15:26 20.02.2025
Որոշմամբ նախատեսվում է՝ որոշմամբ հաստատված կարգի գործողությունը տարածել և փորձարկել նաև ՀՀ 2025 թվականի բյուջետային գործընթացի ժամանակահատվածում՝ Որոշմամբ սահմանվող թվով 21 համայնքներում, իսկ 2025 թվականին հաջորդող տարիներին գործընթացի համար կարգավորումները կնախատեսվեն ելնելով փորձարկման արդյունքներից: ՀՀ 2025 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում փորձարկման համար ընտրությունը կատարվել է այն համայնքների գծով, որոնք 2024թ. կամավոր առանց պետական բյուջեից սուբվենցիաների հատկացման իրականացրել են մասնակցային բյուջետավորման գործընթացներ և ունեն բավարար փորձառություն: Վերոհիշյալ համայնքներում տեղադրվել և գործարկվել է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի նոր տարբերակը, որում ներառված են մասնակցային բյուջետավորման հետ կապված գործիքները և իրականացված են նաև այդ համայնքների բնակչության նույնականացման համար այլ համակարգերի հետ ինտեգրումներ:
Միաժամանակ, հիմք ընդունելով 2024 թվականի փորձարկման արդյունքները, առաջարկվում է որոշ լավարկումներ իրականացնել նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի համապատասխան ընթացակարգերում: Մասնավորապես՝ամրագրվել է համայնքներում ձևավորվող հանձնաժողովների այն լիազորությունը համաձայն որի հանձնաժողովի որոշմամբ բնակիչների կողմից ներկայացված նույնաբովանդակ կամ բովանդակությամբ մեկտեղման հնարավորություն ներառող (այդ թվում համայնքի տարբեր բնակավայրերի գծով) առաջարկ-նախագծերը կարող են միավորվել:
Հստակեցվել է նաև համայնքի ղեկավարի կողմից լիազոր մարմին ներկայացման համար պահանջվող սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված նախագծանախահաշվային փաստաթղթերի շրջանակը՝ ներառելով նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացությունը: Սահմանվել է, որ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման ընթացքի և տրամադրված սուբվենցիաների նպատակային օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը համայնքի ղեկավարի կողմից հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքում յուրաքանչյուր ամսվա պարբերականությամբ, ինչպես նաև մասնակցային բյուջետավորման իրազեկման և հանրային հսկողության նպատակով նախատեսում է մասնակցելու հնարավորություն Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրատվական գործունեություն իրականացնող անձանց կամ վերջիններիս ներկայացուցիչների համար:
Վերոհիշյալ կարգավորումները հնարավորություն կտան կառավարությանը շարունակել տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման գործընթացը՝ խթանելով հանրային մասնակցության և տեղական մակարդակում որոշումների կայացման արդյունավետությունը: ՀՀ 2025 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում պետության գործուն մասնակցությամբ ՀՀ համայնքները հնարավորություն կունենան մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար՝ ըստ առանձին համայնքների սահմանված սահմանաչափերով ստանալու սուբվենցիաներ: Մասնակցային բյուջետավորման գործընթացների տարածման խթանմամբ հնարավորություն կստեղծվի տեղական ինքնակառավարման մակարդակում ակտիվացնելով բնակիչներին՝ հանդես գալու իրենց համար ամենակարևոր, հրատապ և արդի խնդիրների լուծման նախաձեռնություններով, կակտիվանա նրանց մասնակցությունը ծրագրային առաջարկությունների առաջադրման, քննարկման, որոշումների կայացման գործընթացում։
Արձագանքելով՝ վարչապետը նշել է.
«Մենք համայնքներում ծրագրեր իրականացնելու մի քանի մեխանիզմներ ունենք: Դրանցից ամենահայտնին սուբվենցիոն մեխանիզմն է, երբ համայնքը Կառավարության հետ որոշակի ծրագիր է հաստատում և իրականացնում: Մյուս ծրագրերը համայնքի՝ հենց իրենց բյուջեներով, իրենց բյուջետային գործընթացների շրջանակներում իրականացվող ծրագիրն է: Անցյալ տարվանից մենք մասնակցային բյուջետավորման այս ծրագիրը ներառեցինք, որի իմաստը հետևյալն է, որ մի խողովակ, ենթակառուցվածք էլ ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիների՝ ավելի անմիջական մասնակցությամբ այդ ամենը տեղի ունենա»:
Այս համատեքստում՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք նախորդ տարվա ծրագիրը մոնիտորինգ արվե՞լ է՝ այն իմաստով, որ հանրությունը որքանով է տեղեկացված, որ նման հնարավորություն ունի և ինչպես են իրականացվել նախորդ տարվա ծրագրերը:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանել է, որ սա անկյունաքարային հարց է և համայնքային հանդիպումներ են տեղի ունեցել, համայնքի բնակիչներին մանրամասն տեղեկացվել է, թե ինչպես պետք է այդ ամենն իրականացվի: Վահե Հովհաննիսյանի խոսքով, համակարգը դեռ կատարյալ չէ, քանի որ առաջին անգամ անցած տարի է պիլոտային կարգով իրականացվել և պետք է շարունակաբար հղկվի և քաղաքացիներին ներգրավվածությունն ապահովվի:
«Նաև նշեմ, որ բացի նրանից, որ քաղաքացիները, համայնքի բնակիչները ներկայացնում են ծրագրեր, նաև համայնքի բնակիչներն էլ քվեարկում են այդ ծրագրերի համար, այսինքն՝ ավագանին չի որոշում, համայնքի ղեկավարը չի որոշում, մենք չենք որոշում, համայնքի բնակիչներն են որոշում, թե որ ծրագիրն է ավելի լավ իրենց համայնքի համար»,–ասել է Ֆինանսների նախարարը:
Վարչապետը ևս մեկ անգամ թվարկել է այն համայնքները (Աշտարակ, Թալին, Ծաղկահովիտ, Մասիս, Արաքս, Արմավիր, Խոյ, Գավառ, Վանաձոր, Փամբակ, Ստեփանավան, Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան, Չարենցավան, Ախուրյան, Գյումրի, Արենի, Եղեգիս, Ջերմուկ, Դիլիջան), որոնց Կառավարության կողմից 1 մլրդ դրամ և համայնքների կողմից 200 մլն դրամ է հատկացվում, որպեսզի այդ համայնքների բնակիչները հանդես գան նախաձեռնությամբ մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում:
Համակարգի արդյունավետ գործարկման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրային կոմունիկացիան: Վարչապետը նաև հանձնարարել է պատկան մարմիններին աուդիտի ենթարկել համայնքի բնակիչների կողմից ծրագրերի ներկայացման ընթացակարգը և ներկայացնել արդյունքները:
Որոշման շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են համակարգի արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ծրագիրը կարևորվել է նաև որպես առաջնորդության ձևավորման ինստիտուտ, ընդգծվել է աշակերտների և ուսանողների ներգրավվածության ապահովման կարևորությունը:
Թեմայի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է 2018թ-ից ի վեր համայնքային բյուջեների աճին և նշել.
«Մենք անընդհատ խոսում ենք պետական բյուջեի եկամուտների աճի մասին, բայց Հայաստանի Հանրապետությունում, բացի պետական բյուջեից, կան նաև համայնքային բյուջեներ: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել 2018թ. ի վեր Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեներում: Ճշգրիտ տեղի է ունեցել այն, ինչ պետական բյուջեում: Այսինքն՝ համայնքային բյուջեները 2018թ. ի վեր կրկնապատկվել է, աճը կազմել է 106 տոկոս, բացարձակ թվով համայնքային բյուջեները 136 մլրդ դրամով աճել են»:
Վարչապետը նաև ներկայացրել է, որ 2018-2024թթ. արդյունքներով սուբվենցիոն ծրագրերով մարզերում ներդրվել է 113 մլրդ 722 մլն դրամ:
13:34 12.05.2025
Բեսենթ. ԱՄՆ-ն և Չինաստանը ցանկանում են պահպանել և հավասարակշռել երկկողմ առևտուրըՈ՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Պեկինը հետաքրքրված չեն տնտեսական հարաբերությունների խզմամբ։ Նրանք ցանկանում են պահպանել և հավասարակշռել երկկողմ առևտուրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Սքոթ Բեսենթը։ «Երկու պատվիրակություններն էլ եկան այն եզրակացության, որ մեզանից ոչ մեկը չի ցանկանում խզում։ Բարձր մաքսատուրքերի ներդրումը դարձել է էմբարգո։ Կողմերից ոչ մեկը դա չի ցանկանում։ Մենք ցանկանում […] ...
13:24 12.05.2025
Մայիսը՝ Մելանոմայի իրազեկման ամիսՄելանոման մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից է։ Ժամանակին չբացահայտվելու դեպքում այն կարող է տարածվել այլ օրգաններ և լուրջ վտանգել կյանքը։ Այնուամենայնիվ, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը զգալիորեն բարձրացնում են ապաքինման հնարավորությունները։ Աշխարհում մայիսը նշվում է որպես Մելանոմայի իրազեկման ամիս, որի նպատակն է բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը մաշկի առողջության մասին, խրախուսել ինքնաստուգումը և բժշկին ժամանակին դիմելու մշակույթը։ Այս […] ...
13:17 12.05.2025
Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Քրեական ոստիկաները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 8 գրամից ավելի […] ...
13:10 12.05.2025
Քննարկվում է ՀՀ քննչական կոմիտեի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 69.415 հաղորդում, որից 58.085-ով նախաձեռնվել է վարույթ, իսկ 11.330-ով չի նախաձեռնվել: Եվս 524 քրեական վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության շրջանակում: Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 207.132 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 184.018-ի դիմաց, այսինքն՝ քրեական վարույթների թիվն աճել է 23.114-ով կամ 12.5 տոկոսով: Թվային այս պատկերն […] ...
12:58 12.05.2025
Եղանակը՝ առաջիկա օրերինՄայիսի 13-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 12-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ […] ...
12:49 12.05.2025
Փախուստի ընթացքում նետել էր ատրճանակն ու լիցքավորված պահեստատուփը. պարեկների բացահայտումըՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության գնդի 1-ին գումարտակի պարեկները մայիսի 8-ի գիշերը՝ ժամը 3.40-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում փորձել են կանգնեցնել անկանոն ընթացող «Նիսան» մակնիշի մեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել «կանգ առ» ազդանշանին: Երվանդ Քոչարի փողոցում մեքենան կանգնել է, և ուղևորն իջնելով մեքենայից՝ դիմել է փախուստի՝ այդ ընթացքում նետելով «ՏՏ» ատրճանակի նմանվող առարկա […] ...