Մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործում. վերապատրաստվում են Ոստիկանության զորքերի և Քրեական ոստիկանության ծառայողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործում. վերապատրաստվում են Ոստիկանության զորքերի և Քրեական ոստիկանության ծառայողները

19:46 07.03.2025

Ոստիկանների մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործումը կարևոր քայլ է պրոֆեսիոնալիզմի բարձրացման և ծառայողական պարտականությունների արդյունավետության առումով։

Պարբերաբար անցկացվող վերապատրաստումները ծառայողներին հնարավորություն են տալիս ձեռք բերել նոր հմտություններ, զարգացնել մարտավարական և տեսական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են հանրային անվտանգության պահպանման և իրավապահ գործունեության արդյունավետ իրականացման համար։

ՆԳՆ կրթահամալիրում հերթական հատուկ պատրաստության դասընթացը մեկնարկել էր փետրվարի 24-ին։ Ոստիկանության գվարդիայի համապատասխան պաշտոններում նշանակվելու նպատակով մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն են կատարելագործում Ոստիկանության զորքերի ծառայողները։

Հատուկ պատրաստության դասընթացի շրջանակում ծառայողները ուսումնասիրում են թե՛ Ոստիկանության գվարդիայի մարտավարամասնագիտական պատրաստության, թե՛ հարկադրանքի միջոցների իրավաչափ գործադրման և մարդու հիմնարար իրավունքների իրավաչափ սահմանափակման հիմքերի վերաբերյալ հարցեր։

Փետրվարի 25-ից «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմիններին և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում Ոստիկանության զորքերի ծառայողների հետ վերապատրաստվում են նաև քրեական ոստիկանները։ Երկշաբաթյա վերապատրաստման դասընթացների ընթացքում Ոստիկանության զորքերի ծառայողները խորացնում են գիտելիքները զանգվածային անկարգությունների հակազդման ուղղությամբ, իսկ քրեական ոստիկանները զարգացնում մասնագիտական գիտելիքները «Օպերատիվ տեղեկատվության վերլուծություն» ու «Օպերատիվ տեղեկատվության սինթեզ» թեմաներով։

Դասընթացներն անցկացնում են Լիտվիայի Հանրապետության հանրային անվտանգության ծառայության օպերատիվ արձագանքման հակահարձակման խմբի 2-րդ ջոկատի մասնագետ, միջազգային փորձագետ Ժիլվինաս Դերեշկևիչուսը, Լատվիայի պետական ոստիկանության գլխավոր վարչության ռեսուրսների և ճգնաժամային կառավարման վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոլանդս Մարցինկևիչսը, Ոստիկանության բարեփոխումների միջազգային հիմնական փորձագետ Արթուրաս Քեմեզիսը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP