18:33 24.01.2025
Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձ՝ Գ.Ա.-ի և նրան օժանդակած անձանց՝ Կ.Պ.-ի, Ա.Ա.-ի, հասարակական կազմակերպություններից մեկի տնօրեն, «dasaran.am» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի կողմից պետական բյուջեից 106 միլիոն 300 հազար դրամ վատնում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձ հանդիսացած Գ.Ա.-ն Կ.Պ.-ի, Ա.Ա.-ի, հասարակական կազմակերպություններից մեկի տնօրեն, «dasaran.am» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի օժանդակությամբ 2019, 2020 և 2021 թվականներին Պաշտպանության նախարարության և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված պայմանագրերի գնման գործընթացների շրջանակներում կազմել և շրջանառության մեջ է դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ, հաշիվ-վավերագրեր և ակտեր:
Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2019, 2020 և 2021 թվականներին վատնվել է 106 միլիոն 300 հազար դրամ:
Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գ.Ա.-ի նկատմամբ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) և 38-314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքի դրդչությունը), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանդակելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը), Ս.Ա.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կ.Պ.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Ա.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
2025 թվականի հունվարի 23-ին վերոնշյալ անձանց վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Մեղադրյալների նկատմամբ գույքային հայց է հարուցվել դատարան՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:44 01.05.2025
Մայիսի 3-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է չկայանալ. AxiosՄայիսի 3-ին Հռոմում նախատեսված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանական խորհրդակցությունների հերթական փուլը կարող է հետաձգվել։ Այս մասին հայտնում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է կայանար այս շաբաթ օրը՝ Հռոմում, հավանաբար կհետաձգվի մինչև հաջորդ շաբաթ», – գրել է Ռավիդը X-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ...
17:33 01.05.2025
ՌԴ դեսպանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզումՀայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսեյ Տիտովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցիչների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ։ Ինչպես հայտնում են դեսպանատնից, Վանաձորում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և ՌԴ դեսպանի միջև քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտների հետ մարզի միջև տնտեսական համագործակցության խորացման հարցեր։ Քննարկման առանցքում […] ...
17:22 01.05.2025
Մայիսի 3-ին մայրաքաղաքում շաբաթօրյակ կանցկացվիՄայիսի 3-ին մայրաքաղաք Երևանում շաբաթօրյակ կանցկացվի: «Սիրելի՛ երևանցիներ, շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։ Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին և կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում»,-ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում: ...
17:11 01.05.2025
Կոտայքի մարզում բախվել են «Tesla»-ն և «Hyundai»-նԱյսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Աբովյան քաղաքի մուտքի մոտ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 55-ամյա Անդրանիկ Թ․-ի վարած «Tesla» և 48-ամյա Արթուր Ս․-ի վարած «Hyundai» մանիշների ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...
17:00 01.05.2025
Իսրայելը պատրաստ է վճռական հարված հասցնել ՀԱՄԱՍ-ին. գլխավոր շտաբի պետԻսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ զինվորականները պատրաստ են մոտ ապագայում ջախջախիչ հարված հասցնել Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը։ «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները դեռ պատանդ են պահում մեր 59 եղբայրներին ու քույրերին, Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստ են արմատականներին վճռական հարված հասցնել։ Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր ուժերը, կմեծացնենք գործողությունների տեմպերը […] ...
16:53 01.05.2025
Վերջին ութ կամ ինը տարվա ընթացքում ես նման ֆուտբոլիստ չեմ տեսել․ Ինձագի«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» հետ հանդիպումից (3-3) հետո խոսել է կիսապաշտպան Լամին Յամալի մասին։ Իսպանացին մեկ գոլ ունի իր ակտիվում այդ հանդիպմանը։ «Վերջին ութ կամ ինը տարիների ընթացքում ես Լամին Յամալի նման ֆուտբոլիստ չեմ տեսել։ Մենք ստիպված էինք նրա դեմ երեք ֆուտբոլիստ դնել, որովհետև «Բարսելոնան» ազատ տարածք ուներ։ Յամալը մեզ […] ...