17:03 17.12.2024
Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեմ։
Ռիսկային չափորոշիչների հիման վրա իրականացված թիրախային հսկողության արդյունքում օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Այսպես, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած հայկական հաշվառման բեռնատարի նկատմամբ «Ագարակ» մաքսային անցման կետում իրականացված ռենտգեն տեսազննման ժամանակ կասկածներ են առաջացել, որ բեռնատարով տեղափոխվում է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք։ Մաքսային զննության արդյունքում ցեմենտի պարկերի արանքում հայտնաբերվել է ընդհանուր 25 հազար տուփ ծխախոտ։ Հիմք ընդունելով, որ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում հարուցված վարչական վարույթի շրջանակում ի հայտ են եկել ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներ` Պետական եկամուտների կոմիտեն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։
Հարկ է նշել, որ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը վերջին 6 ամիսներին հայտնաբերել է ապօրինի ներմուծված ավելի քան 180 հազար տուփ ծխախոտ, որը փորձ է արվել ներկրել Հայաստան ինչպես Իրանից, այնպես էլ Վրաստանում գործող անմաքս առևտրի խանութներից։ Բացի այդ, հայտնաբերվել են նաև ՌԴ-ից ԵԱՏՄ բեռների մեջ սխալ ծածկագրով կամ ոչ իր անվամբ հայտարարագրված ավելի քան 7 հազար տուփ էլեկտրոնային ծխախոտների գլանակներ։
15:17 22.07.2025
Թրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ից15:05 22.07.2025
Սպերցյանը դժգոհել է Կազանում երկրպագուների քանակից«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհություն է հայտնել Կազանում կայացած խաղի երկրպագուների քանակից։ Կիրակի «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 1-ին տուրի արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին»։ Խաղը կայացել էր Կազանում, քանի որ Նիժնի Նովգորոդի մարզադաշտը պատրաստ չի եղել։ «Իհարկե, հեշտ խաղ չէր։ Ամսվա սկիզբն է, բացի դրանից՝ ծանր ճանապարհորդություն էր։ Իհարկե, ցանկանում […] ...
14:55 22.07.2025
Հանրապետության որոշ հատվածներում պասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 22-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...
14:43 22.07.2025
Սպիտակ քաղաքում կասեցվել է կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունըԱնհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից: Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում: Այսպես. արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից, առաստաղը ապահով չի եղել, չի […] ...
14:31 22.07.2025
Նեյմարը 1,5 միլիոն դոլարով Բեթմոբիլ է գնելԲրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը գնել է Բեթմոբիլ («Բեթմեն» ֆիլմից ավտոմեքենայի կրկնօրինակ)՝ վճարելով 1,5 միլիոն դոլար, հաղորդում է Marca-ն։ Սուպերմեքենան չի կարելի օգտագործել սովորական երթևեկության ճանապարհներին։ Բեթմոբիլի շարժիչը գրանցված ու արտոնագրված չէ, չունի հայելիներ և չի համապատասխանում անվտանգության պահանջներին։ Նեյմարը Բեթմոբիլը գնել է բրազիլացի դիզայներ Ադեմար Կաբրալից։ Մեքենան մինչև վերջերս ցուցադրվել է Սան Պաուլուի Երազանքի ավտոմեքենաների […] ...
14:20 22.07.2025
Պեսկովը հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններինՈւկրաինական հակամարտության շուրջ տարաձայնությունները չպետք է խաթարեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխշահավետ հարաբերությունները։ Այսպիսի հույս է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։ «Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման մասին Ուկրաինայի հարցում։ Այստեղ մենք տարբեր կարծիքներ ունենք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հենց սկզբից զբաղեցրել է այս դիրքորոշումը։ Հենց սկզբից մենք համաձայն չէինք դրա […] ...