18:42 26.05.2025
Փարիզի մերձակա հայաշատ Կլամար քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 10-րդ հոբելյանական թողարկումը։
Ինչպես տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, քաղաքի մշակութային այցեքարտ դարձած այս փառատոնն այս տարի անցկացվել է աննախադեպ մեծ շուքով․ շուրջ մեկ շաբաթ շարունակ՝ մայիսի 18-ից 25-ը, Կլամարում տեղի են ունեցել հայկական հարուստ մշակույթը ներկայացնող բազմաժանր միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, կլոր սեղան-քննարկումներ, ֆիլմերի ցուցադրություն։
Մայիսի 24-ին Կլամարի քաղաքապետարանի հարակից հրապարակում անցկացվել է տոնավաճառ, որի շրջանակներում ներկայացված են եղել հայ մշակույթի, պատմության վերաբերյալ ֆրանսերենով լույս տեսած հրատարակություններ, մանկական գրականություն, հայկական մանրանկարչությունը, ժողովրդական արհեստները, հայկական գինեգործական արտադրանքը, պահածոյացված ապրանքատեսակներ, հայկական խոհանոցը։ Բազմաթիվ այցելուների առանձնակի ուշադրության կենտրոնում են եղել ֆրանսահայ կազմակերպությունների տաղավարները, որոնք լուսաբանում էին իրենց կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերը։
Նույն օրը՝ միջոցառման բացման պաշտոնական մասում, ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժան-Դիդյե Բերժեն, Կլամարի քաղաքապետ Իվ Կոսկասը։ Հատուկ հյուրի կարգավիճակով տոնական միջոցառմանը մասնակցել են իրավաբան Ֆրանսուա Դևեջյանը և լուսանկարիչ Անտուան Ագուջյանը։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Կլամարի քույր քաղաք Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի շնորհավորական տեսաուղերձը։
22:37 27.05.2025
Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...
22:26 27.05.2025
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներՄայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...
22:09 27.05.2025
Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունըԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...
21:52 27.05.2025
Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...