18:57 01.04.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով, նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում, հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
«Այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Էստոնիայի առաջադեմ փորձը թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտներում, ինչպես նաև կազմակերպել առարկայական քննարկումներ Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ։
Հաշվի առնելով Էստոնիայի հետ միջպետական համագործակցության ռազմավարական կարևորությունը և այցի նպատակը՝ պատվիրակության կազմում ներգրավվել են մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ պետական եկամուտների նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, ՀՀ պետական եկամուտների նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և այլ պաշտոնատար անձինք։
Ապրիլի 1-ին մեկնարկել են նախատեսված աշխատանքային քննարկումները։ «e-Estonia Briefing» կենտրոնում ՀՀ պատվիրակության համար ներկայացվել է «Էստոնիայի թվային փոխակերպման ընդհանուր տեսություն» շնորհանդեսը, որի շրջանակում քննարկվել են թվային կառավարման հիմնական մեխանիզմները և դրանց արդյունավետ կիրառման ուղիները։ Այնուհետև պատվիրակությունն այցելել է «Proud Engineers»-ի գլխավոր գրասենյակ։
Հանդիպման ընթացքում «Proud Engineers»-ի հիմնադիր, Էստոնիայի կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների գծով առաջին տնօրեն Թաավի Կոտկան ներկայացրել է «Հանրային հատվածի ներգրավումը բարդ բարեփոխումների իրականացման գործընթացում» թեմայով զեկույցը՝ ընդգծելով բարեփոխումներին նպաստող մտածողության ձևավորման կարևորությունը և ներկայացնելով Էստոնիայի տվյալ ոլորտում ունեցած հաջողված փորձը:
Այնուհետև «Proud Engineers»-ի գլխավոր տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն, Էստոնիայի կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների գծով նախկին գլխավոր տնօրեն Անդրես Կյուտը հանդես է եկել «Հանրային հատվածի մարտահրավերները․ սխալներից խուսափելու և կայուն քաղաքականություն մշակելու ուղիներ» զեկույցով՝ ներկայացնելով պետական կառավարման ոլորտում կայուն քաղաքականության մշակման կարևոր մեխանիզմները։
Հանդիպմանը մասնակցել է նաև SK ID Solutions AS ընկերության գլխավոր տնօրեն Կալև Փիհլը, ով «Թվային ինքնության և վստահելի ծառայություններ» զեկույցում անդրադարձել է անվտանգ և արդյունավետ էլեկտրոնային ինքնության ու թվային ստորագրման լուծումներին։
Քննարկումների ավարտին «Proud Engineers»-ի և ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) eHealth փորձագետ Իգոր Բոսսենկոն ներկայացրել է «Կայուն և փոխգործունակ էլեկտրոնային առողջապահական էկոհամակարգի ձևավորում» թեմայով զեկույցը, որտեղ քննարկվել են թվային առողջապահական համակարգերի ներդրման փորձը և դրանց կիրառելիությունը։
Այցի շրջանակում, Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունների, Էստոնիայում ՀՀ դեսպանության և «Proud Engineers» ընկերության աջակցությամբ, նախատեսվում են նաև հանդիպումներ բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետների, ինչպես նաև Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմ հնարավոր համագործակցության նոր ուղիները», -ասված է հաղորդագրության մեջ։
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...