18:12 27.12.2024
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով և ամենամյա պլանով նախատեսված միջոցառումների շրջանակներում Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից իրականացվել է համալիր ստուգումների լայնածավալ շարք։ Երևան քաղաքի ամբողջ տարածքում ստուգվել են գործող և նոր տեղադրված հրշեջ հիդրանտները, իրականացվել դրանց համապատասխանության և տեխնիկական վիճակի մանրամասն գնահատում։
2024 թվականի ընթացքում հանրապետությունում տեղադրվել է 101 նոր, իսկ վերանորոգվել արդեն իսկ առկա թվով 71 հիդրանտ: Այս աշխատանքները կարևոր են հատկապես հրշեջ ավտոմեքենաների տեխնիկական պարամետրերին համապատասխանության ապահովման համար, ինչը հնարավորություն է տալիս փրկարարներին արագ և արդյունավետ արձագանքել ցանկացած հրդեհի։
Փրկարար ծառայության ԵՓՎ ենթակա ստորաբաժանումների ծառայողները մի շարք հասցեներում իրականացրել են հակահրդեհային ջրաղբյուրների և հրշեջ հիդրանտների ստուգումներ, ուսումնասիրել են հրդեհաշիջման տարածքի օբյեկտների օպերատիվ-տակտիկական առանձնահատկությունները: Մասնավորապես ստուգվել են «Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն», «Հայաստանի ազգային գրադարան», «Հայաստանի ազգային պատկերասրահ», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ», ««Մատենադարան» Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ», «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-երում, ինչպես նաև «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի մասնաշենքերի, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-երի, «Տաշիր», «Ռոսիա Մոլ», «Էրեբունի Մոլ», «Դալմա Գարդեն Մոլ», «Երևան Մոլ», «Մեգա Մոլ», «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնների, «Գում»-ի և «Մալաթիա» շուկաների տարածքներում առկա հակահրդեհային ջրաղբյուրներն ու հրշեջ հիդրանտները:
Նմանատիպ միջոցառումներն իրականացվում են, որպեսզի վեր հանվեն թերությունները և օբյեկտների ղեկավարության քննարկմանը ներկայացվեն առաջարկություններ անսարքությունների վերացման, ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարման, հրդեհաշիջման համակարգերի ու սարքավորումների վերազինման ուղղությամբ, կազմակերպվեն և աշխատանքներ տարվեն վնասված և ասֆալտապատման հետևանքով գետնի տակ մնացած հրշեջ հիդրանտների վերանորոգման, իրենց ձևով և տրամագծով հրշեջ ավտոմեքենաների մարտավարատեխնիկական տվյալներին չհամապատասխանող հիդրանտները գործածելի դարձնելու ուղղությամբ։
Պլանային աշխատանքները մեծ նշանակություն ունեն, քանի որ հրշեջ հիդրանտների սարքին ու լավ տեխնիկական վիճակում գտնվելը անհրաժեշտ պայման են արագ և արդյունավետ հրդեհաշիջում իրականացնելու գործում, ինչն էլ իր հերթին, կարևոր է քաղաքացիների անվտանգության և հասարակական բարեկեցության ապահովման համար։
19:10 20.07.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...
18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվելԻնդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...
17:37 20.07.2025
Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել էՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...
17:16 20.07.2025
Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննություններըԱյս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
16:49 20.07.2025
Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան ԺնևումԻրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...