ԱՄՆ վարչակազմը սկսել է աշխատանքից ազատել USAID-ի հազարավոր աշխատակիցների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

ԱՄՆ վարչակազմը սկսել է աշխատանքից ազատել USAID-ի հազարավոր աշխատակիցների

09:15 24.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զանգվածային կրճատումներ է սկսել Միջազգային զարգացման գործակալությունում (USAID), որը կազդի հազարավոր աշխատակիցների վրա։ Այս մասին ասվում է ԱՄՆ ՄԶԳ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Փաստաթղթից երևում է, որ ողջ աշխարհում գործակալության աշխատակիցների մեծ մասը վարչական արձակուրդի կմեկնի:

Բացառություն է արվելու ԱՄՆ ՄԶԳ անձնակազմի համար, որը պատասխանատու է կարևոր առաքելությունների և հատուկ ծրագրերի իրականացման, ինչպես նաև էական ղեկավարություն ապահովելու համար:

«Միևնույն ժամանակ, ԱՄՆ ՄԶԳ-ն սկսում է աշխատուժի կրճատում, որը կազդի ԱՄՆ-ում գտնվող մոտավորապես 1600 աշխատակցի վրա»,-ասվում է հայտարարության մեջ:

Արտերկրում տեղակայված USAID-ի աշխատակիցներին խրախուսվում է վերադառնալ Միացյալ Նահանգներ պետական ​​միջոցների հաշվին և ստանալ որոշակի բոնուսներ: Ինչպես պարզաբանում է The Washington Post-ը, այլ երկրներ ուղարկված գործակալության մոտ 2 հազար աշխատակից կարող է կրճատվել։

ԱՄՆ վարչակազմը փաստացի դադարեցրեց ԱՄՆ ՄԶԳ գործունեությունը փետրվարի 3-ին։ Թրամփի որոշմամբ այս կառույցի ժամանակավոր ղեկավար է նշանակվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

13:25 09.05.2025

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ – «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան […] ...

Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետո

13:10 09.05.2025

Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետո

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնկալում է, որ հանգստյան օրերից հետո ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ «լուրջ բանակցությունների» ժամանակն է գալու։ Այս մասին նա հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Մերցի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցից հետո ինքն ակնկալում է, որ նա կուժեղացնի «Ռուսաստանի վրա ճնշումը» և որ «այս […] ...

Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

12:55 09.05.2025

Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: ...

Խորհրդային զորքերը վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը

12:34 09.05.2025

Խորհրդային զորքերը վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը

Խորհրդային զորքերը խոշոր ճակատամարտերում տարած իրենց հաղթանակներով վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Խորհրդային Միությունն իր վրա վերցրեց թշնամու ամենադաժան, անողոք հարվածները։ Միլիոնավոր մարդիկ, ովքեր գիտեին միայն խաղաղ աշխատանք, զենք վերցրին։ Նրանք որոշեցին ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը՝ անվերապահ հաղթանակներով», – ասել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով Հայրենական մեծ պատերազմում […] ...

Ադրբեջանի ներկայացրած խախտումների վերաբերյալ հետաքննության արդյունքում պարզվել է՝ հայկական կողմը հրադադարը չի խախտել. ԱԽ քարտուղար

12:23 09.05.2025

Ադրբեջանի ներկայացրած խախտումների վերաբերյալ հետաքննության արդյունքում պարզվել է՝ հայկական կողմը հրադադարը չի խախտել. ԱԽ քարտուղար

Հայաստանը դիվանագիտական ուղիներով տվյալներ է ստացել հրադադարի Ադրբեջանի հայտարարած խախտումների վերաբերյալ և իրականացրել է հետաքննություն, որի արդյունքներով պարզվել է, որ հայկական կողմից այդպիսի խախտումներ չեն արձանագրվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի բոլոր ներկայացված միջադեպերի վերաբերյալ կատարել է քննություն և համապատասխան տեղեկությունները փոխանցել […] ...

Սուրեն Պապիկյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

12:14 09.05.2025

Սուրեն Պապիկյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին: ...

BACK_TO_TOP