14:00 02.04.2025
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց Փարիզի Շոայի հուշահամալիր-թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությանը։
Հոլոքոստի պատմությունն ուսումնասիրող Եվրոպայի խոշորագույն կենտրոններից մեկում կազմակերպված այս միջոցառմանը ներկա էին Շոայի հուշահամալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը, ցուցահանդեսի համադրող, ֆրանսահայ անվանի պատմաբան Կլեր Մուրադյանը, Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր։
Հայոց ցեղասպանության ոգեկոչման 110-ամյակի կապակցությամբ կազմակերպված և արխիվային նյութերի հիման վրա պատմական իրադարձությունները ներկայացնող այս ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի վեց ամիս շարունակ, որից հետո կշրջագայի ողջ Ֆրանսիայում։
Այցելության ընթացքում դեսպան Խաչատրյանը ծանոթացավ ինչպես Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրությանը, այնպես էլ Հուշահամալիրի՝ Շոային նվիրված հիմնական ցուցադրությանը։ Այցելության ավարտին դեսպանը գրառում կատարեց Հուշահամալիրի պատվավոր հյուրերի Ոսկե գրքում։
08:05 31.07.2025
«Փյունիկ» աղջիկների թիմը հաղթել է բուլղարական «Սոֆիային»․ Կանանց ՉԼ«Փյունիկ-աղջիկներ» թիմը ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի կիսաեզրափակչում Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ուժերը չափել է բուլղարական «Սոֆիայի» հետ և հաղթել 1-0 հաշվով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հաջորդ փուլում Հայաստանի չեմպիոնն ուժերը կչափի «Լյուբոտեն» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ) զույգի հաղթողի հետ։ Որակավորման եզրափակչի հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։ ...
08:00 31.07.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր գյուղի բուսածածկ տարածքում բռնկված հրդեհըՀուլիսի 30-ին, ժամը 17:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բուսածածկ […] ...
07:54 31.07.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև ՀՀ-ումՀուլիսի 31-ին` տեղական ժամանակով ժամը 00:13-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 30-ին՝ ժամը 20։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.17⁰ և արևելյան երկայնության 46.15⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս […] ...
23:59 30.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 20-ին և 26-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին, 23-ին և 24-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 21-ին։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 22-ին, 23-ին, […] ...
23:55 30.07.2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կկարողանան արդար առևտրային համաձայնագիր կնքելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը կկարողանան մշակել «շատ արդար» համաձայնագիր երկկողմ առևտրի ապագա պայմանների վերաբերյալ։ «Մենք առաջ ենք շարժվում Չինաստանի հետ։ Չինաստանի հետ ամեն ինչ լավ է ընթանում։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Կարծում եմ՝ մենք շատ արդար գործարք կունենանք Չինաստանի հետ», – Սպիտակ տանը լրագրողների հետ […] ...
23:49 30.07.2025
Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառովՉիլիի իշխանությունները ծանուցումներ են ուղարկել երկրի մայրցամաքային մասի ափամերձ գոտիներում տարհանման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալվարո Էլիսալդեն։ «Բոլոր տարհանման ծանուցումները ուղարկվել են Արիկայից և Պարինակոտայից մինչև Լոս Լագոս շրջաններ», – ասել է նա մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Կամչատկայում երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքների առաջին շարքը հասել է Չիլիի Զատկի կղզի: […] ...