16:41 09.12.2024
Դեկտեմբերի 9-10-ին ՀՀ Ազգային ժողովում անցկացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը:
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, վերոնշյալ հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանը խոսել է մեր երկրում հանձնաժողովի նիստի անցկացման եւ օրակարգի շուրջ:
ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովները տարվա ընթացքում ունեն մեկ հնարավորություն՝ հանձնաժողովի նիստը կազմակերպելու ոչ հանձնաժողովների նիստերի անցկացման համար սովորաբար օգտագործվող վայրերում, մասնավորապես՝ Փարիզում եւ Ստրասբուրգում: Այս տարի գործընկերներին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման օրն է, իսկ վաղը՝ դեկտեմբերի 10-ը, Մարդու իրավունքների պաշտպանության օրը, եւ Երեւանում այս օրերին նման միջոցառման կազմակերպումը, ըստ Վլադիմիր Վարդանյանի, պայմանավորված է նաեւ վերոնշյալ հանգամանքներով:
Ադրբեջանում պահվող ռազմագերիներին առնչվող հարցին ի պատասխան՝ հայ պատվիրակը պարզաբանել է ԵԽԽՎ-ում քննարկումների օրակարգը եւ այն, որ ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերը, ի տարբերություն լիագումար նիստերի, անցկացվում են առավել դռնփակ ձեւաչափով:
«Մենք չենք կարող օրակարգ ձեւավորել, որովհետեւ դրա ձեւավորումը շատ դեպքերում պայմանավորված է լինում այն նախապատրաստող զեկույցներով, որոնք քննարկվում են հանձնաժողովներում եւ պետք է ընդունվեն լիագումար նիստերում»:
Նա հավելել է, որ հայկական պատվիրակությունն Ադրբեջանում պահվող ռազմագերիների առնչությամբ մշտապես բարձրաձայնում է հարցեր. դրանք բարձրացված են նաեւ ԵԽԽՎ-ի ընդունած մի շարք զեկույցներում: Վլադիմիր Վարդանյանի խոսքով քննարկումների ժամանակ այդ հարցին անդրադարձ եղել է:
«Ռազմագերիներին առնչվող հարցում ԵԽԽՎ-ն, կարծես, հնարավորն արել է, քանի որ այն բանաձեւերը, որոնք ընդունվել են ԵԽԽՎ-ում, հստակորեն անդրադարձել են ռազմագերիներին եւ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման խնդրին: Այսինքն՝ պահանջել ԵԽԽՎ-ից ինչ-որ բան ավելի անել, մենք չենք կարող, քանի որ, ըստ էության, ռազմագերիների հետ կապված բոլոր օրակարգային հարցերը բարձրացվել են եւ ստացել իրենց համապատասխան լուծումները բանաձեւերում»,- նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչը եւ հիշեցրել, որ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չեն հաստատվել ԵԽԽՎ-ում, եւ վերջինս չի մասնակցում վեհաժողովի նիստերին:
Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ այսօր հանձնաժողովում քննարկվող հարցերից մեկն էլ այն իրավական եւ մարդասիրական հետեւանքներն են եղել, որոնք կապ են ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական օպերացիայի հետեւանքով տեղի ունեցածի հետ:
«Բայց պահանջել ԵԽԽՎ-ից բաներ, որոնք վերջինիս մանդատից դուրս են կամ հնարավոր չի իրականացնել, մեր կարծիքով կրկին անարդյունավետ կլինի»,- ասել է նա:
ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի շրջանակում Ազգային ժողովում բացվել է նաեւ Եվրոպայի խորհրդի 75-ամյակին նվիրված «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով մանկական գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Նիստի մասնակիցները ծանոթացել են Երեւանի եւ Հայաստանի բոլոր մարզերի երեք տասնյակից ավելի կերպարվեստի դպրոցների սաների աշխատանքներին:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...