14:29 11.02.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է «Իրական Հայաստանի ռազմավարության» էությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում հիմա տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, և այդ տրանսֆորմացիան ՀՀ իշխանություններն անվանում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսություն։
«Այդ գաղափարախոսության էությունը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով պետություն է, դա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, իսկ Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ խնդիր և մեկ նպատակ՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը։ Ուրիշ նպատակ Հայաստանի Հանրապետությունն իր առաջ չի դնում։ Հիմա դուք հարց կտաք, թե իսկ ո՞ւմ գաղափարական տրանսֆորմացիան է դա. դա առաջին հերթին կառավարող թիմի գաղափարական տրանսֆորմացիան է, բայց այստեղից էլ հաջորդ հարցն է ծագում՝ նախկինում այդ ի՞նչ գաղափար ուներ կառավարող թիմը, որ հիմա էլ գաղափարական տրանսֆորմացիա է իրականացնում։ Ես վերջին շրջանում այս թեմայի մասին շատ մտածելով՝ եկել եմ մի եզրակացության, որ Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադրման առաջին օրից մենք չենք նկատել, որ ՀՀ-ում կա ընդամենը մեկ կուսակցություն, և այդ կուսակցությունը ՀՅԴ-ն է։ Ֆորմալ եղել են այլ կուսակցություններ ևս, բայց իրականում եղել է մեկ կուսակցության գաղափարախոսություն։ Այսինքն՝ Հայաստանում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո։ Հարց է ծագում՝ բա ինչո՞ւ մենք բոլորս չենք գնացել և անդամագրվել ՀՅԴ-ին։ Ամենատարբեր պատճառներով՝ ՀՀՇ-ին թվացել է, թե ինքն ավելի լավ դաշնակցական է, քան իրական դաշնակցականները, ՔՊ-ին թվացել է, թե մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան իրական դաշնակցականները։
Պատասխանելով հարցին, թե ինչ գաղափարից ենք մենք տրանսֆորմացվում. մենք իրականում եղել ենք ՔՊ-ՀՅԴ, այսինքն՝ ՀՀ-ում իշխած, խորհրդարանում տեղ գրաված, քաղաքական գործունեություն ծավալած բոլոր կուսակցությունները դուրս են եկել ՀՅԴ-ի գաղափարախոսությունից և գաղափարաբանությունից»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ նախկին գաղափարախոսության էությունն ու իմաստն այն է, որ ՀՀ-ն հենման կետ է ավելի բարձր ազգային նպատակների հասնելու համար, ավելի մեծ ազգային խնդիրներ լուծելու համար։ «Եվ տրանսֆորմացիան, որ հիմա տեղի է ունենում, այն է, որ մենք ասում ենք՝ ոչ, Հայաստանի Հանրապետությունը ինքն է ազգային բարձրագույն նպատակ, Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չկա, Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հենման կետ է կամ ֆորպոստ է ինչ-որ ավելի լավ կամ ավելի մեծ հայրենիք ունենալու համար, այլ Հայաստանի Հանրապետությունն այն հայրենիքն է, որը մենք ունենք և մենք այն չպետք է օգտագործենք ուրիշ հայրենիքի համար։ Սա հենց այն հայրենիքն է, որը մենք երազել ենք, և որը մենք ունենք։ Հետևաբար, մեր բոլոր ազգային և պետական իդեալները պետք է իզոլացվեն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մեջ։ Որն է այստեղ վատ լուրը։ Վատ լուրն այն է, որ մենք, ցավոք սրտի, այս եզրակացություններին և համոզմունքին եկել ենք ձեզ հայտնի իրադարձությունների բերումով, բայց եթե մենք ի վիճակի լինեինք մեր պատմությունից դասեր առնել, մենք գաղափարապես դաշնակցական չէինք լինի, կլինեինք ինչ-որ ուրիշ բան։ Մենք մեր պատմությունից դասեր առնելու խնդիր ունենք, բայց 2020 թվականն էլ մեր պատմությունն է, և գոնե հիմա մենք այդ դասերը պետք է առնենք»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պետք է խնդիր դնենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության ապրելը հնարավոր դարձնելը։ «Մեր ֆունդամենտալ խնդիրն այն է, որ մենք շատ վաղուցվանից համարում ենք, որ մեր տարածաշրջանում ապրելու համար մեզ արտաքին օգնություն է պետք։ Սա մեր մտածողության ֆունդամենտալ խնդիրն է, և այդ պրոբլեմից են բխում մի շարք խնդիրներ, որ մենք ունենք։ Առանց օգնության ապրելու բանաձևը բացարձակապես չի նշանակում մեկուսացում աշխարհից։ Խոսքը մեր արտաքին հարաբերությունների ընկալման կերպի մասին է»,- նշել է նա։
17:06 29.07.2025
Arca համակարգի աշխատանքը վերականգնվել է17:02 29.07.2025
Վթարի հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել. ՊՆ խոսնակՄամուլում տեղեկություններ են շրջանառվում ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի և դրա հետևանքով «բժշկական կենտրոն տեղափոխված 1 վիրավոր քաղաքացու» վերաբերյալ: «Հայտնում ենք, որ ՃՏՊ հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել և չի տեղափոխվել բժշկական կենտրոն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: ...
16:58 29.07.2025
Սյունիքի մարզում վերականգնվել է 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, քրեական վարույթներով՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամՍյունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրություններով, մարզի դատախազների կողմից ներկայացված նախազգուշացումների հիման վրա՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ: Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 35 միլիոն 924 հազար դրամ: ...
16:52 29.07.2025
Նախագահն այցելել է Սյունիքի մարզՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այցի մեկնարկին Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։ Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետը զեկուցել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերի ընթացքը, արձանագրված առաջընթացն ու […] ...
16:45 29.07.2025
Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...
16:39 29.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ըԲացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️13-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, ☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️6 դեպք՝ խուլիգանության, ☑️5 դեպք՝ պաշտոնեական […] ...
16:33 29.07.2025
Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն ՀարությունյանԱզատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Դրոշը ուսիս է, խաչը՝ սրտիս մեջ։ Հավատքով եմ անցել ամեն դժվարություն։ Հաղթանակը միայն ուժի հարց չէ, այլև արժեքի, նվիրումի ու աղոթքի»,- գրել է հայազգի ըմբիշը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը՝ Կարենը: ...