17:52 10.12.2024
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով երկրորդ աշխատաժողովը՝ նախադպրոցական կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Նպատակը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ներդրման արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերի քննարկումն էր:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արքսիա Սվաջյանը Երևանի թիվ 26 մանկապարտեզում ներկա է եղել համաժողովի մարզային փուլին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը շեշտել է, որ նոր չափորոշչի ներդրումը թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական մակարդակում հնարավորություն է տալիս գիտելիքահեն կրթությունից անցում կատարել ավելի համապարփակ վերջնարդյունքների:
«Չափորոշչի ներդրումը բազմաշերտ ու բազմակողմանի գործընթաց է, որը ներառում է յուրացված գիտելիքների կիրառումը, հմտությունների ձևավորումը, ինչպես նաև երեխայի արժեքային համակարգը, սոցիալ-հուզական զարգացման խնդիրները: Վստահ եմ՝ ձեզանից շատերն արդեն հասցրել են նկատել, թե չափորոշչի կիրառումն հաջողություններ արձանագրելու ինչպիսի հնարավորություններ է տալիս», – ասել է Արաքսիա Սվաջյանն ու տեղեկացրել, որ նախադպրոցական կրթության չափորոշիչն այս տարվանից ներդրվել է 500-ից ավելի մանկապարտեզներում:
Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև մենթոր մանկապարտեզներին՝ նշելով, որ այս համակարգը դրական փորձի փոխանակման հնարավորություն է ապահովում: Նախարարի տեղակալի խոսքով՝ բոլոր մենթոր մանկապարտեզները սովորեցնում են՝ միաժամանակ սովորելով:
Արաքսիա Սվաջյանն արձանագրել է նաև, որ երկրորդ անգամ անցկացվող համաժողովի հանդեպ հետաքրքրությունը բավական մեծ է.
«Հուսով եմ՝ շատ արդյունավետ ու բովանդակային քննարկումներ կունենաք այս աշխատաժողովի ընթացքում: Լավագույն զեկուցումները կընտրվեն ու կներկայացվեն հաջորդ շաբաթ կայանալիք համաժողովի հանրապետական փուլում: Նմանօրինակ աշխատաժողովներն ու էքսպոներն ինքնանպատակ չեն. դրանք հարթակ են նորարարությունները ներկայացնելու, կիսվելու լավագույն փորձով: Նախադպրոցական ոլորտում տարիներ շարունակ, կարելի է ասել, չեն եղել վերապատրաստումներ և մասնագիտական համաժողովներ: Շահագրգռված ենք, որ նախադպրոցական կրթության ոլորտն ուժեղանա և կայունանա, քանի որ առանց որակյալ նախադպրոցական կրթություն՝ չենք կարողանա հաջողության հասնել հանրակրթության ոլորտում»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև երեխաների նկատմամբ բռնության խնդրին ու երեխաների վարքականոններին.
«Ցավոք, շատ ահազանգեր ենք ստանում բռնության դեպքերի առնչությամբ, այդ թվում՝ մանկապարտեզներից: Երբեմն նման պահվածք դրսևորողը դա չի էլ որակում որպես բռնություն: Պարտավոր ենք գիտակցել և հասկանալ, որ երեխաների ու հատկապես նախադպրոցականների հետ աշխատելիս համբերություն և շատ սեր է պետք. եթե դու այդ տարիքին բնորոշ եռուզեռը չես սիրում, ապա չես կարող արդյունավետ աշխատել և համապատասխան իրավիճակներում ադեկվատ արձագանքել»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
«Կրթությունը սկսվում է ինձանից» համաժողովի մարզային փուլն անցկացվել է երեք աշխատարաններով, որոնցում թեմատիկ քննարկումներ են կազմակերպվել նախադպրոցական կրթության բովանդակության բարելավման, նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունների, ֆիզիկական կրթություն և առողջ ապրելակերպի խնդիրների վերաբերյալ:
Աշխատաժողովի կազմակերպման բովանդակային պատասխանատուներն են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը և ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված մենթոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները: Աշխատաժողովն անցկացվում է մարզային և ամփոփիչ փուլերով. մարզային փուլը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Երևանում և բոլոր մարզերում, ամփոփիչը փուլը նախատեսվում է դեկտեմբերի 20-ին:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...