19:05 10.12.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը դեկտեմբերի 10-ին մասնակցել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի տարեկան ժողովին, որին ներկա են եղել պետական գերատեսչությունների, մատակարար կազմակերպությունների և ասոցիացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է ասոցիացիայի գործունեության հաշվետվությունը, և քննարկվել են կառուցապատման ոլորտի զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ողջույնի խոսքում կարևորել է ասոցիացիայի և կոմիտեի միջև կառուցողական հիմքերի վրա դրված համագործակցության խորացումը։ Առանցքային ուղղություններից նա առանձնացրել է քաղաքաշինության ոլորտի օրենսդրական դաշտի բարելավմանը, նորմատիվային դաշտի արդիականացմանը, ոլորտի ակտիվության խթանմանն ու նշաձողի բարձրացմանը միտված համատեղ քայլերը։
Եղիազար Վարդանյանը ներկայացրել է ապարտհոթելների կառուցման, դպրոցաշինության ծրագրերում նոր մտեցումների կիրառման գաղափարները՝ կառուցապատողների ներգրավմամբ, բնակարանային ֆոնդի ռենովացիայի հայեցակարգի, բազմաբնակարան շենքի կառավարման վերաբերյալ օրենքի մշակման և եվրոպական նորմերի կիրառության ապահովման նպատակով իրականացվող աշխատանքները։ Նա կարևորել է նաև կառուցապատման գործունեության վերաբերյալ օրենքի մշակման միջոցով կառուցապատողների կարգավիճակի, ոլորտի խաղի կանոնների հստակեցման անհրաժեշտությունը։
«Հուսով եմ՝ կառուցապատողները կիսում են այն պատկերացումը, որ պետք է կառուցեն ոչ թե զուտ շենք, այլ միջավայր՝ բոլոր ենթակառուցվածքներով, կրթական, առողջապահական հաստատություններով, կանաչ տարածքներով։ Քաղաքաշինական միջավայր ձևավորելու մտածելակերպը պետք է լինի կառուցապատման առաջիկա ծրագրերի հիմքում»,-ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։
Միջոցառման ընթացքում անդրադարձ է եղել ոլորտի առաջիկա մարտահրավերներին, մատակարար կազմակերպությունների հետ աշխատանքում առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Ներկայացվել են պետություն-բիզնես երկխոսության խորացման, կառուցապատման ոլորտի առաջխաղացմանը նպաստելու վերաբերյալ առաջարկներ։
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...