08:49 12.04.2018
Ապրիլի 7-8-ին Ադրբեջանի զինուժը խախտեց հրադադարը Հայաստանի հետ սահմանի նախիջևանյան հատվածում, կրակեց հրազենով, հետո հերքեց իր կրակոցներն, ու ամեն ինչ վերադարձավ իր տեղերը։ Նախիջևանի ուղղությամբ սրումները միշտ չէ, որ լինում են, և այստեղ «հրադադար» բառն իր իսկական իմաստն է ստանում՝ չկրակելու պայմանավորվածություն, որ, ասում են, դեռ Արցախյան պատերազմի ընթացքում է ձեռք բերվել։
Բայց ինչո՞ւ է հակառակորդը վերջին շրջանում պարբերաբար հիշեցնում այստեղի իր ներկայությունը, այստեղ տեղափոխում ծանր զինատեսակներ, անում զորավարժություններ։
2014 թվականի ամռանը հայկական զինուժի ստորաբաժանումները մեկ գիշերվա մեջ բարձրանում են Նախիջևանի բարձունքներն ու իրենց տիրապետության տակ վերցնում կարևոր հենակետեր, որոնք մինչ այդ չէին վերահսկվում։ Տարածքը, ինչպես այն ժամանակ նշվում էր, այսպես թե այնպես Հայաստանի պետական սահմանների մեջ էր մտնում, սակայն բարդ պայմանների պատճառով չէր հսկվում։
Սակայն գործողությունից հետո Ադրբեջանի զինուժի սահմանամերձ ենթակառուցվածքները հայտնվում են հայկական նշանոցի տակ։ Բարձրադիր հենակետերից հայկական հսկողության դաշտում է հայտնվում ադրբեջանական բանակիմոտակա թիկունքը։ Լուրջ սրում, ու հայկական զինուժը կարող է կրակի տակ պահել ադրբեջանական դիրքերի ու հրամանատարական կետերի կենսական ուղիները։
Այն ժամանակ ադրբեջանական կողմի համար հայկական բանակի գործողություններն այնքան անակնկալ էին, որ ադրբեջանցիները մնացել էին շվարած։ Հայկական խրամատներից երևում էր ադրբեջանցիների խրամատների հատակը (տե՛ս լուսանկարներում), սակայն հակառակորդը ոչինչ այլևս չէր կարող ձեռնարկել։ Ուշ էր։
Հայկական կողմի համար Ադրբեջանից տագնապալից տեղեկություններ եղան 2016 թվականի ապրիլին։ Ռազմական գործողությունները նոր էին ավարտվել, բայց որ դրանք ավարտվել էին, դեռ հնարավոր չէր ասել հաստատապես։ Հայկական մամուլում տեղեկություններ սպրդեցին, որ խորհրդարանում փակ հանդիպման մասին պաշտպանության նախարարը (այն ժամանակ՝ Սեյրան Օհանյանը) հայտնել է, որ Նախիջևանում ադրբեջանական բանակի որոշ կուտակումներ կան։
Եթե մինչ այդ միջին վիճակագրական հայաստանցու համար պատերազմը միայն Արցախում էր, ապա հիմա վտանգված էր համարվում նաև մայրաքաղաքը։ Նախիջևանից Երևան հեռավորությունը հաղթահարելի է ադրբեջանական հրթիռային զինտեխնիկայի համար։ Մյուս կողմից՝ Նախիջևանի սահմանի երկայնքով է անցնում Հյուսիս-հարավ մայրուղին, որը կենսական նշանակություն ունի Իրանի միջոցով արտաքին աշխարհի հետ կապի համար։
Այդ օրերին էր, որ Նախիջևանի հարող հայկական բնակավայրերից մեկի մոտ կալանվեց ու գցվեց հետախուզական անօդաչու թռչող սարք, որի պատկանելիությունն այդպես էլ մինչև վերջ պարզ չդարձավ։
Նախիջևանի բանակը առանձին է Ադրբեջանի զինված ուժերից ու որոշակի անկախություն ունի իր գործողություններում։ Ընդ որում՝ դա պայմանավորված է նաև քաղաքական գործոններով։ Սակայն Ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերի խոշոր զորավարժություններին սկսում են ներգրավել նաև այստեղի զորքերը։Այստեղ են տեղափոխվում «Սմերչ», «Քասըրղա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային սպառազինություն, և առաջին անգամ այստեղ է տեղակայվում նաև մարտական ավիացիա՝ Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։
Այս զինտեխնիկայի մի մասը ներկայացվում է 2017 թվականի ամռանը Նախիջևանում անցկացված զորահանդեսի ժամանակ։ Իսկ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հայտարարում է, որ ամբողջ սպառազինությունը Նախիջևանի առանձին համազորային բանակինն է (ոչ թե ժամանակավոր է տեղակայվել այնտեղ – խմբ)։
ցուցադրվածից են Սմերչ (հեռահարությունը՝ 90կմ), Քասըրղա (100+ կմ), Սաքարյա (40 կմ), գրոհիչ ինքնաթիռներ և ուղղաթիռներ, այլ զինատեսակներ pic.twitter.com/paBN2L9Kck
— Garik Harutyunyan (@GkHarutyunyan) October 18, 2017
Հայկական փորձագիտական շրջանակներում հաճախ նշվում է, որ եթե ադրբեջանցիները հանկարծ շփոթվեն ու խոշոր սադրանք հրահրեն այս ուղղության վրա, դա միայն նվեր կլինի հայկական բանակի համար ու առիթ կլինի …
Բայց Արցախի շփման գծի համեմատությամբ Նախիջևանի ուղղությամբ սադրանքները խոշոր չեն։ Այստեղ երբեմն լինում են հրազենային կրակոցներ, որոնք երկու օրից ավել չեն տևում։ Հենց այս ապրիլի 7-8-ին եղած հրադադարի խախտումներից հետո՝ ապրիլի 9-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ «ՀՀ և ԱՀ սահմանի բոլոր հատվածներում իրավիճակը հանգիստ է»։
Հավանական է, որ պարբերաբար կրկնվող «առօրյա» գործողություններով ադրբեջանական ղեկավարությունը փորձում է ներկայացնել, որ Հայաստանում անվտանգ չէ ոչ մի տեղ՝ ո՛չ Արցախում, ո՛չ Սյունիք, ո՛չ էլ Երևանում։ Սա այս քաղաքականության քարոզչական հարթությունն է։
Բայց կասկածից վեր է, որ Նախիջևանից պարբերաբար կրակելով հայկական ուղղությամբ, զենք ցուցադրելով, զորավարժություն անելով Ադրբեջանը փորձում է նաև զգոն պահել Նախիջանում տեղակայված ստորաբաժանումները։ Եվ ինչպես Արցախում, այնպես էլ այստեղ՝ երբ հնարավորություն ունեցավ, հարձակվելու է։
Գլխավոր լուսանկարը՝ Razm.info էջի։
15:19 01.08.2025
Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
14:47 01.08.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-ԶուտերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...
14:35 01.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...
14:23 01.08.2025
Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձրՕդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...