Աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխությունների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

Աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխությունների վերաբերյալ

18:41 07.02.2025

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի` փետրվարի 7-ին կայացած արտահերթ քննարկմանն անդրադարձ է եղել ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխություններին:

Քննարկմանը մասնացել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Կառավարությունից, ՓՄՁ-ներից:

ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը բարձրաձայնել է Հարկային օրենսգրքում ընդունված փոփոխությունների վերաբերյալ շահառուների դժգոհությունը: Նրա խոսքով 2023 թվականին Հարկային օրենսգրքում ՊԵԿ-ի նախաձեռնած փոփոխություններով շրջանառության հարկ վճարողները պետք է վարեն իրենց ապրանքային մնացորդի եւ պահեստի հաշվառում: Հակառակ պարագայում վերջիններս կտուգանվեն:

«Դրան հաջորդեց 2024 թվականի հունիսին ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փաթեթը, որով կրկնակի բարձրացավ շրջանառության հարկի դրույքաչափը»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել` փոփոխությունը վերաբերում է 55 հազարից ավելի տնտեսավարողների գործունեությանը:

Հակոբ Ավագյանը մեջբերել է Կառավարության 2020 թվականի որոշումը, ըստ որի` պարտադիր է, որ օրենքներն ընդունելուց առաջ կատարվի դրանց ազդեցության գնահատում: Հակոբ Ավագյանը նաեւ ընդգծել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների վերաբերյալ չեն կազմակերպվել հանրային քննարկումներ: Ասոցիացիայի ղեկավարն առաջարկել է վեց ամսով հետաձգել օրենքի ուժի մեջ մտած ժամկետը, ինչպես նաեւ անհրաժեշտ համարել լայնամասշտաբ իրազեկումը:

Տնտեսավարողների խոսքով հարկային փոփոխությունների հետեւանքով կբարձրանա ապրանքի գինը, կնվազի սպառումը, ոլորտն անկում կապրի: Ոսկու առեւտրով զբաղվողի պնդմամբ ոսկու վաճառքի 90 տոկոսն ապահովում է օտարերկրյա գնորդը:

Այս համատեքստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ ոլորտի ներկայացուցիչները պետք է մտածեն օրենսդրությամբ առաջարկվող բազմազան գործիքների կիրառման մասին: Կառավարության ներկայացուցիչը հորդորել է տնտեսավարողներին «Tax free» համակարգի կիրառմամբ ազատվել ավելացված արժեքի հարկից: Փոխնախարարն ընդգծել է, որ Կառավարությունում քննարկվում է ավելացված արժեքի հարկման համակարգը ոսկերչության եւ ադամանդագործության համար գրավիչ դարձնելու հարցը:

Օրենսդրական գործիքակազմերի շարքում հաջորդ կարգավորումը վերաբերում է փաստաթղթավորմամբ իրականացվող վաճառքին: ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի խոսքով փաստաթղթով վաճառքը նույնիսկ կարող է շահավետ լինել վաճառողի համար: «Փոփոխության արդյունքում, եթե նույնիսկ փաստաթղթավորման դեպքում հումքը թանկանա, դրա արդյունքում կարող է այնպես ստացվել, որ հարկը վճարվի ոչ թե 5, այլ 1 կամ 2 տոկոս»,- ընդգծել է զեկուցողը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, կարեւորելով նմանատիպ քննարկումները, նշել է, որ մի քանի ժամ տեւած հանդիպման ընթացքում տնտեսավարողները ներկայացրին իրենց խնդիրներն ու դիտարկումները, որոնց մի մասին տրվեցին պարզաբանումներ: Որոշ առաջարկներ էլ կգույքագրվեն եւ կքննարկվեն Կառավարության գործընկերների հետ: Պատգամավորը հավաստիացրել է, որ փոփոխություններով Կառավարությունը նպատակ չունի ավելացնել բյուջեի մուտքերը:

«Բյուջեն պետք է ծառայի տնտեսությանը եւ բխի տնտեսական քաղաքականությունից: Եթե առաջանում են որոշակի խնդիրներ, դրանք քննարկվում են»,- եզրափակել է Բաբկեն Թունյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահն այցելել է Սյունիքի մարզ

16:52 29.07.2025

Նախագահն այցելել է Սյունիքի մարզ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այցի մեկնարկին Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։ Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետը զեկուցել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերի ընթացքը, արձանագրված առաջընթացն ու […] ...

Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

16:45 29.07.2025

Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ը

16:39 29.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ը

Բացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️13-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, ☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️6 դեպք՝ խուլիգանության, ☑️5 դեպք՝ պաշտոնեական […] ...

Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը

16:28 29.07.2025

Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը։ ...

Կոտայքի մարզում «Opel Astra»-ն մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ

16:22 29.07.2025

Կոտայքի մարզում «Opel Astra»-ն մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ

Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել […] ...

Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

16:16 29.07.2025

Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որն իրացվեց հուլիսի 25-ին: Առավոտյան ժամը 5:00-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցում հայտնաբերվեց հուլիսի 21-ից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող: Առանց հաշվառման հասցեի 27-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված […] ...

BACK_TO_TOP