12:04 21.02.2025
Հայաստանում 2023 թվականից փուլային եղանակով ներդրվում է ապրանքների թվային դրոշմավորման գործընթացը: Նույնականացման միջոցներով արդեն իսկ դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային ապրանքները, փաթեթավորված խմելու ջուրը: Կառավարության որոշմամբ մարտի 1-ից թվային դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքային խմբերի համար. գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ, ոչ ալկոհոլային խմիչքներ, մակարոնեղեն, թեյը և սուրճ, կենդանական և բուսական յուղեր, շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերք, պահածոյացված մթերք, գարեջուր և գարեջրային խմիչքներ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 0901, 0902, 0903 00 000 0, 1504, 1505 00, 1506 00 000 0, 1507, 1508, 1509, 1510, 1512 11 910, 1512 19 900, 1515, 1516 20 960 2, 1517, 1602, 1604, 1605, 1806, 1901, 1902, 1903 00 000 0, 1904, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006 00, 2007, 2008, 2009, 2101, 2202, 2203 00, 2209 00): Թվային դրոշմավորման գործընթացը կշարունակվի փուլերով. հունիսի 1-ից՝ կաթնամթերք, մսամթերք, երշիկեղեն և կենդանիների կեր (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 0207, 0209, 0210, 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 1601 00, 1603 00, 2105 00, 2309): Սեպտեմբերի 1-ից՝ նավթավերամշակման արտադրանք, ներկանյութեր, լաքեր և չորարարներ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 2710 19 710 0, 2710 19 750 0, 2710 19 820 0, 2710 19 840 0, 2710 19 860 0, 2710 19 880 0, 2710 19 920 0, 2710 19 940 0, 2710 19 980 0, 3203 00, 3204, 3205 00 000 0, 3206, 3207 10 000 0, 3208, 3209, 3210 00, 3211 00 000 0, 3212, 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0): Իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ դեղեր, վիտամիններ, oծանելիք, կոսմետիկան, հիգիենայի և խնամքի միջոցներ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր` 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 , 3303 00, 3304, 3305, 3306, 3307, 3401, 3402)։
Արտադրող կամ ներմուծող ընկերությունները դրոշմավորման ենթակա ապրանքներն օտարումից առաջ դրոշմավորվում են նույնականացման միջոցներով՝ Դատա մատրքիս երկչափ շտրիխ կոդով։ Այն փակցվում կամ տպագրվում է ապրանքի վրա և անհատական է ապրանքի յուրաքանչյուր միավորի համար, որից հետո այն գրանցվում է E-mark համակարգում և վերջնական սպառման ժամանակ սկանավորվում վաճառքի կետի դրամարկղում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։ Նույնականացման նշաններով դրոշմավորումն ապահովվում է ապրանքների շարժի հետագծելիություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում։ Դրոշմավորման նոր համակարգը, միաժամանակ, վարչարարության բարելավման լրացուցիչ գործիք է։
Տնտեսվարողներն իրենց ցանկությամբ դրոշմավորման համար սահմանված պարտադիր ժամկետից շուտ ևս կարող են անցնել դրոշմավորման նոր համակարգին: Միաժամանակ, մինչև պարտադիր դրոշմավորման ներդրման ժամկետը ներկայացրած հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակները տնտեսվարողները կարող են օգտագործել մինչև դրանց սպառումը։ Նույնականացման միջոցներով դրոշմավորումն իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող ընկերությունը պետք է էլեկտրոնային եղանակով գրանցվի ազգային օպերատորի՝ E-mark համակարգում՝ ստանալով համակարգի հասանելիություն։
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...