ԱՄՆ կոնգրեսում կայացած քննարկմանը բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.16 oC

ԱՄՆ կոնգրեսում կայացած քննարկմանը բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

16:22 04.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միացյալ Նահանգների Կոնգրեսը հյուրընկալել է Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի շրջանակում մի շարք քննարկումներ, որոնց ընթացքում բանախոսները բարձրաձայնել են նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու կալանավորվածների, ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ սպառնալիքների մասին՝ կոչ անելով ամերիկյան գործող վարչակազմին միջոցներ ձեռնարկել այս հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը՝ մանրամասնելով, որ կրոնական հալածանքների ու ազատությունների թեմայով քննարկումներին մասնակցել են ամերիկացի կոնգրեսականներ, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստներ և հանրային դեմքեր։

Հաղորդվում է, որ միջոցառմանը ներկաներին ողջունել են Կրոնական ազատությունների միջազգային տարեկան գագաթնաժողովի համանախագահներ Սեմ Բրաունբեքն ու Քաթրինա Լանտոս Սվեթը, իսկ քննարկումներին մասնակցած հանրապետական կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսն ու Քրիս Սմիթը ընդգծել են մարդու կրոնական ազատությունների հարգման և պաշտպանության անհրաժեշտությունը:

Կոնգրեսական Քրիս Սմիթը, խոսելով հայկական հիմնախնդիրների մասին, քննադատության է ենթարկել ԱՄՆ նախորդ վարչակազմի վարած քաղաքականությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայության հարցում, դատապարտել է Թուրքիային՝ Հայոց ցեղասպանության ժխտման, իսկ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար:

«Ես երկու անգամ հանդիպել եմ Ալիևի հետ՝ դեմ առ դեմ իր աշխատասենյակում, և բանավիճել նրա հետ՝ հայ ժողովրդի նկատմամբ նրա վարած քաղաքականության և մարդու իրավունքների հարցում որդեգրած մոտեցումների համար, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում: Կարծում եմ, որ մենք պետք է խորացնենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը Հայաստանի ժողովրդի հետ, և դա միանգամայն պարզ դարձնենք»,-ասել է կոնգրեսական Սմիթը:

Նշվում է, որ Հայաստանին վերաբերող քննարկման ընթացքում բանախոսները բարձրաձայնել են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու կալանավորվածների, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ սպառնալիքների մասին՝ կոչ անելով ամերիկյան գործող վարչակազմին միջոցներ ձեռնարկել այս հարցերի շուրջ:

Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ Թրամփի վարչակազմի առաջին օրերին տեղի ունեցող այս գագաթնաժողովը հնարավորություն է փոխել նախորդ վարչակազմի որդեգրած քաղաքականությունը՝ այն դարձնելով ավելի պատասխանատու: Նա հույս ունի, որ գործող վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի Ադրբեջանի դեմ, կկիրառի Բաքվին ռազմականն օգնությունն արգելող 907 բանաձևը, ջանքեր կգործադրի Ադրբեջանում պահվող հայ կալանավորված անձանց ազատ արձակելու և Լեռնային Ղարաբաղ հայ ազգաբնակչության արժանապատիվ վերադարձի ուղղությամբ:

«Այս գագաթնաժողովը լավ հնարավորություն է ստանալու կոալիցիոն գործընկերների ու քրիստոնյա բարեկամների աջակցությունը և նրանց ներգրավել հայ ազգին մտահոգող խնդիրներում: Բայց դա նաև մեզ համար հնարավորություն է քրտնաջան աշխատել, որպեսզի օգնել Նիգերիայում, Սիրիայում, Չինաստանում կամ աշխարհի այլ հատվածներում մարտահրավերներին առերեսվող քրիստոնյաներին»,- ասել է Համբարյանը:

Իր հերթին, Կրոնական ազատությունների գագաթնաժողովի շրջանակում քննարկումներից մեկի հովանավոր՝ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանն ընդգծում է՝ գագաթնաժողովը լավ հնարավորություն է երկխոսել այլ համայնքների ու խմբերի հետ՝ մեծացնելով իրազեկությունը միմյանց հուզող հարցերի նկատմամբ:

«Մենք բարձրացնում ենք իրազեկությունն Արցախում վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցող էթնիկական զտումների և զարգացումների մասին և շեշտում, որ Ադրբեջանը շարունակում է ցեղասպան քաղաքականությունը հայկական ժառանգության և մշակութային, կրոնական հուշարձանների հանդեպ»,- ասել է Խալոյանը։

Գագաթնաժողովի աշխատանքները կմեկնարկեն փետրվարի 4-ից, որի ընթացքում նախատեսվում են բազմաթիվ քննարկումներ և իրավապաշտպաների, ակտիվիստների, հոգևորականների, առաջնորդների ելույթներ:

Հայտնի է, որ գագաթնաժողովին ելույթով հանդես կգա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում: Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է նաև Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ դի Վենսի ելույթը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ միայն ինքը կարող է կազմակերպել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը

10:10 17.05.2025

Թրամփը հայտարարել է, որ միայն ինքը կարող է կազմակերպել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ կկարողանա արագ համաձայնության գալ Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ «Կարծում եմ՝ մենք կարող ենք դա արագ անել», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ խոսելով Մոսկվայի հետ շփումների մասին։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ միայն ինքը կարող է լուծել այս խնդիրը։ «Կարծում եմ՝ միայն ես կարող եմ դա […] ...

«Վեստ Արմենիայի» հայտարարությունը

09:49 17.05.2025

«Վեստ Արմենիայի» հայտարարությունը

Պրեմիեր լիգայից հեռացված «Վեստ Արմենիան» պաշտոնական հայտարարություն է տարածել: «ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշում է կայացրել՝ «Վեստ Արմենիային» գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով՝ Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղին չներկայանալու համար։ Ցավոք, «Վեստ Արմենիայի»՝ երկու խաղին չներկայանալու հետևանքով, մեր թիմը հեռացվում է Fastex Պրեմիեր լիգայից (2024/25 մրցաշրջան)։ 2024-ի հուլիսին ստանձնելով ակումբի ղեկը, […] ...

Թրամփը պնդում է, որ նավթով հարուստ Իրանը միջուկային էներգիայի կարիք չունի

09:30 17.05.2025

Թրամփը պնդում է, որ նավթով հարուստ Իրանը միջուկային էներգիայի կարիք չունի

 Իրանն ունի նավթի և գազի մեծ պաշարներ, ուստի խաղաղ միջուկային ծրագրի կարիք չունի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք ունեն առատ նավթ, բավականաչափ՝ 300 տարի ծառայելու համար: Դա լավ, մաքուր, կատարյալ նավթ է։ Երբ դուք ունեք անսահմանափակ նավթի և գազի պաշարներ, ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ խաղաղ միջուկային էներգիան։ Ես համաձայն եմ այն ​​իրավիճակների […] ...

Հունգարիայի վարչապետը հայտնել է, թե որ դեպքում խաղաղություն կհաստատվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

09:03 17.05.2025

Հունգարիայի վարչապետը հայտնել է, թե որ դեպքում խաղաղություն կհաստատվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնության կարելի է հասնել միայն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքում։ Նրա կարծիքով, միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները բավարար չեն լինի։ «Դա չի աշխատի։ Եթե հույս ունեք, որ ռուսներն ու ուկրաինացիները կգան համաձայնության, սխալվում եք։ Դա տեղի չի […] ...

«Բոլոնիան» շուրջ կեսդարյա ընդմիջումից հետո նվաճել է Իտալիայի գավաթը

08:30 17.05.2025

«Բոլոնիան» շուրջ կեսդարյա ընդմիջումից հետո նվաճել է Իտալիայի գավաթը

«Բոլոնիան» 51 տարի անց նվաճեց Իտալիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում «Բոլոնիան» Դեն Նդոյեի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել է «Միլանին»։ «Բոլոնիան» նախորդ անգամ երկրի գավաթակիր դարձել էր 1974 թվականին, երբ վճռորոշ խաղում 11-մետրանոցներով հաղթել էր «Պալերմոյին»։ ...

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են

23:59 16.05.2025

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP