Նոր քայլեր թափոնների կառավարման ոլորտում․ հանդիպում Հայաստանի վերամշակողների միության ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Նոր քայլեր թափոնների կառավարման ոլորտում․ հանդիպում Հայաստանի վերամշակողների միության ներկայացուցիչների հետ

19:10 07.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարները հանդիպել են Թափոնների վերամշակողների միության նախագահ Վահան Ղարիբյանին, «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար, շրջանաձև տնտեսության փորձագետ Հարություն Ալպետյանին և «Վեգա» ընկերության զարգացման տնօրեն Արթուր Չոբանյանին։ Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտային համագործակցության խորացման հնարավորությունները, բնապահպանական քաղաքականության արդյունավետ իրագործումը և թափոնների կառավարման բարելավման ուղիները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միության գործունեության հիմնական ուղղություններին, մասնավորապես՝
✅ Շուկայում թափոնների կառավարման գործընթացների կարգավորման և վերահսկման անհրաժեշտությանը,
✅ Վերամշակման ոլորտում գործող ընկերությունների իրավունքների և շահերի պաշտպանությանը,
✅ Տեղեկատվության և կրթության միջոցներով հանրային իրազեկվածության բարձրացմանը,
✅ Նորարարական մոտեցումների խթանմանը՝ թափոնների շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման նպատակով։

Թափոնների վերամշակողների միությունը ներկայացրել է նաև իր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնց թվում են՝
✅ Տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվային ակտերի մշակման և կատարելագործմանն աջակցելը,
✅ Թափոնների տեսակավորման և վերամշակման ոլորտում գիտահետազոտական աշխատանքների խթանումը,
✅ Տնտեսվարող սուբյեկտների համար վերամշակման խթանիչ մեխանիզմների ներդրումը։

Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հորդորել է առավել սերտ համագործակցել պետական և մասնավոր հատվածների միջև՝ ընդգծելով, որ թափոնների կառավարման արդյունավետ համակարգի ստեղծումը պահանջում է փոխադարձ վստահության և համակարգված աշխատանքի մթնոլորտ։

Հանդիպման մասնակիցները ընդգծել են ոլորտային համագործակցության կարևորությունը՝ արձանագրելով, որ թափոնների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորումը հնարավոր է միայն տարբեր շահագրգիռ կողմերի համախմբված ջանքերի արդյունքում։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և Թափոնների վերամշակողների միությունը շարունակելու են համագործակցությունը՝ ուղղված բնապահպանական պատասխանատվության մշակույթի ամրապնդմանը և Հայաստանում թափոնների կառավարման ոլորտի բարեփոխումներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Պակիստանի հետ հարաբերությունների վատթարացումը

18:55 03.05.2025

Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Պակիստանի հետ հարաբերությունների վատթարացումը

Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրահմանյամ Ջայշանքարը ուրբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հնդկական-պակիստանյան հարաբերությունների վատթարացումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռուս-հնդկական համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև հնդկական-պակիստանյան հարաբերությունների սրումը Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ը նշել […] ...

Զելենսկին ասել է, որ խոչընդոտ կա ընդերքի ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման համար

18:46 03.05.2025

Զելենսկին ասել է, որ խոչընդոտ կա ընդերքի ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման համար

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերագույն Ռադայում կան կողմեր, որոնք չեն ցանկանում վավերացնել ուկրաինական ընդերքի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, նրա խոսքերը մեջբերում է РБК-Украина գործակալությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնի և Կիևի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ: Ինչպես հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար […] ...

Առաջարկվող զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը խաղաղության համար․ Պեսկով

18:34 03.05.2025

Առաջարկվող զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը խաղաղության համար․ Պեսկով

Ռուսաստանի առաջարկած զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի վարչակարգի պատրաստակամությունը՝ փնտրելու խաղաղ կարգավորում, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանի առաջարկած Զատկի զինադադարի, ինչպես նաև մայիսի 8-ի, 9-ի և 10-ի տոների համար զինադադար հայտարարելու ներկայիս նախաձեռնության նպատակն է, որպեսզի մենք փորձարկենք Կիևի պատրաստակամությունը՝ ուղիներ գտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության համար։ Մենք կսպասենք […] ...

Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարելիք այցը

18:22 03.05.2025

Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարելիք այցը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարվելիք այցը ուժի մեջ է, և նա լավ մարզավիճակում է, ասել է նրա կուսակցության պատգամավոր Յան Ռիխտերը։ Ավելի վաղ սլովակական Markíza հեռուստաալիքը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ֆիցոն վերջին օրերին մի քանի անգամ առանց բացատրության չեղարկել է իր աշխատանքային ծրագիրը։ Հեռուստաալիքը հիշեցրել է, թե ինչպես […] ...

Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին

18:10 03.05.2025

Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի մայիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնարավոր ժամանման մասին Մոսկվա։ «Ես նման տեղեկություն չունեմ։ Հիմա ամերիկյան լրատվամիջոցները շատ տարբեր հաղորդումներ են տալիս։ Երբեմն զարմանում ես, երբեմն՝ չես կարողանում հասկանալ, թե ինչի մասին են խոսում։ Բայց, այս դեպքում, ես պարզապես նման տեղեկություն չունեմ»,- լրագրողներին ասել […] ...

SHANTNEWS

18:00 03.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP