19:37 06.04.2018
Եվրոպական հանձնաժողովը մայիսի 25-ից խստացնում է 1995 թվականին ընդունված անձնական տվյալների պաշտպանության կանոնները՝ Facebook-ի օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով: Facebook-ի օգտատերերի անձնական տվյալները հայտնվել էին բրիտանական Cambridge Analytica ընկերության տրամադրության տակ: Նոր կանոների մասին տեղեկացրել է ԵՀ մաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը:
Նշվում է, որ նոր կանոնների համաձայն, այն մարդը, ով մտադիր է օգտագործել անձնական տվյալները, 72 ժամվա ընթացքում պարտավոր է տեղեկացնել սոցիալական ցանցի օգտատիրոջը՝ վերջինիս անձնական տվյալների հնարավոր խախտման մասին: Անձնական տվյալների պաշտպանությամբ զբաղվողների լիազորությունները կընդլայնվեն,ըստ նոր, խստացված կանոնների, նրանք իրավունք կունենան պատժամիջոցներ կիրառել տվյալների իրավունքի խախտումների դեպքում:
Այդ պատժամիջոցները, ըստ Վիգանդի, հավասարազոր կլինեն խախտման աստիճանին, և տուգանքի չափը կարող է հասնել մինչև տվյալ ընկերության միջազգային առևտրի շրջանառության 4% -ին:
«Խոսքը արդեն գոյություն ունեցող՝ նպատակների սահմանափակման և հետագայում անհատական տվյալների օգտագործման հնարավորության , շահերի պաշտպանության սկզբունքների խստացման մասին է: Եթե որևէ ընկերություն հավաքում է անձնական տեղեկությունները կոնկրետ նպատակի համար, ապա դրա համար նա պետք է համաձայնություն ստանա: Եվ ըստ նոր կանոնների, այն պետք է լինի միանշանակ, հստակ համաձայնություն, եթե անձնական տվյալները փոխանցվելու են երրորդ կողմի կամ օգտագործվելու են այլ կերպ », – պարզաբանել է Քրիստիան Վիգանդը:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ22:39 22.08.2025
Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգիԵրևանի քաղաքապետարանը, մասնավորի հետ գործակցությամբ, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ: ...
22:34 22.08.2025
ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատունԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։ ...
22:30 22.08.2025
37-ամյա աշտարակցու տնամերձ հողամասում կանեփի 164 բույս է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Աշտարակի 37-ամյա բնակիչն ապօրինի պահում, օգտագործում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, ինչպես նաև տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Օգոստոսի 18-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 164 բույս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...
22:24 22.08.2025
Ալիևն ակնարկում է՝ իր երկիրը պատրաստվում է նոր պատերազմի․ ո՞ւմ հետ է այս անգամ պատերազմելու ԱդրբեջանըԻլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պետք է պատրաստ լինի նոր պատերազմի: Թե կոնկրետ ո՞ր երկրի հետ է հավանական համարում ռազմական գործողությունները, Ադրբեջանի նախագահը չի ասել: Ի՞նչ առիթով է Ալիևը հանդես եկել իր հերթական ռազմատենչ հայտարարությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Քելբաջարի վերաբնակիչների հետ և հայտարարել է, […] ...
22:19 22.08.2025
Շատջրեք գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների աշխատանքի շնորհիվ․ կա վիրավորՕգոստոսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են բնակելի […] ...
22:15 22.08.2025
Հրաչյա Արաբյանը որոնվում է որպես անհետ կորածՈրպես անհետ կորած որոնվում է 1999 թվականին ծնված Հրաչյա Արաբյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...