19:25 18.02.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փաստացի չի բացառել ապագայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դեմ ամերիկյան պատժամիջոցների միակողմանի չեղարկման հնարավորությունը։
«Մենք դեռ խոսակցությունների այդ մակարդակի վրա չենք, բայց, իհարկե, կան մի շարք թեմաներ, որոնք պետք է քննարկվեն այդ ճանապարհին»,-ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը Էր Ռիադում կայացած մամուլի ասուլիսում, երբ նրան խնդրել են պարզաբանել, թե արդյոք Վաշինգտոնի հետագա քայլերը կներառեն իր ռուս գործընկերոջ դեմ պատժամիջոցների չեղարկումը:
16:49 14.05.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերՄայիսի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի Ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլիի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...
16:35 14.05.2025
Ազգային ժողովի խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստՀՀ Ազգային ժողովի խորհուրդը մայիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել մայիսի 15-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: ...
16:27 14.05.2025
Սաուդյան Արաբիան հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվենՍաուդյան Արաբիան հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվեն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը։ «Թագավորությունը լիովին աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները: Մենք հույս ունենք տեսնել բանակցային գործընթացի առաջընթացը և դրա հաջող […] ...
16:21 14.05.2025
Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետ: «Մեր հանձնառությունն է հնարավորինս հեշտացնել ձեր բուժօգնություն ստանալու գործընթացը, հարթել արհեստական դժվարություններ առաջացնող խնդիրները, իրազեկել առողջապահական ծրագրերի մասին»,- նշել է նախարարը` հավելելով, որ շարունակական այս հանդիպումների նպատակը տեղահանված մեր հայրենակիցների առողջապահական խնդիրների մասին հենց առաջին ձեռքից իմանալն է: Պետական պատվերից […] ...
16:16 14.05.2025
Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանինՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է համատեղ ծրագրերի և փորձի փոխանակման խթանումը՝ հաշվի առնելով Հայաստանի և Իտալիայի միջև առկա փոխվստահության մթնոլորտը և ընդհանուր օրակարգային մարտահրավերները։ Նախարար Սիմիդյանը ներկայացրել է […] ...
16:05 14.05.2025
Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 5-ին և 6-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 6-ին, 8-ին և 9-ին: Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 7-ին և 9-ին, Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ մայիսի 4-ին, Դեբեդի […] ...