20:48 03.12.2024
Արդարադատության նախարարության նախաձեռնած «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» խորագրով հանրային իրազեկման արշավի շրջանակում այսօր մի շարք պետական մարմիններում ուսանողների համար բաց դռների օր էր, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Պաշտոնյաների հետ հանդիպումը եզրափակվել է Արդարադատության նախարարության վարչական շենքում՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ հանդիպում- քննարկմամբ:
Սրբուհի Գալյանը նշել է, որ այս արշավը մեծ կարևորություն ունի կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, իսկ երիտասարդների դերն այդ պայքարում անկյունաքարային է: Նախարարը փաստել է, որ ուսանողները մեր երկրի լուսավորյալներն են և պետք է ոչ միայն լինեն «0 հանդուրժողականություն կոռուպցիայի դեմ» գաղափարի կրողը, այլև՝ այն տարածողը: Արդարադատության նախարարը խոսել է կոռուպցիայի` որպես լայն, բազմաշերտ և դինամիկ երևույթի մասին` ընդգծելով, որ դրա դեմ պայքարը կարող է հաջողել միայն այն դեպքում, եթե կրի համակարգային և ներառական բնույթ:
Նախարարը, ըստ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությունների, ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման ուղղություններով պետության իրականացրած քայլերը` շեշտադրելով դրանց շարունակականությունը ապահովելու անհրաժեշտությունը: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարում առկա մարտահրավերներին՝ Արդարադատության նախարարը խոսել է մեր քաղաքացիների մտածողության փոփոխության, պաշտոնատար անձանց կողմից բարեվարքության համակարգին հավատարիմ լինելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ընդգծել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերն այս հարցում:
Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանի ձևաչափով:
Ուսանողներին «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ի բաց դռների շրջանակում ընդունել են Գլխավոր դատախազությունում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, Հակակոռուպցիոն կոմիտեում, Հակակոռուպցիոն դատարանում»,-նշված է հաղորդագրության մեջ:
22:48 26.07.2025
«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»«Միլանը» Հոնգ Կոնգում ընկերական հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» հետ և հաղթել 4-2 հաշվով։ Դուբլ է գրանցել Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, անգլիական ակումբից գոլերը խփել են Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ։ «Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական […] ...
22:39 26.07.2025
Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործումՀուլիսի 26-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի Փենջաբի և Հարիանայի նահանգային կենտրոնական Չանդիգար քաղաքում, մասնակցելով բնապահպանական նշանակության արարողությանը, կարևորել է Հայաստանում կայանալիք COP17-ի անցկացումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Վ. Աֆյանն իր խոսքում, մասնավորապես, նշելով շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված համընդհանուր գործելու հրատապության մասին, ընդգծել է հաջորդ տարի Երևանի համաշխարհային կենսաբազմազանության քննարկումների կենտրոնում […] ...
22:17 26.07.2025
Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին․ զրույց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետԱյսօր «Հեռանկարը» հյուրընկալել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին: Անդրադարձ է եղել հիմնականում մարզի խնդիրներին՝ մարզպետարան – քաղաքապետարան հարաբերություններին, փողոցաշինությանը, անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովման հարցին, որը արդիական է եղել Շիրակի բոլոր մարզպետների ժամանակ։ «Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին, դա իրականում շատ ցավալի է։ Մենք մեր սենյակներում խոսում ենք մարդկանց […] ...
22:08 26.07.2025
Թաիլանդը և Կամբոջան դադարեցրել են մարտական գործողությունները անձրևների պատճառովԹաիլանդի և Կամբոջայի զինված ուժերը ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել մարտական գործողությունները սահմանային գոտիներում՝ ուժեղ անձրևների պատճառով։ Այս մասին հաղորդում է The Nation թերթը՝ հղում անելով Թաիլանդի զինված ուժերի հայտարարությանը։ Տեղեկատվության համաձայն՝ Թաիլանդի և Կամբոջայի զինված ուժերը շարունակում են պահպանել իրենց դիրքերը անբարենպաստ եղանակային պայմաններում։ Միաժամանակ նշվում է, որ հակամարտության գոտում իրավիճակը տեղական ժամանակով կեսօրից […] ...
21:47 26.07.2025
Հրդեհ Գետազատ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 26-ին, ժամը 15։27-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղի Պողոսյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 17։05-ին: Այրվել են Պողոսյան փողոցում գտնվող երկու տան տանիքների փայտե կառուցատարրերը (մոտ […] ...