Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում

15:39 26.12.2024

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում կլինեն մի քանի փոփոխություններ, որոնք վերաբերելու են, բացառապես, 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, իսկ մինչ այդ հիփոթեքային վարկ ստացած շահառուներին փոփոխությունները չեն վերաբերի։

Ինչ փոփոխություն է լինելու
2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը չի գործի, եթե անշարժ գույքը գտնվում, կառուցվում կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում։ Փոխարենը՝ ծրագիրը կշարունակի գործել մարզերում։

Կարևոր է իմանալ
Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա Երևան քաղաքի վարչական տարածքում կառուցված կամ կառուցվող բնակարաններ ձեռք բերելու դեպքում՝ եկամտային հարկի վերադարձից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք հիփոթեքային վարկը ստացել են 2025 թվականի հունվարի 1-ից հետո։ Օրինակ, եթե 2025 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկով շահառուն ձեռք բերի բնակարան Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, եթե այդ անշարժ գույքի շինարարության թույլտվությունը ստացված լինի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։

Ինչ փոփոխություն է լինելու
Մեկ այլ փոփոխությամբ՝ եկամտային հարկի վերադարձի ծրագրի շահառուներին 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եռամսյակային պարբերականությամբ վերադարձվող եկամտային հարկի գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը։

Կարևոր է իմանալ
Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ստացված հիփոթեքային վարկերի գծով շահառուներին, եռամսյակային պարբերականությամբ, կշարունակվի վերադարձվել առավելագույնը 1,5 մլն դրամ։

ՊԵԿ-ը քաղաքացիներին նաև հիշեցնում է, որ ՀՀ մարզերում հիփոթեքային վարկով կառուցապատողից բնակարան (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն) ձեռք բերելիս կամ անհատական բնակելի տուն կառուցելիս պետք է հաշվի առնել, որ եկամտային հարկը ՉԻ վերադարձվի՝

2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում։

2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է վերը չնշված՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի, մարզերի վարչական տարածքներում։
Նշված սահմանափակումները չեն վերաբերում Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքին։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնելու վերջնաժամկետ սահմանված չէ, հետևաբար մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ստացված հիփոթեքային վարկերի մասով համապատասխան փաստաթղթերը հարկային մարմին քաղաքացիները կարող են ներկայացնել նաև 2025 թվականի հունվարի 1-ից հետո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա

12:53 10.06.2025

Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ավշար գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը տան բակում աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև պահում և օգտագործում է մարիխուանա: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա բակի զննությամբ հայտնաբերվել է կանեփի 26 բույս և 310 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: Տղամարդը ձերբակալել է և կազմված փաստաղթերի հետ ներկայացվել նախաքննական […] ...

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա հունիսի 15-ին

12:45 10.06.2025

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա հունիսի 15-ին

Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները կարգավորելու համար բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա հունիսի 15-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել կիրակի օրը Մասկատում», – նրա խոսքերն է մեջբերում Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Մայիսի 23-ին […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանը մասնակցում է Գազայի կարգավորման բանակցություններին

12:35 10.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանը մասնակցում է Գազայի կարգավորման բանակցություններին

Իրանը մասնակցում է Գազայի հատվածում հրադադարի և Իսրայելի ու պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման միջև պատանդների փոխանակման վերաբերյալ բանակցություններին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած կլոր սեղանի ժամանակ։ «Ներկայումս Գազայի հատվածի վերաբերյալ լայնածավալ բանակցություններ են ընթանում Միացյալ Նահանգների, ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև։ Իրանը նույնպես ներգրավված է այդ բանակցություններում։ Տեսնենք, թե ինչ կլինի Գազայի հետ»,-ասել […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին

12:23 10.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացման և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա կառուցվող քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն […] ...

Al Jazeera․ Գազայում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի

12:20 10.06.2025

Al Jazeera․ Գազայում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի, հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։ Ֆոտոլրագրող Մոհամմեդ Աբու Ալ-Աուֆը զոհվել է Գազա քաղաքի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում, որի հետևանքով զոհվել են նաև երեք շտապօգնության աշխատակիցներ։ Մահացած ֆոտոլրագրողն աշխատել է պաղեստինյան անկլավի մի քանի լրատվամիջոցներում։ Al Jazeera-ն […] ...

2025 թվականի հինգ ամիսների ընթացքում վերականգնված գումարի չափը 3.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքին

12:09 10.06.2025

2025 թվականի հինգ ամիսների ընթացքում վերականգնված գումարի չափը 3.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքին

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթների շրջանակներում 2025 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում վերականգնվել է պատճառված վնասից 3 մլրդ 39 մլն 968 հզր 646 ՀՀ դրամ գումար, որից պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 2 մլրդ 934 մլն 94 հզր 642 ՀՀ դրամ, համայնքներինը՝ 4 մլն 500 […] ...

BACK_TO_TOP