«Ռուսաստանին ուղղված ԱՄՆ պատժամիջոցներն անպատիժ չեն մնա». ՌԴ ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+27.09 oC

«Ռուսաստանին ուղղված ԱՄՆ պատժամիջոցներն անպատիժ չեն մնա». ՌԴ ԱԳՆ

12:39 07.04.2018

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության կողմից Ռուսաստանի 14 կազմակերպությունների և 24 ֆիզիկական անձանց դեմ ուղղված նոր պատժամիջոցների կիրառումը չի մնա առանց պատժի: Այս մասին հայտարարությունը տարածվել է պետական կառույցի պաշտոնական կայքէջում, հայտնում է DW-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, սակայն հայտարարել է, որ նոր պատժամիջոցները հակադարձ ազդեցություն կունենան ԱՄՆ տնտեսության վրա, քանի որ դրանք ուղղված են այդ երկրում արդեն երկար տարիներ գործունեություն ծավալող խոշոր ընկերությունների դեմ, որտեղ ԱՄՆ հազարավոր քաղաքացիներ են աշխատում:

Հաղորդվում է, որ արդեն իսկ մի շարք բանկեր, ընկերություններ ու անհատ անձինք հրաժարվել են համագործակցել ԱՄՆ հրապարակած ցուցակում ընդգրկված ռուսական ընկերությունների հետ: Ռուսաստանի Արդյունաբերության և Առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցների ենթակա ընկերությունների ցանկում ընդգրկված կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց երկրի կողմից հավելյան օգնություն կտրամադրվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի

22:39 22.08.2025

Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի

Երևանի քաղաքապետարանը, մասնավորի հետ գործակցությամբ, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ: ...

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն

22:34 22.08.2025

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։ ...

37-ամյա աշտարակցու տնամերձ հողամասում կանեփի 164 բույս է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

22:30 22.08.2025

37-ամյա աշտարակցու տնամերձ հողամասում կանեփի 164 բույս է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Աշտարակի 37-ամյա բնակիչն ապօրինի պահում, օգտագործում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, ինչպես նաև տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Օգոստոսի 18-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 164 բույս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...

Ալիևն ակնարկում է՝ իր երկիրը պատրաստվում է նոր պատերազմի․ ո՞ւմ հետ է այս անգամ պատերազմելու Ադրբեջանը

22:24 22.08.2025

Ալիևն ակնարկում է՝ իր երկիրը պատրաստվում է նոր պատերազմի․ ո՞ւմ հետ է այս անգամ պատերազմելու Ադրբեջանը

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պետք է պատրաստ լինի նոր պատերազմի: Թե կոնկրետ ո՞ր երկրի հետ է հավանական համարում ռազմական գործողությունները, Ադրբեջանի նախագահը չի ասել: Ի՞նչ առիթով է Ալիևը հանդես եկել իր հերթական ռազմատենչ հայտարարությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Քելբաջարի վերաբնակիչների հետ և հայտարարել է, […] ...

Շատջրեք գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների աշխատանքի շնորհիվ․ կա վիրավոր

22:19 22.08.2025

Շատջրեք գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների աշխատանքի շնորհիվ․ կա վիրավոր

Օգոստոսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են բնակելի […] ...

Հրաչյա Արաբյանը որոնվում է որպես անհետ կորած

22:15 22.08.2025

Հրաչյա Արաբյանը որոնվում է որպես անհետ կորած

Որպես անհետ կորած որոնվում է 1999 թվականին ծնված Հրաչյա Արաբյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

BACK_TO_TOP