20:58 11.12.2024
Սեուլում ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի դեսպանները, իբր, քննարկել են Կորեայի Հանրապետությունում միջազգային միջոցառումները բոյկոտելու հնարավորությունը, եթե նախագահ Յուն Սեոկ Յոլը մնա իշխանության ղեկին ռազմական դրությունից հետո։ Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի «Վերականգնել Հայրենիքը» կուսակցությունից պատգամավոր Կիմ Ջուն Հյուն։
«Դեսպանները որոշել են, որ իրենք բոյկոտելու են բոլոր միջազգային գագաթնաժողովները, որոնք կկազմակերպվեն Կորեայի Հանրապետությունում, այդ թվում՝ APEC-ի գագաթնաժողովը, եթե Յուն Սեոկ Յոլը մնա իր պաշտոնում»,-մեջբերում է պատգամավորի խոսքերը Chunan Ilbo թերթը։
Նրա խոսքով, Five Eyes հետախուզական դաշինքի անդամներ հանդիսացող այս հինգ երկրների դեսպանները հանդիպել են ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 6-ին։ Նախագահ Յուն Սեոկ Յոլը դեկտեմբերի 3-ին ռազմական դրություն է հայտարարել։
Ըստ Կիմ Ջուն Հյունի՝ ԱՄՆ դեսպան Ֆիլիպ Գոլդբերգը դժգոհ է եղել, որ ռազմական դրություն հայտարարելուց հետո չի կարողացել կապ հաստատել Հարավային Կորեայի կառավարության և նախագահի վարչակազմի մարդկանց հետ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարի և ազգային անվտանգության գրասենյակի փոխտնօրենի հետ:
«Ըստ էության, Գոլդբերգը Վաշինգտոնին զեկուցել է, որ այլևս չի կարող աշխատել Յուն Սեոկ Յոլի վարչակազմի հետ»,-ասել է պատգամավորը:
ԱՄՆ դեսպանատունը իր հերթին հանդես է եկել հերքումով.
«Չնայած մենք չենք բացահայտում դիվանագիտական հաղորդակցության բովանդակությունը, սակայն ԶԼՄ-ների հայտարարությունները պատգամավոր Կիմ Չեն Հյունի կողմից դեսպանին վերագրվող մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականությանը», – ասվում է ամերիկյան դեսպանատան հայտարարության մեջ:
Բրիտանական դեսպանատունը պատասխանել է, որ հայտարարությունները սխալներ են պարունակում։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քուրթ Քեմփբելը հայտարարել էր, որ նախագահ Յուն Սեոկ Յոլը «սխալ հաշվարկ է արել» ռազմական դրության հայտարարման հետ կապված։
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...