Դատական գործերի ողջամիտ ժամկետում քննությանն ու հրապարակային դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված զեկույցի ներկայացում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+34.09 oC

Դատական գործերի ողջամիտ ժամկետում քննությանն ու հրապարակային դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված զեկույցի ներկայացում

22:08 17.12.2024

«Արդարադատությունը բաց աչքերով» 2023-2024թթ. զեկույցի քննարկմանն արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն ընդգծել է, որ դատաիրավական բարեփոխումների ոլորտում նախարարությունը մշտապես համագործակցում է քաղաքացիական հասարակության հետ, ինչը հնարավորություն է ընձեռում գործնականում ապահովել ոլորտային բարեփոխումների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Քննարկմանը կարևորվել է հատուկ մշակված մեթոդաբանությամբ իրականացված դատական նիստերի մշտադիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցը, որն ուղղված է հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովմանը վերաբերող հավաստի տվյալների հավաքագրմանը:

Քննարկման առարկա են դարձել հատկապես զեկույցում ներկայացված Երևանի և մարզերի դատարանների աշխատանքի մշտադիտարկման արդյունքում արձանագրված խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները։

Արձանագրվել է, որ բարձրաձայնված հարցերը կօգնեն նախարարությանն առավել փաստահեն քաղաքականության մշակման հարցում: Միաժամանակ ներկայացվել է, որ Արդարադատության նախարարությունը մի շարք նախաձեռնություններով մտադիր է հասցեագրել արձանագրված խնդիրները։

Անդրադարձ է եղել նաև դատարանների ստանդարտների մշակման և նյութատեխնիկական պայմանների՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը, դատավորների անհրաժեշտ թվաքանակին ուղղված ուսումնասիրության իրականացումը, ինչպես նաև՝ օրենսդրական և թվայնացման բարեփոխումներին:

Զեկույցը կազմվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանը դժգոհել է Կազանում երկրպագուների քանակից

15:05 22.07.2025

Սպերցյանը դժգոհել է Կազանում երկրպագուների քանակից

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհություն է հայտնել Կազանում կայացած խաղի երկրպագուների քանակից։ Կիրակի «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 1-ին տուրի արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին»։ Խաղը կայացել էր Կազանում, քանի որ Նիժնի Նովգորոդի մարզադաշտը պատրաստ չի եղել։ «Իհարկե, հեշտ խաղ չէր։ Ամսվա սկիզբն է, բացի դրանից՝ ծանր ճանապարհորդություն էր։ Իհարկե, ցանկանում […] ...

SHANTNEWS

15:00 22.07.2025

SHANTNEWS

Հանրապետության որոշ հատվածներում պասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

14:55 22.07.2025

Հանրապետության որոշ հատվածներում պասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 22-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...

Սպիտակ քաղաքում կասեցվել է կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը

14:43 22.07.2025

Սպիտակ քաղաքում կասեցվել է կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից: Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում: Այսպես. արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից, առաստաղը ապահով չի եղել, չի […] ...

Նեյմարը 1,5 միլիոն դոլարով Բեթմոբիլ է գնել

14:31 22.07.2025

Նեյմարը 1,5 միլիոն դոլարով Բեթմոբիլ է գնել

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը գնել է Բեթմոբիլ («Բեթմեն» ֆիլմից ավտոմեքենայի կրկնօրինակ)՝ վճարելով 1,5 միլիոն դոլար, հաղորդում է Marca-ն։ Սուպերմեքենան չի կարելի օգտագործել սովորական երթևեկության ճանապարհներին։ Բեթմոբիլի շարժիչը գրանցված ու արտոնագրված չէ, չունի հայելիներ և չի համապատասխանում անվտանգության պահանջներին։ Նեյմարը Բեթմոբիլը գնել է բրազիլացի դիզայներ Ադեմար Կաբրալից։ Մեքենան մինչև վերջերս ցուցադրվել է Սան Պաուլուի Երազանքի ավտոմեքենաների […] ...

Պեսկովը հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններին

14:20 22.07.2025

Պեսկովը հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններին

Ուկրաինական հակամարտության շուրջ տարաձայնությունները չպետք է խաթարեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխշահավետ հարաբերությունները։ Այսպիսի հույս է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։ «Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման մասին Ուկրաինայի հարցում։ Այստեղ մենք տարբեր կարծիքներ ունենք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հենց սկզբից զբաղեցրել է այս դիրքորոշումը։ Հենց սկզբից մենք համաձայն չէինք դրա […] ...

BACK_TO_TOP