ՄԱԿ-ը մոտ 50 միլիարդ դոլար է խնդրել՝ հակամարտություններից և սովից տուժածներին օգնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.82
  • 437.27
WEATHER
+26.09 oC

ՄԱԿ-ը մոտ 50 միլիարդ դոլար է խնդրել՝ հակամարտություններից և սովից տուժածներին օգնելու համար

12:38 04.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՄԱԿ-ը խնդրել է 2025 թվականին տրամադրել 47 միլիարդ դոլարի օգնություն՝ հակամարտություններից և սովից տուժած մոտ 190 միլիոն մարդկանց օգնելու համար: Այնուամենայնիվ, այս տարվա կոչով նույնիսկ կիսով չափ չի ֆինանսավորվում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Թոմ Ֆլետչերը, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով OCHA-ի հրապարակմանը։

ՄԱԿ-ը հույս ունի հաջորդ տարի օգնություն տրամադրել 32 երկրների մարդկանց, այդ թվում՝ պատերազմից տուժածներին Սուդանում, Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում: Ֆլետչերն ասել է, որ այդ ցանկից դուրս է թողնում մոտ 115 միլիոն մարդկանց, որոնց կարիքները գործակալությունն իրատեսորեն չի կարող ֆինանսավորել:

«Մենք պետք է ամբողջությամբ կենտրոնանանք նրանց օգնելու վրա, ում դա ամենից շատ է պետք, և գործել իսկապես վճռական», – ասել է նա:

ՄԱԿ-ը կրճատել է իր՝ 2024 թ.-ի համար մինչև 46 միլիարդ դոլարի խնդրանքը, որի չափը նախորդ տարի 56 միլիարդ դոլար էր, բայց դեռևս ֆինանսավորվումն իրականացվում է 43%-ով, որը պատմության մեջ վատագույններից է: Վաշինգտոնը ներդրել է ավելի քան 10 միլիարդ դոլար՝ ստացված միջոցների մոտ կեսը։

Ֆլետչերն անդրադարձել է  «միջազգային համերաշխության  համակարգերի փլուզմանը» և կոչ արել ստեղծել դոնորների ավելի լայն բազա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը ուկրաինական հակամարտության կարգավորումը բարդ գործընթաց է անվանել

13:47 27.05.2025

Պեսկովը ուկրաինական հակամարտության կարգավորումը բարդ գործընթաց է անվանել

Ուկրաինական կարգավորման աշխատանքները շարունակվում են, դա բարդ գործընթաց է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ակնհայտ է, որ ամեն ինչ պարզ չէ, պարզ է միայն, որ մենք ուզում ենք՝ ամեն ինչ ավելի շուտ տեղի ունենա, բայց ուկրաինական հակամարտության արմատական ​​պատճառների խնդրի լուծման հետ կապված էությունն այնքան բարդ է, որ, իհարկե, ժամանակ է պետք, […] ...

Ռուսաստանը և Թուրքիան ապահովում են կայունությունը տարածաշրջանում և աշխարհում․ Ֆիդան

13:37 27.05.2025

Ռուսաստանը և Թուրքիան ապահովում են կայունությունը տարածաշրջանում և աշխարհում․ Ֆիդան

Մոսկվան և Անկարան աշխարհում և տարածաշրջանում անվտանգությունը պահպանում են հարաբերությունների երկարատև պատմության շնորհիվ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ։ «Մեր պատմական արմատները, մեր կապերը թույլ են տալիս մեր երկրներին ապահովել խաղաղություն, կայունություն և բարգավաճում մեր տարածաշրջանում և աշխարհում», – նշել է նա։ ...

Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ

13:29 27.05.2025

Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Երևանում մայիսի 27-ի կեսօրից հետո, 28-30-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում […] ...

Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում․ Սպերցյան

13:20 27.05.2025

Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում․ Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» հետ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո Матч ТВ-ի լրագրողի հետ զրույցում անդրադարձել է իր ապագային: «Մենք պատմության մեջ մտանք։ Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, բայց դեռ որևէ հստակ բան չկա։ Եկեք սպասենք, ամեն ինչ հնարավոր է»,- ասել է ակումբի 24-ամյա ավագը: «Կրասնոդարն» իր պատմության […] ...

Վարչապետը հյուրընկալել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

13:12 27.05.2025

Վարչապետը հյուրընկալել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ղրղզական խորհրդարանի նախագահ (Ժոգորկու Քենեշի տորագա) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա ամուր հարաբերությունների փաստը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է հիմնվել դրանց վրա էլ ավելի զարգացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում: Երկրի ղեկավարը կարևորել է […] ...

Վահան Կոստանյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղարի հետ

13:04 27.05.2025

Վահան Կոստանյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղարի հետ

Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցինի հետ: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Սլովենիայի միջև քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակը և կարևորվել բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականության պահպանումը: Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, […] ...

BACK_TO_TOP