19:10 02.03.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ամփոփել է Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էի` հետևելու պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, համայնքապետերի և պատասխանատու պաշտոնյաների հետ դիտարկել ենք մի շարք աշխատանքների կատարման ընթացքը:
Առաջին կանգառը պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգումն էր: Այստեղ ավելի քան 414 միլիոն դրամով իրականացվում է 2 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում, կառուցվում են մայթեր, հենապատեր։
Այնուհետև ծանոթացանք Մ-12 – Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 10․1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմում է 2.3 միլիարդ դրամ:
Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են. նախատեսված է իրականացնել երթևեկելի մասի հիմնանորոգում, մայթերի կառուցում, հենապատերի և արհեստական կառուցվածքների կառուցում, վերանորոգում և ճանապարհի կահավորում։Ներքին Խնձորեսկում հանդիպել եմ նաև բնակիչների հետ, զրուցել, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը:
Այցելել եմ նաև Տեղ բնակավայր, որտեղ ծանոթացել եմ պետական բյուջեից 16 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվող տների շինաշխատանքների ընթացքին:
Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում տեղում հետևել եմ նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի՝ Տրանշ 4 – Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի և թունելի կառուցման աշխատանքներին:
Այս պահին ակտիվ շինարարություն է իրականացվում: Աշխատանքներում ընդգրկված է շուրջ 240 աշխատակից և 142 միավոր տեխնիկա։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ II տեխնիկական կարգի (80 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) ճանապարհահատվածի վերակառուցումը, ինչպես նաև կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։
Մեղրի համայնքում ևս հետևել եմ մի շարք աշխատանքների կատարման ընթացքին:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ այցելել ենք Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ 13․1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման շինհրապարակ, հետևել Նռնաձոր բնակավայրի նոր մանկապարտեզի կառուցման, բնակավայրում տների կառուցման աշխատանքների ընթացքին։Այցելել ենք Նռնաձորի գյուղատնտեսական կոոպերատիվ, որտեղ հիմնվել են նռան և արքայանարնջի այգիներ, ծանոթացել ենք կոոպերատիվի գործունեությանը։
Նռնաձոր բնակավայրում հանդիպել ենք բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել բնակիչների հարցերին։Բոլոր շինհրապարակներում զրուցել եմ շինարարների հետ, ուսումնասիրել եմ շինարարական օբյեկտների նախագծային լուծումները, տվել հանձնարարականներ՝ աշխատանքները կատարել բարձր որակով և հետևել օրացուցային գրաֆիկի պահպանմանը»։
16:21 02.07.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը16:13 02.07.2025
Վրաերթի ենթարկված 8-ամյա տղան հիվանդանոցում մահացել էՀուլիսի 1-ին՝ ժամը 12․30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 137-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել 8-ամյա Արեն Ե.-ին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...
16:06 02.07.2025
ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվելՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս): Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո […] ...
15:54 02.07.2025
Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՀունիսի 29-ին՝ ժամը 16․00-ի սահմաններում, Երևանի Վաղարշյան փողոցում «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա Զաբելլա Զ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...
15:45 02.07.2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում և զգացվել է նաև Ստամբուլում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմուտքում մոտավորապես ժամը 13:58-ին, և տներում ջահերը թեթևակի տատանվել են։ Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ 4.3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարևան Բուրսա նահանգի Գեմլիկ շրջանում, իսկ էպիկենտրոնը գտնվել է 13 կիլոմետր […] ...
15:37 02.07.2025
Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՌազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...
15:30 02.07.2025
Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակըՌուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են այնտեղ ուղևորություն, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Եվ նրանք, ովքեր մեզ հարցեր են տալիս այն մասին, թե արդյոք պետք է պլանավորեն իրենց ուղևորությունները, ինչ պետք է անեն, ինչպես պետք է գործեն այն պայմաններում, ինչ […] ...