12:50 06.04.2025
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի շնորհավորական ուղերձը՝ Երկրաբանի օրվա առթիվ.
«Հարգելի՛ երկրաբաններ, այսօր նշվում է ձեր մասնագիտական տոնը՝ Երկրաբանի օրը, որը խորհրդանշական օր է բոլոր այն մարդկանց համար, որոնք իրենց մասնագիտական կյանքը նվիրել են մեր մոլորակի ընդերքը ճանաչելուն:
1966 թվականից ամեն տարի ապրիլի առաջին կիրակի օրը նշվում է Երկրաբանի օրը, ինչը խորհրդանշում է ոչ միայն մասնագիտության կարևորությունը, այլև ձմռան ավարտն ու դաշտային արշավների ու հետազոտական աշխատանքների մեկնարկը:
ՀՀ կառավարությունը, կարևորելով այս մասնագիտության դերը երկրի տնտեսական բարգավաճման ու տեխնոլոգիական զարգացման գործում, 2004 թվականի հունիսի 3-ի N 936-Ն որոշմամբ պաշտոնապես հաստատել է որպես Երկրաբանի օր։
Հարգելի՛ երկրաբաններ,
Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Երկրաբանի օրվա կապակցությամբ։
Մաղթում եմ ձեզ նոր բացահայտումներ, բեղմնավոր արշավներ, ճշգրիտ կանխատեսումներ և հաջողակ ծրագրեր: Թող ձեր կողմնացույցը միշտ ուղղվի ճիշտ ուղղությամբ, և թող ձեր երկրաբանական մուրճը բացի ճանապարհ դեպի նոր հանքավայրեր՝ ի նպաստ մեր երկրի զարգացման:
Առանձնահատուկ շնորհավորում եմ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոերկրաբանական բլոկի աշխատակիցներին։
Դուք կանգնած եք ամենաթանկ բնական ռեսուրսներից մեկի՝ ստորերկրյա ջրերի ուսումնասիրության, պահպանության և ռացիոնալ օգտագործման առաջնագծում։
Ձեր բարձր մասնագիտական որակավորման, պատասխանատվության և նվիրվածության շնորհիվ իրականացվում է համակարգված մոնիթորինգ, ձևավորվում է հուսալի տվյալների բազա, բացահայտվում են թանկարժեք ջրային պաշարներ և ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ՝ ջրային ռեսուրսների կառավարման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հիմնավորված որոշումների կայացման համար։
Այս տոնական օրը ցանկանում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը՝ ձեր կատարած պատասխանատու աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և ոլորտի զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման համար։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր ընդհանուր առաքելության՝ ծառայելու բնությանը, գիտությանը և հասարակությանը։
Թո՛ղ ձեր ուղին միշտ լինի լուսավոր, հետազոտությունները՝ արդյունավետ, իսկ ջուրը՝ մաքուր և առատ»։
21:36 03.05.2025
Առողջապահության նախարարությունը՝ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱռողջապահության նախարարությունը, նաև ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունները՝ նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Մաքրման աշխատանքներն իրականացվել են՝ «Նոր Արաբկիր» զբոսայգու տարածքում, ինչպես նաև ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների հարակից տարածքներում` Երևանում և մարզերում: ...
21:14 03.05.2025
ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաև միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններըՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...
21:00 03.05.2025
Axios. Թրամփը Սաուդյան Արաբիայում կհանդիպի տարածաշրջանային առաջնորդների հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին Սաուդյան Արաբիա կատարած իր այցի ընթացքում հանդիպել Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ գագաթնաժողովում Թրամփը ակնկալում է «ներկայացնել ԱՄՆ դերի իր տեսլականը» Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ուրվագծել իր վարչակազմի նպատակները տարածաշրջանում։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ […] ...
20:50 03.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տերյան փ. 68ա, 68/3 շենքեր, Կորյունի փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Շահսուվարյան փ. 3-9, Կոմիտասի պող. 27-35Ա, 29/2-31, 34-38, […] ...
20:42 03.05.2025
Եվրոպական երկրները ցանկանում են ազատվել ԱՄՆ-ից կախվածությունից. NewsweekԵվրոպական երկրները ցանկանում են ազատվել ԱՄՆ-ից զենքի մատակարարման իրենց կախվածությունից, սակայն չեն ցանկանում ամբողջությամբ դադարեցնել դրա ներմուծումը ԱՄՆ-ից, գրում է Newsweek ամսագիրը՝ վկայակոչելով եվրոպական ռազմական աղբյուրը։ «Ցանկություն կա հնարավորինս ազատել Եվրոպան ԱՄՆ-ի կախվածությունից, բայց ամբողջովին չդադարեցնել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների հասանելիությունը»,-ասվում է հրատարակության մեջ։ Ինչպես հետեւում է ամսագրի հրապարակումից, մասնավորապես, այս առումով եվրոպական երկրներն աշխատում են […] ...
20:30 03.05.2025
Շաբաթօրյակին ներգրավվել է 1194 միավոր տեխնիկա, կիրառվել է մաքրման տարբեր տեսակի շուրջ 49856 գործիքԱյսօր՝ 2025 թվականի մայիսի 3-ին, կազմակերպվել է համապետական շաբաթօրյակ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները: «Ըստ ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ /շուրջ՝ […] ...