ՆԳՆ սպասարկման գրասենյակների այցերը շարունակվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+28.09 oC

ՆԳՆ սպասարկման գրասենյակների այցերը շարունակվում են

20:57 26.03.2025

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են աշխատանքը՝ համայնքներում ապահովելով հանրային ծառայությունների առավելագույն հասանելիություն։ Մարտի 20-21-ը շրջիկ սպասարկման մեքենաները Գեղարքունիքի և Լոռու մարզերում էին` Վարդենիս, Ճամբարակ, Թումանյան և Ախթալա համայնքներում: Նախապես տեղեկացված բնակիչներն անհրաժեշտ փաստաթղթերով սպասում էին իրենց հերթին, իսկ անցորդները, տեսնելով շրջիկ սպասարկման մեքենան, հետաքրքրված մոտենում էին ու ծանոթանում տեղում մատուցվող ծառայություններին։

96-ամյա վարդենիսցի տղամարդուն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցը մոտեցավ անձամբ և կատարեց անձագրի փոխանակում։ Նույն կերպ սպասարկվեց նաև տարեց մի կին։

«Մի քանի ժամվա ընթացքում սպասարկել ենք հարյուրից ավելի քաղաքացիների։ Շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը բավական բարձր է գնահատվում քաղաքացիների կողմից, քանի որ այն խնայում է նրանց և՛ ժամանակը, և՛ ֆինանսական միջոցները։ Ամենապահանջվածը եղել է անձնագրավորման գործողությունը. մատուցել ենք անձնագրերի փոխանակման, առաջին անգամ անձնագրավորման, ինչպես նաև այլ ծառայություններ»,-նշեց ՄՔԾ աշխատակից Քրիստինե Պողոսյանը:

Հաշվառման- քննական բաժինների տիրույթում մատուցվող ծառայություններից հիմնականում դիմում են վարորդական իրավունքի վկայականի փոխանակման և մեքենայի սեփականության վկայական ստանալու համար։

Հաշվառման- քննական բաժնի աշխատակից Նաիրա Պողոսյանի խոսքով՝ «Մատուցվող ծառայությունների տևողությունը տարբեր է։ Օրինակ՝ խոտանման տեղեկանքի կամ սեփականության վկայականի տրամադրումը տևում է 3-ից 5 րոպե, իսկ, օրինակ, վարորդական վկայականների փոխանակման դեպքում՝ մինչև 10 րոպե»։

Շրջիկ սպասարկման գրասենյակի մասնագետները նախանշված վայրերում ծառայություններ մատուցելուց բացի իրականացրին նաև տնայցեր՝ սպասարկելու տարածքային բաժիններ այցելել չկարողացող անձանց։

Անձնագրավորվեց Նորակերտ գյուղի 94-ամյա բնակչուհին, որի համար բաժին այցելելը դժվար խնդիր էր։

«Երեք ամիս է՝ անձնագրի ժամկետը լրացել էր, հնարավոր չէր թոշակ ստանալ։ Միանշանակ գոհ եմ, բարձր սպասարկում է, աշխատակիցը շատ բարեհամբույր է»,- մեզ հետ զրույցում նշեց մի քաղաքացի:

Տնայցի շրջանակում սպասարկվեց նաև Նորակերտ գյուղի մեկ այլ բնակչուհի. նրա անձնագրի ժամկետը նույնպես լրացել էր:

Ընդունված դիմումների հիման վրա թողարկված փաստաթղթերը կտրամադրվեն մարտի 28-ին՝ նույն վայրերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետբյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 919 միլիոն դրամի հարկ. ՔՈԳՎ հերթական բացահայտումը

11:11 31.07.2025

Պետբյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 919 միլիոն դրամի հարկ. ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ միմյանց փոխկապակցված սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերության իրավասու անձինք, առանց ապրանքի մատակարարման, դուրս են գրում հարկային կեղծ հաշիվներ` օժանդակելով այլ ընկերությունների` խուսափելու հարկեր վճարելուց: Մասնավորապես պարզվել է, որ 2021-2022 թվականներին և այս տարի, չունենալով «Դիզելային վառելիք» ու «ԱԻ-95 պրեմիում […] ...

Նորապատ-Արգավանդ ճանապարհը փակ կլինի երթևեկության համար

10:58 31.07.2025

Նորապատ-Արգավանդ ճանապարհը փակ կլինի երթևեկության համար

Հ-15, /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ- /Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ13+340 հատվածում խողովակի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ օգոստոսի 1-ին, ժամը 8.00-ից մինչև կեսգիշեր, նշված ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Լուիս Դիասը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

10:45 31.07.2025

Լուիս Դիասը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Կոլումբիայի ազգային հավաքականի և Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» ձախ հարձակվող Լուիս Դիասը մարզական կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»։ Այս մասին հայտնում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը: Մյունխենյան ակումբը տրանսֆերի համար վճարել է 70 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որի ժամկետը կլրանա 2029 թվականի ամռանը: Լուիս Դիասը «Բավարիայում» հանդես կգա «14» համարի մարզաշապիկով: ...

Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ Թրամփ

10:32 31.07.2025

Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերով։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։ «Ինձ համար միևնույն է, թե Հնդկաստանն ինչ է անում Ռուսաստանի հետ։ Նրանք կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ ենք առևտուր անում Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

10:16 31.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

10:00 31.07.2025

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...

BACK_TO_TOP