Ապրիլի 7-ը Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+27.09 oC

Ապրիլի 7-ը Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է

10:43 07.04.2018

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս.Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

Ավետարանի համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ  քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ, և հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն Փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը. «Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»,- Մանկան մասին ասել է հրեշտակապետը: Այս ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, սակայն նա լուրն ընդունել է խոնարհությամբ. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…»,- ասել է: Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:

Մարիամի մայրանալով՝ մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Եվ ինչպես Աստվածածինն ավելի մոտ է դարձել Աստծուն, այդպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ:

Ապրիլի 7-ը հռչակված է մայրության և գեղեցկության տոն, և մեզ հիշեցնում է նաև այն անպաշտպան կանանց մասին, ովքեր լռությամբ կրում են սոցիալական ու հոգեբանական ծանրագույն խնդիրներ, ենթարկվում բռնությունների ու կամայականությունների: Հիշեցնում է այն մայրերի մասին, ովքեր միայնակ են մեծացնում իրենց երեխաներին՝ ամենօրյա հերոսությամբ հաղթահարելով հասարակական, հոգեբանական ու տնտեսական ամեն դժվարություն, և այն հերոսուհիների մասին, ովքեր զենքը ձեռքին պայքարել են մեր հայրենիքի կերտման ճանապարհին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

37-ամյա աշտարակցու տնամերձ հողամասում կանեփի 164 բույս է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

22:30 22.08.2025

37-ամյա աշտարակցու տնամերձ հողամասում կանեփի 164 բույս է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Աշտարակի 37-ամյա բնակիչն ապօրինի պահում, օգտագործում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, ինչպես նաև տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Օգոստոսի 18-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 164 բույս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...

Ալիևն ակնարկում է՝ իր երկիրը պատրաստվում է նոր պատերազմի․ ո՞ւմ հետ է այս անգամ պատերազմելու Ադրբեջանը

22:24 22.08.2025

Ալիևն ակնարկում է՝ իր երկիրը պատրաստվում է նոր պատերազմի․ ո՞ւմ հետ է այս անգամ պատերազմելու Ադրբեջանը

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պետք է պատրաստ լինի նոր պատերազմի: Թե կոնկրետ ո՞ր երկրի հետ է հավանական համարում ռազմական գործողությունները, Ադրբեջանի նախագահը չի ասել: Ի՞նչ առիթով է Ալիևը հանդես եկել իր հերթական ռազմատենչ հայտարարությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Քելբաջարի վերաբնակիչների հետ և հայտարարել է, […] ...

Շատջրեք գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների աշխատանքի շնորհիվ․ կա վիրավոր

22:19 22.08.2025

Շատջրեք գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների աշխատանքի շնորհիվ․ կա վիրավոր

Օգոստոսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են բնակելի […] ...

Հրաչյա Արաբյանը որոնվում է որպես անհետ կորած

22:15 22.08.2025

Հրաչյա Արաբյանը որոնվում է որպես անհետ կորած

Որպես անհետ կորած որոնվում է 1999 թվականին ծնված Հրաչյա Արաբյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

Մեկնարկել է «Սթրիթ արտ 2025» փառատոնը. ցուցադրվում են աշխարհահռչակ արվեստագետների՝ Բենքսիի, Բոյի, Կլեի, Դրանի, Էվազե՛Սիրի և այլոց ստեղծագործությունները. ԿԳՄՍՆ

22:11 22.08.2025

Մեկնարկել է «Սթրիթ արտ 2025» փառատոնը. ցուցադրվում են աշխարհահռչակ արվեստագետների՝ Բենքսիի, Բոյի, Կլեի, Դրանի, Էվազե՛Սիրի և այլոց ստեղծագործությունները. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնությամբ մեկնարկել է «Սթրիթ արտ 2025» փառատոնը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Ցուցահանդեսում ներկայացված են Փարիզի սթրիթ արտի պատմության 20 խորհրդանշական հեղինակների 25 բնօրինակ […] ...

Հայտնաբերվել են մեծաքանակ կեղծ խմիչք և առանց դրոշմանիշի ծխախոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

22:06 22.08.2025

Հայտնաբերվել են մեծաքանակ կեղծ խմիչք և առանց դրոշմանիշի ծխախոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող խանութներից մեկի առևտուրը կազմակերպող տղամարդը ձեռք է բերում և վաճառում կեղծ օղիներ ու առանց դրոշմանիշի ծխախոտներ: Օգոստոսի 7-ին քրեական ոստիկանները ստուգեցին տեղեկությունը: Հայտնաբերվեցին տարբեր տեսակի ակնհայտ կեղծ օղիներ, նաև առանց դրոշմանիշի ծխախոտներ: Մեծ քանակությամբ կեղծ օղիներ հայտնաբերվեցին նաև խանութի […] ...

BACK_TO_TOP