ԼՂ-ից բռնի տեղահանվածների «070» ծածկագրով անձնագրերը դառնում են անվավեր, երբ նրանք ծանուցում են ստանում ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

ԼՂ-ից բռնի տեղահանվածների «070» ծածկագրով անձնագրերը դառնում են անվավեր, երբ նրանք ծանուցում են ստանում ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

11:46 20.02.2025

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հորդորում է ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին ծանուցումը ստանալուց անմիջապես հետո դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։

Այս մասին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հաղորդագրություն է տարածել։

«Այն պահից, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը ստանում է ծանուցում առ այն, որ ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նրա «070» ծածկագրով անձնագիրը դառնում է անվավեր, ինչի պատճառով կարող են խնդիրներ առաջանալ թոշակ ու նպաստ ստանալու, բանկային գործարքներ կատարելու, այլ երկրի վիզա ստանալու կամ արտերկիր մեկնելու հետ կապված։

Այդ իսկ պատճառով հորդորում ենք ծանուցումը ստանալուց անմիջապես հետո դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար․ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում անհրաժեշտ է ներկայանալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Հիշեցնում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ պարզեցված և արագացված ընթացակարգով։ Այդ նպատակով Երևանում անհրաժեշտ է դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ մարզերում՝ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ (անձնագրային բաժիններ): Դիմելու համար նախօրոք հերթագրվելու կարիք չկա․ սպասարկումն իրականացվում է կենդանի հերթի ձևաչափով»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են․1) դիմում-հարցաթերթ (լրացվում է տեղում),2)անձը հաստատող վավեր փաստաթուղթ («070» ծածկագրով անձնագիր), դրա պատճենը և ԺՊ վկայական,3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),4) ծննդյան վկայականը և դրա պատճենը,5) եթե անձը կրում է ամուսնու ազգանունը՝ ամուսնության վկայականը և դրա պատճենը, ինչպես նաև ամուսնու անձնագրի պատճենը,6) 28.11.1981 թ․ հետո ծնված անձինք պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերի, ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականի կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի պատճենները:Օտար լեզվով փաստաթղթերը պետք է թարգմանվեն հայերեն և վավերացվեն նոտարի կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում Գազայի հատվածում հարվածներ է հասցրել գրեթե 250 թիրախի

17:35 12.07.2025

Իսրայելի բանակը հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում Գազայի հատվածում հարվածներ է հասցրել գրեթե 250 թիրախի

Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Գազայի հատվածի տարբեր թիրախներին։ Ցամաքային ստորաբաժանումները շարունակում են գործել Գազայի տարբեր հատվածներում: Մասնավորապես, Գազա քաղաքի Աշ-Շուջայա և Ազ-Զեյթուն շրջաններում նրանք ոչնչացրել են մի քանի դիտակետեր և պայթուցիկ սարքեր, որոնք վերջին երկու օրերի ընթացքում օգտագործվել են արմատական ՀԱՄԱՍ-ի և Իսլամական Ջիհադ շարժումների զինված ստորաբաժանումների անդամների կողմից: Ցամաքային ուժերին աջակցել […] ...

Լուկաշենկոն կոչ է արել Մոլդովային չշտապել ԵՄ-ին միանալու հարցում

17:25 12.07.2025

Լուկաշենկոն կոչ է արել Մոլդովային չշտապել ԵՄ-ին միանալու հարցում

Բելառուսի նախագահը կոչ է արել Մոլդովային չշտապել Եվրամիություն, քանի որ այնտեղ Քիշնևին ոչ ոք չի սպասում։ «Իմ խորհուրդը ձեզ հին քաղաքական գործչի խորհուրդ է. մի շտապեք որևէ միության մեջ մտնել, ձեզ ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում։ Դուք տեսաք, թե ինչպես էին եվրոպացիները սիրում, օրինակ, Ուկրաինան։ Հենց որ Ուկրաինան անցյալ տարի ցանկացավ հացահատիկ մատակարարել […] ...

Սիրիայի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան

17:12 12.07.2025

Սիրիայի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Այցի մասին նախկինում չէր հայտարարվել։ Գործակալությունը նշում է, որ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Սիրիայի նախագահի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել։ Տեղեկությունների համաձայն՝ ալ-Շարաային դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը և այլ պաշտոնյաներ։ […] ...

«Ռեալի» ղեկավարությունը հանդիպումներ կանցկացնի ֆուտբոլիստների հետ

17:00 12.07.2025

«Ռեալի» ղեկավարությունը հանդիպումներ կանցկացնի ֆուտբոլիստների հետ

Մոտ օրերս Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նախատեսում է անհատական զրույցներ անցկացնել թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ։ Ինչպես հայտնում է Marca-ն, պատճառը աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Պարի Սեն Ժերմենից» 0:4 հաշվով կրած ջախջախիչ պարտությունն է։ Թերթի տեղեկություններով՝ իսպանական ակումբի ղեկավարները ցանկանում են գնահատել խաղացողների մոտիվացիան և նվիրվածությունը ակումբին։ Ղեկավարությունը դժգոհություն է հայտնել թիմային խաղի ընդհանուր մակարդակից՝ առանձնապես […] ...

ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունը

16:46 12.07.2025

ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Միացյալ Նահանգներն առաջիկայում որոշումներ կկայացնի Սիրիայում իր զորքերի քանակը կրճատելու վերաբերյալ, քանի որ նպատակադրված չէ ընդմիշտ մնալ տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ամերիկյան նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը, որի խոսքերը փոխանցում է թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը։ «Մենք ռազմական ներկայություն ունենք այս տարածաշրջանում և պահպանում ենք այն։ […] ...

ԱՄՆ Պետդեպարտամենտի ավելի քան 1000 աշխատակից ազատվել է աշխատանքից

16:26 12.07.2025

ԱՄՆ Պետդեպարտամենտի ավելի քան 1000 աշխատակից ազատվել է աշխատանքից

Ուրբաթ օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի 1107 քաղաքացիական աշխատակից և 246 դիվանագետ աշխատանքից ազատվելու մասին ծանուցումներ են ստացել, այս մասին հայտնում է CBS News-ը։ Փախստականների ընդունմամբ զբաղվող գրեթե բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ Աֆղանստանի վերաբնակեցման համակարգման գրասենյակը, ազատվել են աշխատանքից: Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Պետդեպարտամենտի աշխատակիցները ծափահարությունների ներքո լքում իրենց իրերը՝ իրենց հետ […] ...

BACK_TO_TOP