի կառավարությունը կճանաչի Պաղեստինի պետականությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 2025 թվականի սեպտեմբերին կայանալիք նստաշրջանի ժամանակ։ Այս մասին ասվում է երկրի վարչապետ Մարկ Քարնիի հայտարարության մեջ։ «Պաղեստինի քաղաքացիական բնակչության ավելի ու ավելի ծանր տառապանքները որևէ պատճառ չեն թողնում հետաձգելու խաղաղության, անվտանգության և մարդկային կյանքի արժանապատվության աջակցման համար համակարգված միջազգային գործողությունները։ Երկու պետությունների լուծման պահպանումը նշանակում է […] ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» և Բարսեղյանի «Սլովանը» ՉԼ-ի հաջորդ փուլում են

08:22 31.07.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» և Բարսեղյանի «Սլովանը» ՉԼ-ի հաջորդ փուլում են

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 2-2 է գրանցեց «Զրինսկիի» հետ։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 80-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Դավիդ Ստրելեցին։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը հաղթել է ընդհանուր 6-2 հաշվով և որակավորման երրորդ փուլում կմրցի Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» հետ։ Սերբիայի […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

08:16 31.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ Արտաշատի խճուղում

08:10 31.07.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ Արտաշատի խճուղում

Հուլիսի 31-ին, ժամը 03:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Honda» ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Մինչ հրշեջ-փրկարաների կանչի […] ...

BACK_TO_TOP