Եվրոպական զորքերը կարող են տեղակայվել Ուկրաինայում, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության․ Բեսենտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+31.09 oC

Եվրոպական զորքերը կարող են տեղակայվել Ուկրաինայում, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության․ Բեսենտ

22:17 23.02.2025

Ուկրաինայի հետ կապված Արեւմուտքի ծրագրերը ներառում են եվրոպական զորքերի հնարավոր տեղակայում, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության: Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։

«Իմ ընկալմամբ, դա կլինի Եվրոպայի կողմից ռազմական որոշում, բայց ոչ ՆԱՏՕ-ի կողմից: Ահա թե ինչից կսկսենք»,- ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայում պոտենցիալ խաղաղապահ առաքելությանը ամերիկյան զորքերի մասնակցության հնարավորության մասին հարցին։

Նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ փետրվարի 24-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ՝ փետրվարի 27-ին, նվիրված կլինեն մասնավորապես այդ հարցերի քննարկմանը։

«Այդ դեպքում, ես վստահ եմ, մենք կարող ենք ամրապնդել ՆԱՏՕ-ի ներկայիս սահմանները»,- նշել է Բեսենtը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

18:08 10.07.2025

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...

SHANTNEWS

18:00 10.07.2025

SHANTNEWS

«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համար

17:51 10.07.2025

«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համար

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Ուրարտուի» հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Դարպասապահներ. Գոռ Մատինյան, Անդրիյա Դրագոևիչ։ Պաշտպաններ. Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Անտոն Բրատկով, Եվգենի Ցիմբալյուկ, Ժորա Դադամյան, Էրիկ Սիմոնյան, Ժիրայր Մարգարյան, Խարիտոն Այվազյան։ Կիսապաշտպաններ. Արտեմի Գունկո, Ալեֆ Սանթոս, Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Մաքսիմ Պալիենկո, Արտյոմ Պոլիարուս, Միքայել Միրզոյան, Բրունո Միշել, Արթուր Իսրայելյան, Օլեգ […] ...

Տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը

17:44 10.07.2025

Տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը

Այսօր տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի, ինչպես նաև առանձին ոլորտների զարգացման տեսանկյունից կարևորություն ներկայացնող հարցերի և դրանց հասցեագրման հնարավորությունների վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք […] ...

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ

17:35 10.07.2025

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Ձերակալվածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալն է: ...

Հայտնի են «Ուիմբլդոնի» կիսաեզրափակչի բոլոր մասնակցները

17:30 10.07.2025

Հայտնի են «Ուիմբլդոնի» կիսաեզրափակչի բոլոր մասնակցները

Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի վերջին մասնակիցն է։ Սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-7 (6-8), 6-2, 7-5, 6-4 հաշվով հաղթել է Ֆլավիո Կոբոլիին (Իտալիա, 24-րդ ռակետ)։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Ջոկովիչը կիսաեզրափակչում կմրցի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների (Իտալիա) հետ։ Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն Կառլոս Ալկարասը (Իսպանիա, երկրորդ ռակետ) ու […] ...

BACK_TO_TOP