Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ ՆԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+28.09 oC

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ ՆԳՆ

21:26 31.03.2025

Մարտի 31-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:

Ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները՝ տեխնիկական և ֆինանսական մասերի համադրմամբ։

Ըստ ստացված արդյունքների՝ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումն ընդհանուր հաշվարկով հավաքել է 94,97 միավոր, իսկ AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A․ կոնսորցիումը՝ 79,24 միավոր։

Միջգերատեսչական գնահատող հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումին հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշմանը։

Ըստ նախատեսված ժամանակացույցի՝ 2026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։

Կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում՝ շենքային պայմանների ստանդարտացումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսությունը, տպագրական սարքավորումները, ծրագրային լուծումներն ու տեխնիկական վերազինումը հաղթող հայտատուի կողմից կիրականացվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։

Հաջորդիվ հաղթող ընկերությանը կառաջարկվի պայմանագիրը ստորագրելու կարգը և պայմանները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետբյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 919 միլիոն դրամի հարկ. ՔՈԳՎ հերթական բացահայտումը

11:11 31.07.2025

Պետբյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 919 միլիոն դրամի հարկ. ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ միմյանց փոխկապակցված սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերության իրավասու անձինք, առանց ապրանքի մատակարարման, դուրս են գրում հարկային կեղծ հաշիվներ` օժանդակելով այլ ընկերությունների` խուսափելու հարկեր վճարելուց: Մասնավորապես պարզվել է, որ 2021-2022 թվականներին և այս տարի, չունենալով «Դիզելային վառելիք» ու «ԱԻ-95 պրեմիում […] ...

Նորապատ-Արգավանդ ճանապարհը փակ կլինի երթևեկության համար

10:58 31.07.2025

Նորապատ-Արգավանդ ճանապարհը փակ կլինի երթևեկության համար

Հ-15, /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ- /Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ13+340 հատվածում խողովակի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ օգոստոսի 1-ին, ժամը 8.00-ից մինչև կեսգիշեր, նշված ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Լուիս Դիասը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

10:45 31.07.2025

Լուիս Դիասը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Կոլումբիայի ազգային հավաքականի և Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» ձախ հարձակվող Լուիս Դիասը մարզական կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»։ Այս մասին հայտնում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը: Մյունխենյան ակումբը տրանսֆերի համար վճարել է 70 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որի ժամկետը կլրանա 2029 թվականի ամռանը: Լուիս Դիասը «Բավարիայում» հանդես կգա «14» համարի մարզաշապիկով: ...

Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ Թրամփ

10:32 31.07.2025

Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերով։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։ «Ինձ համար միևնույն է, թե Հնդկաստանն ինչ է անում Ռուսաստանի հետ։ Նրանք կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ ենք առևտուր անում Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

10:16 31.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

10:00 31.07.2025

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...

BACK_TO_TOP