Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի ձգտի չեղարկել պատժամիջոցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+31.09 oC

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի ձգտի չեղարկել պատժամիջոցները

08:35 24.02.2025

Փհենյանը ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները համարում է անօրինական և բարբարոսական, սակայն այլևս շահագրգռված չէ դրանք վերացնել և չի ձգտի դրան։ Այս մասին ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA)։

«Մեզ համար բանակցությունների միջոցով պատժամիջոցների վերացումը վաղուց անհետաքրքիր է և մեր խնդիրը չէ. Միացյալ Նահանգների բարբարոսական պատժամիջոցները մեզ սովորեցրել են, թե ինչպես գոյատևել, բարգավաճել և դառնալ ավելի ուժեղ արտաքին ամենադժվար պայմաններում:

Դրանք դարձել են որոշիչ գործոն, որն արագացրել է մեր ուժի կուտակումը, որը ոչ ոք չի կարող անտեսել»,- ասել է ԿԺԴՀ ԱԳՆ-ը՝ մեկնաբանելով պատժամիջոցների բազմակողմ մոնիտորինգի խմբի անցած շաբաթ հանդիպումը, որը ստեղծվել է 2024 թվականի վերջին ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի հովանու ներքո՝ ՄԱԿ-ի փորձագետների խմբի փոխարեն։

Արտաքին գործերի նախարարությունը նաև զգուշացրել է, որ ցանկացած ոք, ով կփորձի լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ԿԺԴՀ-ի դեմ, «կվճարի թանկ գին», քանի որ Փհենյանը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել իր ինքնիշխան իրավունքների պաշտպանության համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

18:08 10.07.2025

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...

SHANTNEWS

18:00 10.07.2025

SHANTNEWS

«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համար

17:51 10.07.2025

«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համար

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Ուրարտուի» հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Դարպասապահներ. Գոռ Մատինյան, Անդրիյա Դրագոևիչ։ Պաշտպաններ. Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Անտոն Բրատկով, Եվգենի Ցիմբալյուկ, Ժորա Դադամյան, Էրիկ Սիմոնյան, Ժիրայր Մարգարյան, Խարիտոն Այվազյան։ Կիսապաշտպաններ. Արտեմի Գունկո, Ալեֆ Սանթոս, Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Մաքսիմ Պալիենկո, Արտյոմ Պոլիարուս, Միքայել Միրզոյան, Բրունո Միշել, Արթուր Իսրայելյան, Օլեգ […] ...

Տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը

17:44 10.07.2025

Տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը

Այսօր տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի, ինչպես նաև առանձին ոլորտների զարգացման տեսանկյունից կարևորություն ներկայացնող հարցերի և դրանց հասցեագրման հնարավորությունների վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք […] ...

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ

17:35 10.07.2025

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Ձերակալվածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալն է: ...

Հայտնի են «Ուիմբլդոնի» կիսաեզրափակչի բոլոր մասնակցները

17:30 10.07.2025

Հայտնի են «Ուիմբլդոնի» կիսաեզրափակչի բոլոր մասնակցները

Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի վերջին մասնակիցն է։ Սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-7 (6-8), 6-2, 7-5, 6-4 հաշվով հաղթել է Ֆլավիո Կոբոլիին (Իտալիա, 24-րդ ռակետ)։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Ջոկովիչը կիսաեզրափակչում կմրցի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների (Իտալիա) հետ։ Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն Կառլոս Ալկարասը (Իսպանիա, երկրորդ ռակետ) ու […] ...

BACK_TO_TOP