Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում ձեռքբերված համագործակցությունը կշարունակվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում ձեռքբերված համագործակցությունը կշարունակվի

18:21 24.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 23-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Բնակչության պաշտպանության և հումանիտար օգնության գործողությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավ Արևմուտքի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Անդրեաս Պապակոնստանտինուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

Անդրեաս Պապակոնստանտինուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արմեն Ղազարյանին։

Փոխնախարարը ողջունելով ներկաներին՝ կարևորել է աղետների ռիսկի կառավարման, մասնավորապես՝ աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման ուղղություններով կարողությունների զարգացումը, պատրաստվածության մակարդակի բարձրացումը և մի շարք այլ ուղղություններով համագործակցության ընդլայնումը։

Նա ներկայացրել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում Փրկարար ծառայության կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու առաջնահերթությունները։

Փոխնախարարը շեշտել է, որ աղետների ռիսկի կառավարման համակարգի շարունակական զարգացումը և դիմակայունության բարձրացումը ՆԳ նախարարության գերակա ուղղություններից են։

Անդրեաս Պապակոնստանտինուն և Վասիլիս Մարագոսը կարևորել են ՆԳ նախարարի տեղակալի ներկայացրած ուղղությունները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ ուղղություններում արդյունքների գրանցմանը։

Այս համատեքստում կողմերը հատկապես ընդգծել են աղետներից պատրաստվածության մակարդակի բարձրացման, աղետների ռիսկի գնահատման, ինդեքսավորման և ստացված տվյալների վերլուծության, աղետներից ապահովագրական գործուն համակարգի ներդրման, արտակարգ իրավիճակներում փրկարար կամավորական ինստիտուտի զարգացման հարցերի կարևորությունը և համագործակցության զարգացումը։

Կողմերն անդրադարձել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ գործընթացներում թիրախային խմբերի հետ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմի իրականացրած ծավալուն աշխատանքին՝ երկուստեք ընդգծելով թե՛ ծառայողներին, թե՛ քաղաքացիներին հոգեբանական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ ընթացիկ ծրագրերը՝ մասնավորապես PPRD East 4 ծրագրի նախագծին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին (UCPM), Փրկարար ծառայությանը տեխնիկական աջակցության տրամադրմանը, ծառայողների կարողությունների շարունակական զարգացմանը և այլն։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու փորձի փոխանակումը և զարգացնելու համագործակցությունը բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Պակիստանի հետ հարաբերությունների վատթարացումը

18:55 03.05.2025

Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Պակիստանի հետ հարաբերությունների վատթարացումը

Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրահմանյամ Ջայշանքարը ուրբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հնդկական-պակիստանյան հարաբերությունների վատթարացումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռուս-հնդկական համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև հնդկական-պակիստանյան հարաբերությունների սրումը Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ը նշել […] ...

Զելենսկին ասել է, որ խոչընդոտ կա ընդերքի ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման համար

18:46 03.05.2025

Զելենսկին ասել է, որ խոչընդոտ կա ընդերքի ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման համար

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերագույն Ռադայում կան կողմեր, որոնք չեն ցանկանում վավերացնել ուկրաինական ընդերքի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, նրա խոսքերը մեջբերում է РБК-Украина գործակալությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնի և Կիևի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ: Ինչպես հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար […] ...

Առաջարկվող զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը խաղաղության համար․ Պեսկով

18:34 03.05.2025

Առաջարկվող զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը խաղաղության համար․ Պեսկով

Ռուսաստանի առաջարկած զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի վարչակարգի պատրաստակամությունը՝ փնտրելու խաղաղ կարգավորում, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանի առաջարկած Զատկի զինադադարի, ինչպես նաև մայիսի 8-ի, 9-ի և 10-ի տոների համար զինադադար հայտարարելու ներկայիս նախաձեռնության նպատակն է, որպեսզի մենք փորձարկենք Կիևի պատրաստակամությունը՝ ուղիներ գտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության համար։ Մենք կսպասենք […] ...

Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարելիք այցը

18:22 03.05.2025

Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարելիք այցը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարվելիք այցը ուժի մեջ է, և նա լավ մարզավիճակում է, ասել է նրա կուսակցության պատգամավոր Յան Ռիխտերը։ Ավելի վաղ սլովակական Markíza հեռուստաալիքը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ֆիցոն վերջին օրերին մի քանի անգամ առանց բացատրության չեղարկել է իր աշխատանքային ծրագիրը։ Հեռուստաալիքը հիշեցրել է, թե ինչպես […] ...

Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին

18:10 03.05.2025

Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի մայիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնարավոր ժամանման մասին Մոսկվա։ «Ես նման տեղեկություն չունեմ։ Հիմա ամերիկյան լրատվամիջոցները շատ տարբեր հաղորդումներ են տալիս։ Երբեմն զարմանում ես, երբեմն՝ չես կարողանում հասկանալ, թե ինչի մասին են խոսում։ Բայց, այս դեպքում, ես պարզապես նման տեղեկություն չունեմ»,- լրագրողներին ասել […] ...

SHANTNEWS

18:00 03.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP